Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանը պետք է վերանայի Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի նկատմամբ դիրքորոշումը և մասնակցության հայտ ներկայացնի. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ղեկավար Վահրամ Տեր–Մաթևոսյանը

– Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի գործարկումը կրկին հետաձգվեց, այս անգամ մինչև հաջորդ տարվա օգոստոս: Հայաստանը միշտ դատապարտել է այս նախագիծը, բայց արդյո՞ք դիրքորոշումը վերանայելու խնդիր այսօր չկա:

– Այո, Հայաստանը պետք է վերանայի իր դիրքորոշումը: Այդ երկաթգիծն անցնում է հայաշատ Ախալքալաքով: Ուստի Հայաստանը պետք է շահագրգռված լինի՝ օր առաջ մասնակցելու այդ նախագծին: Պարզ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան կընդդիմանան: Սակայն կարևոր է Վրաստանի դիրքորոշումը: Երբ 2013–2014 թթ. Վրաստանում հետազոտություն էի իրականացնում ու տեղի քաղաքական գործիչներին հարցնում էի, թե կարո՞ղ է այնպես լինել, որ թուրքերն ասեն՝ մենք ենք գումարը տվել, մենք պետք է որոշենք, թե ովքեր պետք է այն օգտագործեն, պատասխանում էին՝ ինչպես թե, Վրաստանի տարածքով է անցնում, մենք ենք որոշողը: Հիմա եկել է ճշմարտության պահը:

Սա իր հերթին բերում է մեկ այլ արդիական խնդիր: Մենք պետք է կարողանանք կառուցել Գյումրին Ջավախքին կապող երկաթգիծ: Ու միգուցե հետագայում հնարավորություն ստանանք դուրս գալ դեպի Սև ծով: Իսկ մեր խնդիրը դեպի Սև ծով վստահելի կապ ունենալն է: Այնպես որ Գյումրի–Ջավախք երկաթգիծ կառուցելը շատ ավելի շահավետ ու հեռանկարային կլինի, քան թե այս պահին անիրականանալի Իրան–Հայաստան երկաթգիծը, որի նախագծահաշվարկային մասն անգամ դեռ սկսված չէ:

– Հայտնի փաստ է, որ Վրաստանը տնտեսական մեծ կախվածություն ունի Ադրբեջանից ու Թուրքիայից: Ուստի նման վերազգային նախագծերում Վրաստանի՝ անկախ գործելու գործակիցը, կարծես թե, խիստ փոքր է:

– Վերջին 3 տարին ուսումնասիրությանս հիմնական թեմաներից մեկը Վրաստանում թուրքական փափուկ ուժի կիրառումն է: Այն աստիճանը, որին թուրքա–ադրբեջանական էքսպանսիան հասել է, մեզ համար դառնում է վտանգավոր մարտահրավեր: Վրաստանի հասարակության մի հատվածը, եկեցեցին, հասարակական ու քաղաքական մի շարք գործիչներ ավելի հաճախ են բարձրաձայնում իրենց մտահոգությունները այս հարցի կապակցությամբ: Բայց այնքան են ներքաշվել այդ ամենի մեջ, որ հետդարձի ճանապարհը բավական դժվար է լինելու։

Ջավախքը նույնպես թուրքական կապիտալի թիրախներից մեկն է: Վերջին տարիներին այնտեղ կառուցվում են թուրքական հյուրանոցներ, հասարակաց տներ, կազինոներ, որոնք այս պահին թեև փոքր են, անգամ աննկատ, սակայն կարող են ընդլայնվել: Ախալքալաքից ոչ հեռու կառուցվել է թուրքական հիդրոէլեկտրակայան, որտեղից էներգիա է արտահանվում Թուրքիա։ Ավելին: Բանը հասել էր նրան, որ Ախալքալաքով անցնող երկաթգծի շինարարությանը հայերին թույլ չէին տվել մասնակցել: Ջավախահայության օտարումն այս ծրագրից հանգեցրել է նրան, որ ջավախահայությունն այն ընկալում է որպես մարտահրավեր ուղղված հայության շահերին: Փոխարենը երկաթգծի շինարարներն աշխատողներ են բերել Պակիստանից, Ադրբեջանից, այլ երկրներից, բայց տեղի հայերին թույլ չի տալիս աշխատել, եկամուտներ ունենալ:

Մյուս խնդիրը վերաբերում է Հայաստանը Ջավախքին միացնող ճանապարհին, որը վերջին 2–3 տարիներին այնքան է մաշվել ու քայքայլվել, որ անգամ Հայաստանում նման վատ ճանապարհներ չկան: Այն հանգամանքը ևս ազդում է ջավախահայության հոգեբանական տրամադրությունների վրա և տեղիք տալիս տարաբնույթ մեկնաբանությունների։

Այս ամենի մեկ այլ, առավել տեսանելի ու անհանգստացնող հետևանքը Ջավախքի հայության շարունակական նվազումն է: Նրանք կամ գալիս են Հայաստան, կամ գնում Ռուսաստան: Ընդհանրապես, ամբողջ Վրաստանում հայության դիրքերը նախկինի պես ազդեցիկ չեն։ Միայն ժողովրդագրական առումով բավական է նշել, որ 1989–ից ի վեր Վրաստանում հայության թիվը 62 տոկոսով կրճատվել է: Եթե Խորհրդային Վրաստանում հայերն ամենամեծ ազգային փոքրամասնությունն էին, ապա այսօր պատկերը փոխվել է: Առաջին տեղում ադրբեջանցիներն են:

Ի պատիվ ջավախահայության պետք է ասել, որ նրանք պատրաստ են պայքարել: Բայց քաղաքական կազմակերպվածության խնդիր ունեն: Մի քանի տասնյակ գործիչով հարց չի լուծվում: Պատեհ է հարցնել, թե Հայաստանը՝ որպես պետություն ինչո՞վ է օգնում ջավախահայությանը: Ի՞նչ եք կարծում՝ 1991–ից հետո ՀՀ քանի՞ նախագահ է այցելել Ջավախք, որ մեր հայրենիքի մի մասն է: Մեկ անգամ միայն Լևոն Տեր–Պետրոսյանն է գնացել: Սա բավական խոսուն փաստ է։

– Վերադառնալով թեմային: Գուցե Վրաստանի հետ հարաբերություններն ավելի ամրացնելով կամ էլ ԲԹԿ երկաթգծին մասնակցելու ցանկություն հայտնելով՝ մենք Վրաստանի՞ն էլ հնարավորություն տանք ինչ–որ կերպ ընդդիմանալու թուրքա–ադրբեջանական էքսպանսիային:

– Իհարկե: Մենք կարող ենք վրացիների հետ նստել և խոսել՝ ի՞նչ անենք, որ ձեր թիկունքն ամրացնենք: Այսօր նրանք հասկանում են, հույսով եմ հետզհետե սկսում են գիտակցել, որ առանց ուժեղ Հայաստանի նրանք առավել խոցելի են դառնում: Եթե այսօր Վրաստանը մի թթու խոսք է ասում Ադրբեջանի կամ Թուրքիայի հասցեին, վերջիններիս խիստ տոնով հայտարարությունը չի ուշանում: Ուստի վրացիներին մեր աջակցությունը կարող է անհրաժեշտ լինել: Իսկ ամենալավ տարբերակը Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծին մասնակցելու հայտ ներկայացնելն է: Այո, ժամանակին, թերևս իրավացիորեն, դեմ ենք եղել այդ երկաթգծի կառուցմանը: Բայց հիմա պետք է ամեն ինչ անենք նախագծի մաս դառնալու համար: Այդ հարցը կարող է դառնալ ՀՀ արտաքին քաղաքականության հասունության լակմուսի թուղթը: Մենք կկարողանա՞նք այդ ծրագրում ներգրավում ունենալ, առաջ տանել մեր շահերը: Թե՞ էլի դուրս կմնանք տարածաշրջանային խոշոր նախագծերից և կշարունակենք մեղադրել բոլորին, բացի մեզանից:

 

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal