Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ռուսաստանի մանրադրամները` Արևմուտքի հետ իր առևտրի մեջ. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը

– Պարոն Մեհրաբյան, աշնանից սկսած` սեպտեմբերից մինչև ապրիլ, ինչպիսի՞ զարգացումներ կարող են լինել մեր երկրում:

– Ներքին քաղաքականության մեջ հանգիստ վիճակ չի լինի, բայց առանձնակի ակտիվություն էլ չեմ սպասում: Բոլոր դեպքերում հարցականները մնալու են: Գուցե նաև ավելանալու են նոր հարցականներ: Այս իմաստով վերլուծաբանի տեսակետից հետաքրքիր ժամանակաշրջան է սպասվում:

– Իսկ դուք նոր հարցականների ի հայտ գալն ինչի՞ հետ եք կապում:

– Ներկայի հարցականներն աշնանն իրենց լուծումը չեն ստանա: Մի բան էլ նորերը կարող են գոյանալ` արդեն կապված արտաքին քաղաքական դաշտի այլ զարգացումների հետ: Որովհետև, ըստ հայտարարությունների, հենց աշնանն է նախատեսվում Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև նոր համաձայնագրի ստորագրումը:

Ընդ որում, դատելով Ռուսաստանի ռեակցիայից, մենք այս հարցում առայժմ որոշակիություն չունենք: Այդ մասին ասաց նույնիսկ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Ասաց, որ պատրաստի պատասխաններ չունի դեռևս: Այնպես որ, կապրենք` կտեսնենք:

– Իսկ ի՞նչ եք կարծում` Ռուսաստանը կրկի՞ն խոչընդոտ կհարուցի այս` համեմատաբար մեղմ համաձայնագրի ստորագրման համար:

– Այդ ամենը կապված է լինելու Ռուսաստան–Արևմուտք հարաբերությունների հետ: Նայած, թե այդ հարաբերությունների համատեքստում ինչպիսի՞ գործընթացներ կլինեն:

Նաև կախված կլինի այն բանից, թե Պուտինը ո՞ր ոտքի վրա կարթնանա` ա՞ջ, թե` ձախ:

– Կարծում եք` Եվրամիության հետ մենք բանակցում ենք ու մեր դիրքորոշումը չե՞նք համաձայնեցրել Ռուսաստանի հետ: Այդպես կլինի՞:

– Հարցն այն չէ` մենք համաձայնեցրել կամ չենք համաձայնեցրել: Ռուսաստանը գոնե այս պահին պաշտոնապես որևէ առարկություն չի ներկայացրել: Բայց մի քանի վտանգավոր ակնարկներ, համենայն դեպս, լսեցինք Լավրովից: Չնայած նա իր խոսքը հասցեագրում էր Բելառուսին, բայց դա անում էր ցուցադրաբար, որպեսզի լսեն նաև մյուս երկրները, այդ թվում, իհարկե, նաև Հայաստանը:

– Իսկ ղարաբաղյան թեման, որը կարող է և թեժանալ հենց ներկայում կամ գուցե թեժանա աշնանը, ինչպե՞ս կանդրադառնա ընդհանուր զարգացումների վրա:

– Այդ հարցը ես կրկին տեսնում եմ Ռուսաստան–Արևմուտք հարաբերությունների համատեքստի մեջ: Իսկ ինչպիսի՞ գործոններ կարևոր կլինեն: Կարևոր գործոններից մեկն Ադրբեջանի տնտեսական իրավիճակն է: Ոչ պակաս կարևոր նշանակություն կունենա նաև Ռուսաստանի Դաշնության տնտեսական իրադրությունը: Նաև` Պուտինի և Ալիևի ռեժիմների, այսպես ասած, ներքին կայունության պաշարները էական կլինեն:

Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն ունի որոշակի լծակներ թեժացնելու մի քանի կոնֆլիկտի օջախներ: Օրինակ, մեկ–երկու օր առաջ ռուսական զորքերը Հարավային Օսիայի կողմից անցան Վրաստանի հետ շփման գիծը և ևս մի քանի հարյուր մետր առաջ տարան սահմանը: Ավելի որոշակի` զավթեցին վրացական հողերը: Այդ առթիվ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ: Մենք տեսնում ենք թեժացումներ նաև ղարաբաղյան հակամարտության գոտում:

Այս ամենը մանրադրամներ են, որոնք Ռուսաստանը պետք է օգտագործի Արևմուտքի հետ ունեցած իր առևտրի մեջ: Եվ, ընդհանրապես, հարկ է լավ հասկանանք, որ այս ապակայունացումների հետևում կանգնած է միանշանակ Ռուսաստանը:

Պարզապես մի տեղ ուղղակի ինքն է անում, իսկ մեր պարագայում` ղարաբաղյան հակամարտության մեջ, անում է Ադրբեջանի ձեռքով:

– Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այսօր ակտո՞ւալ է ԱՄՆ–ի համար:

– Ես չեմ կարծում, որ այն ԱՄՆ–ի առաջնահերթություններից է: Ինչպես Սիրիայի հակամարտությունն է, կամ Հյուսիսային Կորեայի հարցն է: Բայց, այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները համակ ուշադրությամբ հետևում է գործընթացներին: Եվ դա` մի նպատակով, որպեսզի իրավիճակը կառավարելի մնա և դուրս չգա հունից: Քաոս չստեղծվի:

– Իսկ ի՞նչ եք կարծում` մինչև ապրիլ կարո՞ղ են արտաքին զարգացումները մեզ պարտադրել ֆորսմաժորային իրավիճակներ:

– Իհարկե, կարող են: Եվ դրա հավանականությունը ես բարձր եմ համարում: Որովհետև այսօր միջազգային հարաբերությունների համակարգում որևէ հստակություն չկա: Հին համակարգն այլևս չի աշխատում, իսկ նորը դեռ գոյություն չունի: Հետևաբար սա մի վիճակ է, որը կարող է ֆորսմաժորներ ծնել ցանկացած պահի և ցանկացած առիթով: Անգամ` առերևույթ շատ փոքր, բայց որը կարող է հանգեցնել շղթայական ռեակցիաների:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer