Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ավագ դպրոցները լրացուցիչ պարապմունքները բացառելու իրենց գործառույթը չեն կատարում/ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր ավագ դպրոցում սովորող վճարովի պարապմունքներից օգտվող աշակերտների թիվը բավական բարձր է: Կարելի է ասել, որ գրեթե յուրաքանչյուր երկրորդ աշակերտը վճարովի պարապմունքների է մասնակցում: Մասնավորապես` հանրապետության 12–րդ դասարանցիների ավելի քան 60%–ը պարապում է կրկնուսույցների մոտ։

Այս մասին տեղեկանում ենք «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում հանրակրթության ոլորտում» հետազոտությունից, որն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» և «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ–ների կողմից։

2016 թ. իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ մայրաքաղաքում կրկնուսույցների մոտ պարապող ավագ դպրոցի աշակերտների թիվն ավելի շատ է, քան թե մարզերում: Երևանում այն կազմում է 56,2%, իսկ մարզերում` 38,3%։

Ըստ հետազոտության` 11–րդ դասարանի 31 աշակերտներից 15–ը և 12–րդ դասարանի 27 աշակերտներից 14–ը մասնակցում են վճարովի պարապմունքների: Միջինում պարապմունքները լինում են շաբաթական 3 անգամ և աշակերտները վճարովի պարապմունքների են հաճախում մոտ 11 ամիս, ավելի ստույգ` 10,8 ամիս:

Յուրաքանչյուր առարկայի համար ամսական միջինում վճարվում է 12 հազար 200 դրամ: Ավագ դպրոցի աշակերտների առարկաների ամսական վարձավճարների միջին չափը ավելի մեծ թիվ է կազմում` մոտ 16 հազար 600 դրամ: Առաջինից–չորրորդ դասարանների աշակերտների ծնողները իրենց երեխաների ուսման համար լրացուցիչ վճարում են մոտ 9000 դրամ:

Ըստ հետազոտության հեղինակների՝ աշակերտներին առաջարկվող վճարովի պարապմունքներն ինքնին բացասական կամ դատապարտելի երևույթ կամ անբարեխիղճ վարքագիծ չեն կարող համարվել, քանի որ այս պրակտիկան առկա է աշխարհի բազմաթիվ երկրներում և օրինաչափ է համարվում: Սակայն վճարովի պարապմունքները կարող են առավել խնդրահարույց լինել շահերի բախման և կոռուպցիոն այլ ռիսկերի տեսանկյունից:

Նախևառաջ վճարովի պարապմունքների բացասական հետևանքներից մեկն այն է, որ աշակերտների նկատմամբ ուսուցչի կողմից տարբերակված մոտեցում է ցուցաբերվում, քանի որ ուսուցիչը հակված է նախապատվություն տալ այն աշակերտներին, ում հետ արտադասարանային պարապմունքներ է անցկացնում: Շատ դեպքերում վճարովի պարապմունքի հաճախելու մոտիվացիան ոչ թե գիտելիքի աճն է, այլ թվանշանի մեխանիկական բարձրացումը և «առաջադիմություն» ցույց տալը: Եթե լրացուցիչ պարապմունք իրականացնող անձը տվյալ առարկան դասավանդող ուսուցիչն է, ապա հաճախ աշակերտի թվանշանը բարձրացվում է գիտելիքների մակարդակին ոչ համարժեք:

Հետազոտության հեղինակները համոզված են, որ կրթության ցածր որակը խթանում է վճարովի հիմունքներով կրթություն ստանալու պահանջարկի ավելացումը։ Պատճառները մի քանիսն են։ Մեկն էլ այն է, որ բուհական ընդունելության քննություններն անհամեմատ բարդ են դպրոցի կրթական ծրագրի բովանդակության համեմատ: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մեծ խնդիրներ կան նաև ավագ դպրոցում, և կրթության անբավարար որակն այստեղ ստեղծում է նպաստավոր պայմաններ՝ կրկնուսույցների ծառայությունից օգտվելու համար:

Ավագ դպրոցների ուսուցիչների կարծիքով՝ իրենք դասավանդում են բավական «խայտաբղետ» կազմ ունեցող դասարաններում: Դրանցում, ըստ ուսուցիչների, փոքրաթիվ են այն աշակերտները, որոնք ավագ դպրոցում հոսքային ուսուցում ստանալու համար անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ ունեն:

Սակայն ինչպես հայտնի է, ավագ դպրոցները ստեղծվել էին լրացուցիչ պարապմունքները, կրկնուսույցների ինստիտուտը վերացնելու համար և կարծիք կար, որ դրանցում սովորած աշակերտները լրացուցիչ վճարովի պարապմունքների անհրաժեշտություն չպիտի ունենային: Սակայն այսօրվա իրականությունը այլ բանի մասին է խոսում:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal