Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանում հստակ քայլեր են ձեռնարկվում դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու ուղղությամբ

INTERVIEW

Դատական համակարգում կատարվում են մի շարք բարեփոխումներ, որոնք նպաստում են դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը, ինչպես նաև ավելի արդյունավետ գործունեության ապահովմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:

-Պարոն Փոլադյան, վերջին տարիներին դատական համակարգում կատարվել են մի շարք բարեփոխումներ: Ի՞նչ արդյունք տվեցին այդ բարեփոխումները:

- Դատական համակարգում կարևոր բարեփոխումներից մեկն եմ համարում դատավորների մասնագիտացման սկզբունքի ներդնումը: Մինչև այս բարեփոխմանը դատավորները քննել են բոլոր տեսակի գործեր՝ նույն դատավորը կարող էր քննել  ինչպես քաղաքացիական, այնպես էլ վարչական, սնանկության և այլ ոլորտներին վերաբերող գործեր: Այսօր դատաիրավական բարեփոխումների արդյունքում ունենք մասնագիտացումների սկզբունքը: Օրինակ` քաղաքացիական գործերի մասնագիտացում ունեցող դատավորը քննում է բացառապես քաղաքացիական գործերը:

Հաջորդ քայլը բարեփոխումների  դատական համակարգում գործերի էլեկտրոնային բաշխման համակարգի ներդրումն է: Եթե նախկինում գործերը բաշխվել են դատարանի նախագահի կողմից, այսօր ներդրվել է հատուկ համակարգ, որը որոշում է, թե որ գործը ում պետք է տրվի՝ ուսումնասիրելով դատավորների կողմից քննվող գործերի քանակը:

Քիչ կարևոր չէ նաև «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, ինչպես նաև  դատական կարգադրիչների  ծառայության ստեղծումը:

Դատական դեպարտամենտն այսօր իրականացնում է այն գործառույթները, որոնք նպաստում են դատական համակարգի արդյունավետ գործունեության ապահովմանը:

- Երբեմն փաստաբանների մոտ նույնպես առաջանում են գործերի ծանրաբեռնվածության հետ կապված խնդիրներ, և լինում են պահեր, երբ փաստաբանն ունի նույն օրը նշանակված երկու գործերով դատական նիստեր: Ինչպե՞ս եք դուք տեսնում այս խնդրի լուծումը:  

-Փաստաբանների գործունեությունը կարգավորում են հենց իրենք փաստաբանները, և յուրաքանչյուր փաստաբան ինքն է որոշում, թե ինչ ծանրաբեռնվածություն իր համար պետք է սահմանվի կամ կարող է սահմանվել: Եթե իրենք որոշել են, որ պետք է ստանձնեն այլ գործերով շահերի պաշտպանություն, ապա պետք է փորձեն նիստին իրենց ներկայությունն ապահովելու միջոց գտնել: Դատավորը չի կարող հարմարվել բոլորի պահանջներին, քանզի  մի անգամ կարող է փաստաբանը ասել, որ նիստին չի կարող մասնակցել, մյուս անգամ` մեղադրող կողմը, և դատաքննությունը կարող է  երկար ձգձգվել, որը չի բխում տվյալ պահին ամբաստանյալի շահերից:

- Ապագայում ի՞նչ քայլեր է նախատեսվում ձեռնարկել դատական համակարգում   բարեփոխումների առումով:

-Դատաիրավական բարեփոխումների շրջանակում նախատեսվել է ավելացնել դատավորների թվաքանակը, որպեսզի հնարավոր լինի ծանրաբեռնվածությունն ավելի  նվազեցնել, ինչը կնպաստի դատական գործերի հնարավորինս արագ քննմանը: Դա նաև չի խախտի ողջամիտ ժամկետներում գործերի քննության մարդկանց իրավունքը:

Եթե ունենանք համապատասխան ֆինանսական միջոցներ, ապա առաջին հերթին պետք է բարելավենք դատարանների շենքային պայմանները: Այսօր ունենք 10 դատարանների շենքեր, որոնք անմխիթար վիճակում են: Դատարանի նստավայրեր կան, որտեղ բացակայում են դատական նիստերի դահլիճները, ինչպես նաև բավարար աշխատանքային պայմանները  դատավորների և դատական ծառայողների համար:

Շենքային պայմաններից զատ խնդիրներ կան նաև տեխնիկական հագեցվածության հետ կապված: Համակարգչային տեխնիկան թարմացնելու, համակարգը վերազինելու անհրաժեշտություն կա:

Խնդիր ունենք նաև թեթևացնելու աշխատակիցների վիճակը, բարձրացնելու նրանց աշխատավարձերը: Սա  այն խնդիրներն են, որոնք անհրաժեշտ է լուծել, և պետության կողմից տրված բոլոր հնարավորությունները փորձելու ենք օպտիմալ օգտագործել:

Հարցազրույցը` Կարեն Խաչատրյանի

 

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak