Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայոց եկեղեցին և ազգային խնդիրները լուծելու մեր կարողականությունը. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» գրքի հեղինակ Աշոտ Հունանյանը

– Պարոն Հունանյան, շատերն ասում են, որ մեր ժողովրդի պատմության ոսկե դարն ավարտվեց այն ժամանակ, երբ ընդունեցինք քրիստոնեությունը: Որովհետև մեր եկեղեցին քարոզեց խոնարհություն, ասաց` մի այտիդ հարվածում են, դեմ արա մյուսը: Այս ամենը մեզ թուլացրեց, այլևս դարձանք անկարող մեր հողը և ինքներս մեզ պաշտպանելու: Ինչպե՞ս եք նայում այս հարցերին:

– Դա բացարձակ կեղծիք է: Չի կարելի տուրք տալ նման կարծիքներին:

Գիտեմ, ինձ մոտ ևս խոսել են այդ մասին, վիճաբանությունների մեջ եմ անգամ ներքաշվել: Սա տարածված թյուրիմացություն է մեր մտածելակերպի մեջ:

Նայենք մեր շուրջը. հեթանոսները` եվրոպացիները կամ Ռուսաստանը, նաև սլավոնական մյուս երկրները ընդունեցին քրիստոնեություն: Ի՞նչ է, բոլորը տուժեցին ու կորուստնե՞ր կրեցին: Տեսեք, թե Ռուսաստանը որտեղից ուր հասավ:

Իսկ եվրոպական ազգերը քրիստոնեություն ընդունելուց հետո աշխարհը գրավեցին` Ամերիկայով, Ավստրալիայով, Աֆրիկայով: Եվրոպական քրիստոնյա ազգերն էին, չէ՞, որ գնում էին այս մայրցամաքներն ու նվաճումներ անում:

Նույն Քրիստոսն էր, նույն քրիստոնեությունն էր: Այն երբեք չի եղել մեզ կաշկանդող հավատք կամ դավանանք: Ի վերջո քրիստոնեությունը Եհովայի վկաների ուսմունք չէ, որ ասի` ձեռքներդ ծալեք ու նստեք, որ ասի` բանակ չգնանք ծառայելու:

Երբ գալիս էին Հիսուսին ձերբակալելու, Նա ինքն ասաց` վաճառեք ձեր զգեստներն ու սուր գնեք: Եվ երբ Նրա աշակերտներից Պետրոսն ասաց` այստեղ երկու հատ սուր ունենք, չասաց` այս ի՞նչ եք անում. Ես ձեզ հետ եմ, ու դուք սո՞ւր եք պահում ձեզ մոտ: Չասաց` արգելված է սուր կրելը: Եվ Նա գիտեր, չէ՞, թե ինչ էր տեղի ունենալու այդ գիշեր: Գիտեր, որ այդ սուրը Պետրոսը գործի է դնելու: Եվ թողեց, որ դա տեղի ունենա:

Այնպես որ, սուրը քրիստոնյայի համար մերժված բան չէ հավատը պահելու, երկիրը պահելու, ազգ ու ընտանիք պահելու սուրբ գործում: Քրիստոսն ու քրիստոնեությունն ինքն է կոչ անում` պահիր, պաշտպանիր դրանք:

– Այս ամենը թողնելով մի կողմ, ավելի հաճախ սլաքն ուղղում են մեր եկեղեցու դեմ. մեր եկեղեցին է խոնարհություն քարոզել: Մենք ոչ թե բերդեր ենք կառուցել, այլ կառուցել ենք եկեղեցիներ: Այսօր էլ ենք այդպես անում. ամենուր և ամեն օր եկեղեցիների հիմքեր ենք գցում:

– Այնքան ծանոթ իրավիճակ է: Երբ կարդում ես մեր մեծերից մեկի` Րաֆֆու պատմավեպերը, նման մտքերի շատ ես հանդիպում: Դեռ այն ժամանակներից էին այդ տեսակետները տարածված:

Մեր եկեղեցին չի ասել` բերդ մի կառուցեք, միայն եկեղեցի է անհրաժեշտ կառուցել: Ճի՛շտ պետք է մոտենալ եկեղեցու դիրքորոշմանը:

Ի վերջո, եկեղեցին միայն անհատները չեն, կամ կաթողիկոսը չէ, քահանան չէ: Եկեղեցին մեր ազգն ու մեր ժողովուրդն է: Եկեղեցին է, որ ազգը, մեր երկիրը չեղած պետականության պայմաններում հասցրել է մինչև մեր օրերը: Պահպանել է մեր ազգային արժեքները:

Եվ նման եկեղեցուն թերագնահատելը ես համարում եմ սրբապղծություն:

– Իսկ ինչպե՞ս եք ընդունում այն կարծիքը, որ այսօր եկեղեցի կառուցում են, բայց այդ եկեղեցու մեջ հավատ չկա:

– Եկեղեցու մեջ չէ, որ հավատը լինում է: Մարդո՛ւ մեջ է լինում հավատը: Ամեն մի անհատ իր հերթին եկեղեցի է Հիսուսի համար: Մենք մեր աղոթքներում ասում ենք` Տեր, Դու բնակվիր իմ մեջ, ես Քո ստեղծած տաճարն եմ, Քո հորինած տաղավարն եմ: Ասում ենք, ինչպես Գրիգոր Նարեկացին է ասում: Այսինքն` ե՛ս եմ առաջին փոքր եկեղեցին: Եթե Դու իմ մեջ բնակվում ես, եթե ես Քեզ իմ մեջ տեղ եմ տրամադրում, ուրեմն Դու մեր եկեղեցու մեջ տեղ ունես արդեն:

Բոլորս եթե այսպես վերաբերվենք` թե՛ հոգևորականը, թե՛ աշխարհիկը, ապա մեր եկեղեցին զորավոր եկեղեցի կլինի հենց այսօր: Ճիշտ է, եկեղեցին պրոբլեմներ ունի, տկար հիվանգ օրգանիզմ կարող ենք համարել հաճախ, բայց այն մեռնող չէ: Որովհետև Հիսուսի եկեղեցին է: Հիսուսը թույլ չի տա, որ չարը զավթի այն ու նրանում իշխանություն բանեցնի: Հիշենք, թե ինչպես վերցրեց մտրակը և Երուսաղեմի Սուրբ տաճարից դեն քշեց այնտեղ առևտուր անողներին:

Այնպես որ, չի կարելի ասել, թե չպետք է ուժ կիրառել և այլն, և այլն: Քրիստոսը հենց կոպիտ ուժ կիրառեց` մաքրելու համար իր իսկ տաճարը, իր իսկ եկեղեցին:

– Այսպիսի խոսք էլ կա` սուր վերցնելու ժամանակը: Ե՞րբ է այդ ժամանակը:

– Երբ որ պղծություն է տեղի ունենում քո սրբավայրերում` քո եկեղեցում, քո տաճարում: Մե՛ր հոգիներում է երբ պղծությունը փորձում ներարկվել:

Սակայն պետք չէ հասկանալ, թե դա լինում է միայն արյուն թափելու գնով: Անշուշտ, այդպես էլ է լինում: Բայց մեր կռիվն այսօր ավելի շատ հոգևոր կռիվ է:

Մենք պետք է Տիրոջը տեղ տանք մեր մեջ, նրան հրավիրենք մեր մեջ: Ասում է` Ես կանգնած եմ ձեր դռան առջև ու բախում եմ. բացեք, և ես կմտնեմ ներս: Բայց մենք չենք բացում դուռը նրա առջև: Մենք ներսից հարց ենք տալիս` դու ո՞վ ես, ի՞նչ տեսք ունես, մեզ ի՞նչ կտաս, ի՞նչ կբերես… Հաշվարկներով ենք ուզում Տիրոջ հետ մեր հարաբերությունները կառուցել:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal