Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դառը զրույց վարպետի հետ. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը

– Պարոն Ծատուրյան, մենք 10 հազար դրամ ընտրակաշառքը վերցրինք, կերանք–պրծանք, բա հետո՞…

– Ի՞նձ եք հարցնում. ես չեմ վերցրել, ոչ էլ տվել եմ:

– Դե, եսիմ. բոլորս էլ վերցրել ենք, էլի: Այսպես` ազգովի, հասարակությունը:

– Ամեն ազգ արժանի է իր թագավորին, ամեն թագավոր արժանի է իր ազգին:

– Բա հիմա փակ շրջանակ է. ո՞նց դուրս գանք այդ շրջանակից:

– Պետք է մտածեին ու չվերցնեին: Ի՞նչ ասեմ:

– Դե, հիմա վերցրել են: Մի բան պետք է անե՞նք, թե չէ: Մի տեղից պետք է ճեղքվի, չէ՞, այդ շրջագիծը:

– Պետք չի, որ ճեղքվի: Թող այդպես էլ մնան: Ու թող սատկեն:

– Այդպես մի ասեք: Դե, կարող է չեն հասկացել, կարող է…

– Քանի՞ անգամ չեն հասկանում, քանի՛ անգամ: Մի անգամ չէ, որ չեն հասկացել:

Համենայն դեպս, այդ վերցնողները հանկարծ թող չբողոքեն:

– Հիմա ավելի շատ վերցնո՞ղն է մեղավոր, թե` տվողը:

– Երկուսն էլ նույն զիբիլն են:

– Բա այն կողքի կանգնած մարդիկ` ես, Դուք, որ չենք վերցրել, ի՞նչ անենք. դրանց պատճառով գնանք–կորչե՞նք:

– Դե, հիմա մարդիկ գտնում են ձևը. թողնում–գնում են այստեղից:

– Մնացածի ճանապարհն էլ դուրսն է, հա՞, այդ դեպքում:

– Հա՛, հա՛:

– Է, դա լավ չի: Բա վերջում այս հողի վրա ովքե՞ր մնան:

– Ոչ մեկն էլ թող չմնա: Կմտնեն քրդերն ու կապրեն այստեղ:

– Հենց պետություն էլ ուզում են ստեղծել: Մեր հողերն էլ` խնդրեմ…

– Այո՛, այո՛: Բա, իհարկե…

Թուրքիան այնքան խելոք էր, որ ադրբեջանցիներին ասել էր` ոչ մի պատերազմ պետք էլ չէ: Հեսա Հայաստանը լրիվ կդատարկվի, կգաք հանգիստ կմտնեք:

– Իսկապես, դրանց ռազմավարությունն ու դիվանագիտությունը մեծ առումով արդյունք տալիս են: Իսկ մենք չենք կարողանում ջոկել, թե ո՞նց ապրենք: Մեր ստամոքսից այն կողմ չենք մտածում:

– Էն էլ մտածում ենք էսօրվա, շատ–շատ` վաղվա ստամոքսի մասին, ո՛չ հետագայի: Էսօր լավ եմ` պրծավ գնաց:

Դրա համար էլ երկիր չդարձանք:

– Հա՛, էլի. շատ ենք աչքածակ դարձել: Հինգ միլիոն ունեմ` վեցն էլ ունենամ: Ի՞նչ եմ անելու այդ վեցերորդը, երբ հինգ միլիոնը չեմ կարող իմ կյանքի ընթացքում ծախսել: Միշտ չեմ կարողացել հասկանալ սա: Դուք հասկացե՞լ եք, գիտե՞ք դրա բացատրությունը: Ո՞նց են իրենք մտածում:

– Չեն մտածում նրանք: Փող ա, որ դիզում են:

– Իսկ ի՞նչ եք կարծում` մեր այս փող դիզողները դրսում, ուրիշ ժողովուրդների մեջ, ուրիշ ժողովուրդների հաշվին էլ կկարողանա՞ն փող դիզել, թե մենակ սեփական ժողովրդի հաշվին են դիզում` սեփական ժողովրդի կաշին քերթելով:

– Էնքան են դիզել, որ իրենց պե՞տք է արդեն ուրիշ տեղից էլ դիզեն: Դա հերիք կանի իրենց թոռներին էլ, ծոռներին էլ:

Հետո նրանք շատ լավ հասկանում են, որ այս ժողովուրդը կգնա, կգնա, կգնա, և արդեն շատ քիչ ժողովուրդ կմնա: Իրենք էլ արդեն գնած կղզիներ ունեն, այլ քաղաքներում տներ ունեն, կնստեն ինքնաթիռ ու կթռչեն–կգնան այնտեղ: …Մնացող ժողովրդի հերն էլ անիծած:

– Դե, ժողովրդի վերցրած 10 հազար դրամն էլ արդեն պրծած կլինի…

– Ա՜հ… էդ փողը վերցնելու մյուս օրն է պրծել: Հազար անգամ ասվեց` մի վերցրեք, մի վերցրեք…

Չ՜է, սա ազգ չի: Սրան էլ արժանի է լրիվ:

– Շատ տխուր մտքեր ունեք, պարոն Ծատուրյան:

– Է, հիմա ի՞նչ ասեմ: Չե՞մ տեսնում, թե ինչ է կատարվում: Հետո հիվանդ եմ, դա էլ է նպաստում, որ տրամադրությունս այդքան վատ լինի:

– Ավելի է մութը խտացել:

Լա՛վ, մի լուսավոր բան ասեք` վերջացնենք մեր զրույցը:

– Լուսավո՞ր: Թատրոն ունեմ` Գյումրիի թատրոնը: Եվ շատ լավ վիճակ է թատրոնում: Դրա համար շատ ուրախ եմ:

– Ինչո՞վ է լավ վիճակը:

– Լավ է, որովհետև գալիս է հանդիսատես: Լեփլեցուն դահլիճ, լավ ներկայացումներ: Գրվում են թատերախոսականներ: Շատ համերաշխ կոլեկտիվ:

– Ընտիր է: Եթե հատկապես թատերախոսականներ կան: Վաղուց դրա մասին չէինք լսել: Հուսանք, որ լույսը սկսվի Գյումրիի մշակութային այդ ճառագայթների՞ց…

– Այո՛, այո՛, այո՛: Ոչ մի բանի հետ կապ չունենանք` մենք մեզ համար աշխատենք:

 

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal