Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդկային ռեսուրսի հսկայական դեֆիցիտ է. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը

– Պարոն Մակեյան, ավելի քան տասը ամիս է, ինչ գործում է ներկա կառավարությունը, նաև ընդունվեց նրա գործունեության հնգամյա ծրագիրը: Ձեր դիտարկումներով այն ի՞նչ կտա Հայաստանին:

– Որևէ կառավարության, որևէ վարչապետի ծրագիր առանձին քննարկման ենթակա չէ: Այն քաղաքական թիմի, տվյալ դեպքում` իշխող վարչախմբի գնահատականը պետք է լինի:

Իսկ այն, ինչ մենք տեսել ենք այս` հանրապետական կոչվող բոլշևիկյան կուսակցության մոտ 20 տարիների իշխանավարման ընթացքում, չենք կարող որևէ դրական սպասելիք ունենալ:

Եվ թե հինգ տարի հետո, իսկ Սերժ Սարգսյանն իր ելույթներից մեկում մինչև 2040 թվականի մասին էր խոսում, ի՞նչ կլինի, կարող ենք դատել, ելնելով այն հանգամանքներից, ինչ առկա է այսօր: Քանի դեռ կա այս քրեաօլիգարխիկ համակարգը, որի հենքը ոստիկանական գործողությունների տարրերն են և ժողովրդավարության որևէ էլեմենտ չի պարունակում, ապա որևէ լավ բան սպասել չի կարելի:

Ի վերջո, մենք ականատես եղանք, թե ինչ կատարվեց ապրիլի 2–ին. միլիոնավոր մարդկանց քաշեցին կոռուպցիոն գործընթացների մեջ:

– Մեր քաղաքական դաշտի գլխավոր ինտրիգը շատերը համարում են այն հարցը, թե 2018 թվականի ապրիլից հետո ո՞վ կլինի երկրի վարչապետը: Ինչպիսի՞ն են Ձեր կանխատեսումներն այս առումով:

– Ինձ քիչ է հետաքրքրում, թե ով կլինի: Ուղղակի պայքարի այդ պրոցեսում հնարավոր է, որ ֆորսմաժորային իրավիճակ ձևավորվի երկրում: Եվ քաղաքական, մտավորական այն շերտերը, որոնք իրականում մտահոգված են Հայաստանի վաղվա օրով, օգտվեն ընձեռված հնարավորությունից: Սա՛ է կարևորը: Թե չէ` Սերժ Սարգսյանը կլինի, Կարեն Կարապետյանը կլինի, թե Պողոս Պողոսյանը կլինի, ոչ մի բան չի կարող փոխվել: Որովհետև գործելու է նույն համակարգը:

– Ասում եք մտավորական շերտը օգտվի հանգամանքից: Դուք նման լավ կարծի՞ք ունեք մեր մտավորականների մասին:

– Եթե լավ կարծիք ունենայի, Հայաստանն այս վիճակում չէր լինի: Չէր ձևավորվի բարոյահոգեբանական այն մթնոլորտը, որը համատարած է երկրում: Նորից հիշենք. ընտրությունների ժամանակ միլիոն մարդ ընդգրկվեց 10 հազարական դրամների օպերացիայի մեջ:

Բայց դեռևս ունենք ազնիվ մտավորականներ, որոնք անհանգստացած են երկրի ճակատագրով: Իսկ մեզ մոտ այժմ քաղաքական, քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդկային ռեսուրսի հսկայական դեֆիցիտ է: Ուստի մենք պարտավոր ենք օգտագործել այս եզակիների ներուժը:

– Իսկ Ժիրայր Սեֆիլյանի, «Սասնա ծռերի» դատավարությունները հուշո՞ւմ են Ձեզ, թե ֆորսմաժորները մեզ մոտ ինչպիսի ճակատագիր են ունենում:

– Առաջին հերթին ինձ հիշեցնում են 2008–2009 թվականների մեր դատավարությունները: Սակայն սրանք հիմա շատ ավելի ագրեսիվ ու լկտի են: Հավանաբար պատճառն այն էր, որ այն ժամանակ դեռևս շարժումը կար և բավականին կենսունակ էր: Ու վախենում էին:

Իսկ հիմա, քանի որ հանրությանը լրիվ մեկուսացրել են, նաև մտածելով, որ ամառ է արդեն, իրենց պատկերացմամբ էլ ամբողջովին վերահսկում են իրավիճակը, ցինիզմը հասել է գագաթնակետին:

Սակայն, միևնույն է, այդ բացասական էներգետիկան իր նստվածքը թողնելու է հանրության մոտ: Ինչ–որ ժամանակ հետո, ինչ–որ պահի նրանց գլխին է դա թափվելու:

– Իսկ այն քաղաքացին, որը 10 հազար վերցնելով, գնաց ու քվեարկեց վերևների ուզածով, բարոյական իրավունք կունենա՞ արդեն խոսք ասելու, ընդվզելու, փողոց դուրս գալու:

– Ես մի քիչ այլ կերպ եմ մտածում: Այո՛, միլիոնից ավելի մարդ ընտրակաշառք վերցրեց: Ընդ որում, մարդիկ են եղել, որ մի քանի տեղից են վերցրել: Բայց ուղղակի մեղադրել վերցնողներին, ես չեմ կարող: Եթե այլընտրանք տեսնեին, ապա հավանական է, որ նրանց մեծ մասը չգնար այդ գործարքին:

Այս ընտրությունը անկախ Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություն էր: Եվ ո՞րն է էականը. խորհրդարան անցած բոլոր ուժերն ընդունեցին ընտրությունների արդյունքներն ու պառլամենտը լեգիտիմ հայտարարեցին:

Իսկ սա աբսուրդ է: Եվ այս հարցում ես առաջին հերթին մեղադրում եմ քաղաքական այն ուժերին, որոնք ընկան իշխանական համակարգի ճնշման տակ, գործարքի մեջ մտան իրենց խղճի հետ ու հանրությանը թողեցին, որ ընտրի 10 հազարական դրամը:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal