Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Պաշտոնյաների դիզած անօրինական հարստությունն ու երկիրը պաշտպանելու նրանց վճռականությունը. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

– Պարոն Շիրինյան, Ադրբեջանը գնալով ավելի է լկտիանում ու անկառավարելի դառնում իր գործողությունների մեջ: Մենք այստեղ մեղքի մեր բաժինն ունե՞նք:

– Ունենք. թույլ ենք: Դարերով թույլ ենք: Նաև ագրեսիվ չենք: Խաղաղության քարոզը, կամ խաղաղասիրությունը, երբեմն հոգեկան հիվանդության հասնող, մեր տունը քանդում է: Բայց հիմա այդպես չէ, իհարկե: Սերունդն արդեն փոխվում է:

Եվ եթե մենք ագրեսիվ լինեինք, ապա քառօրյա պատերազմից հետո ռազմական գործողությունները տեղափոխած կլինեինք Ադրբեջանի տարածք: Եվ արդեն նրանք զբաղված կլինեին ոչ թե մեր դեմ խոսելով, այլ Եվլախի պաշտպանությունը կազմակերպելով:

– Բայց այն ժամանակ, ասում են, մեզ թույլ չտվեցին, որ գնանք առաջ:

– Ում գլխից որ Աստված խելքն առնում է, նա արդեն հույսը դնում է ուրիշի թույլտվության վրա: Գերմանացիներին ո՞վ է թույլ տալիս, որ ամեն անգամ վերականգնվում են: Կամ` Ֆրանսիացիներին: Հարավային Կորեային ո՞վ է թույլ տալիս, որ իր ուզածն անում է:

Այդ «թույլ կտան–չեն տա»–ն պետք է վերացնել: Ամեն ինչ կառուցել հաշվարկի վրա. հարմար պահ է`խփե՛լ: Այդ ժամանակ Ադրբեջանն էլ կխելոքանա:

Կամ, տեսեք` Նախիջևանի հանգույցը մեզ համար բացառիկ նշանակություն ունի, և ինչքան անօրեն ու անարդար է եղել որոշումը: Բայց մենք կարող ենք հարցը լուծել, ու չենք լուծում: Թողել ենք Աստծո հույսին: Եվ գիտե՞ք թե ինչու. որովհետև մարդիկ զբաղված են. գյուղապետ են դառնում, թաղապետ են դառնում, բուֆետչիկ են դառնում…

Չե՞ք տեսնում, թե երկրում ինչ է կատարվում: Հայաստանի իշխող դասակարգի մոտ ստրատեգիական մտածողությունը բացակայում է: Նրանք խրված են ճահճի մեջ: Մեկ ընտրություն է անում, հետո վարչապետ է փոխում, հետո այս վարչապետին հանում ուրիշով է փոխում…

Այս ձևով ազգային ռեսուրսը սպառվում է բոլորովին աննպատակ:

Կամ` մենք աշխարհում մի ռեսուրս ունենք, որը ոչ մեկը չունի: Դա սփյուռքն է: Իսկ սփյուռքը ռիսկ կանի՞ այստեղ լինել: Անմիջապես կկողապտեն:

– Դե, դա է, որ սփյուռքն էլ է փաստորեն մեզանից երես թեքել. նեղացրել ենք:

– Եթե անընդհատ սփյուռքին «քցեն», նա պարտավո՞ր է էլի գալ ու կերակրել մեզ:

Ըստ Սահմանադրության մեր երկիրն իրավական պետություն է, չէ՞: Դուք կիրառեք օրենքները և արդարությամբ վարեք գործը, տեսեք` այդ սփյուռքը կգա ու այստեղ ներդրումներ կանի՞, թե չէ:

– Մեր կառավարությունն օրնիբուն այդ է ասում, որ ներդրումային բարենպաստ միջավայր է ստեղծում:

– Ասելը քիչ է, է՜: Իրավական պետությունն ունի երկու բաղադրիչ. օրենքը պետք է լինի բարոյական և այն պետք է գործադրվի հարյուր տոկոսանոց ճշգրտությամբ:

Ուստի, նորից անդրադառնալով վերևի մեր խոսակցությանը, ասեմ, որ այդ «թույլ տվեցին–թույլ չտվեցին»–ը կեղծ խոսակցություններ են: Պարզապես այն մարդկանց համար, ովքեր անօրինական հարստություն են դիզում, ընդամենը լավագույն «փաստարկներ» են, թե ինչո՞ւ կոնկրետ քայլերի չեն դիմում:

– Այսինքն` պատճառը մեր մեջ է: Իսկ ավելի որոշակի` վերևներում նստած մարդկանց մեջ է:

– Դրսում էլ պատճառ կա, բայց հիմնականը երկրի ներսում է: Պատճառը պետության օլիգարխիկ կառուցվածի ու տնտեսության մենաշնորհային դրվածքի մեջ է:

Եվ դրա համար կոնկրետ մարդիկ են մեղավոր: Կոնկրե՛տ մարդիկ: Ընդհանրապես ռեժիմը պատասխանատուներ է ունենում:

– Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք մի պահ, որ մեր երկրում անվանապես մարդուն պատասխանատվության ենթարկեն. ասեն` դու քո գործը լավ չարեցիր, դրա համար այսպես եղավ:

– Բա, պետք է ասեն: Բացեք քառօրյա պատերազմի էջերը և հետ տվեք այն: Ո՞վ էր պատասխանատու պատերազմի այդ «հանկարծակիության» համար: Զորքը որ գալիս է ելման դիրք, մեկ օրում չի լինում: Նայեք այդ կադրերը, և պատասխանատուները ձեր աչքի առաջ են:

– Բայց այդ պատասխանատուների անունները չհրապարակվեցին:

– Բանն էլ հենց դա է: Եվ այստեղ չկան «դրսից թողեցինը» կամ «չթողեցինը»:

– Այսինքն` այսպես է իրավիճակը, որովհետև ուզում ենք, որ այսպես լինի:

– Մենք` բոլորս չէ, որ ուզում ենք: Բայց շերտ կա, որ ուզում է: Ովքեր այդ տարիների ընթացքում տնտեսապես հարստացել են ու հիմա էլ իշխանության մեջ են, նրանք են ուզում: Եվ այդպես էլ անում են:

Ժողովուրդն էլ ընդվզում է: Իսկ ժողովրդի ամեն մի ընդվզում ճնշվում է:

– Պահպանեն իրենց հարստությունը` անգամ երկրի պետականության գնով:

– Չեն կարող: Այդ դեպքում ապստամբություն կլինի: Ես իմ խոսքերը ապրիլյան պատերազմի օրերին եմ ասել` ոտքի ելած զանգվածը կջնջխի–կոչնչացնի ամենքիդ: Այդ հարստություններով ձեզ աբղանոց կշպրտի: Ինչպես ֆրանսիական հեղափոխության ժամանակ արեցին:

Բայց մենք նման բան չենք ուզում: Ուզում ենք, որ երկիրը կարգի գա: Թե չէ` «Եկեք տուն»… Հենա Ժիրայրը եկել է, է՛լի. տուն չի՞ եկել…

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Стрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостью