Yerevan, 27.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Լիդիան Արմենիա» ընկերության արագ արձագանքման խմբի մասնակիցներին ԱԻ նախարարության կողմից հավաստագրեր հանձնվեցին

SOCIETY

 ՀՀ ԱԻ նախարարությունը «Լիդիան Արմենիա» ընկերության արագ արձագանքման խմբի անդամներին սերտիֆիկատներ հանձնեց։ 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը 20-օրյա դասընթաց է անցկացրել «Լիդիան Արմենիա» ընկերության 11 աշխատակիցների համար՝ ձևավորելով արագ արձագանքման խումբ։  
Խումբը ստեղծվել է անմիջականորեն հանքի տարածքում՝ առայժմ շինարարության, ապագայում նաև արդյունահանման ընթացքում պրոֆեսիոնալ մակարդակով արտակարգ իրավիճակները կանխարգելելու և կառավարելու նպատակով։ 
«Լիդիան Արմենիա» ընկերության անվտանգության բաժնիանվտանգության մոնիտոր  Ջերմուկ համայնքի Գնդևազ գյուղի բնակիչԼևոն Հովհաննիսյանը նշեց, որ արդեն հինգ ամիս է, ինչ աշխատում է այստեղ։  
«Այս դասընթացը մեզ մի շարք գիտելիքներ տվեց անվտանգության բնագավառում։ Պատահարների դեպքում մենք կարող ենք շատ արագ արձագանքել՝ մինչև ԱԻՆ-ը հասնի։ Պրակտիկ փորձեր ենք ունեցել, սովորել ենք՝ ինչպես հրդեհի ժամանակ տուժածներին դուրս բերել, ինչպես աշխատել հիդրավլիկ գործիքներով և կրակմարիչներով։ Եռօրյա առաջին բուժօգնության դասեր ենք ունեցել, որոնց ժամանակ գիտելիքներ ենք ստացել, որպեսզի իմանանք, թե ինչպես տուժածի կյանքը փրկենք՝ մինչ շտապօգնության ժամանումը»,- ասաց ընկերության աշխատակիցը։ 
Մասնակիցներին հավաստագրեր հանձնեց ՀՀ ԱԻ փոխնախարար ԷնրիկոԱպրիամովը, ինչից հետո շնորհավորեց բոլորին դասընթացին ակտիվ մասնակցելու համար։ 
«ՀՀ ԱԻ նախարարության և «Լիդիան Արմենիա» ընկերության համագործակցության արդյունքում այսօր ունենք արտակարգ իրավիճակներում պատրաստված մասնագետներ: Վստահ ենք, որ այդ ընթացքում ձեռք բերված գիտելիքները կկիրառվեն ըստ անհրաժեշտության»,- ասաց Ապրիամովը: 
Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից շնորհակալագիր հանձնվեց նաև «Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին՝ ընկերության գործունեության ապահով և անվտանգ պայմանների ստեղծման ուղղությամբ գործադրվող ջանքերի համար։ 
Նրա համար նախատեսված շնորհակալագիրը ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը փոխանցեց կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանին, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ մարդկանց չես կարող պարտադրել, որպեսզի անվտանգության նկատառումներից ելնելով սաղավարտ կրեն, այլ պետք է բացատրես։ 
«Մենք տարիներ հետո արդեն տեսնում ենք արդյունքը մեր կատարած աշխատանքների։ Մեր համայնքի ժողովուրդն այսօր արդեն ինքն է այդ արժեքները կրողը։ Անցնելով այս դասընթացները՝ ընկերության աշխատակիցներն ավելի անվտանգ կդարձնեն հանքում աշխատանքը»,- նշեց Ստեփանյանը։ 

ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ տնօրենփրկարար ծառայության գնդապետ Կարեն Աթոյանը շեշտեց, որ համագործակցությունը «Լիդիան Արմենիա»-ի հետ արդեն շարունակական բնույթ է կրում։ 
«Մենք համագործակցում ենք ընկերության հետ և, դասընթացներ անցկացնելով, պատրաստել ենք արագ արձագանքման թիմ«Լիդիան Արմենիա»-ի այդ խումբը համագործակցում է ԱԻՆ տարածքային թիմերի՝ Ջերմուկի, Վայքի և Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատների հետ։ Շատ եմ կարևորում այս ընկերության գործունեությունը»,- ասաց Աթոյանը։ Վերապատրաստված խումբը անհրաժեշտության դեպքում կարող է նաև աշխատել ՀՀ ԱԻՆ համայնքային ստորաբաժանումների հետ՝ որպես արտակարգ իրավիճակների կառավարման օժանդակ կարողություն։ 
Արտակարգ իրավիճակների կառավարման հմտությունների ձեռքբերման նպատակով ավելի վաղ վերապատրաստվել է նաև հանքի տարածքում բժշկական շուրջօրյա հերթապահություն իրականացնող 11 մասնագետներից բաղկացած բժիշկների խումբը։ 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia