Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Զոյա Թադևոսյան. «Եթե չկա գիտելիք ու փորձ ունեցող մարդկային կապիտալ, ապա ինչպե՞ս կարող է որևէ երկիր գոյություն ունենալ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀԱԿ խորհրդի անդամ Զոյա Թադևոսյանը վերջին շրջանում չի ցանկանում հրապարակային քննարկումների մասնակցել: Ավելին, հրաժարվում է հարցազրույցներ տալ հայաստանյան թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական անցուդարձի վերաբերյալ: Սակայն «Փաստին» հաջողվեց խախտել հարաբերական անդորրը և տիկին Թադևոսյանը համաձայնեց պատասխանել ոչ միայն մեզ, այլև հասարակությանը հուզող մի քանի հարցերի:

Նրա կարծիքով` քաղաքական գործիչը, քաղաքական ակտիվ անձը կամ ուժը, երբ զբաղվում է բաց քաղաքականությամբ և արտահայտում է իր կարծիքն ու տեսակետը, պետք է որոշակի լսարան ունենա: Լսարանն էլ պետք է առաջնորդվի իր նախընտրած քաղաքական ուժի կողմից առաջ քաշած սկզբունքային խնդիրներով, բայց Հայաստանի Հանրապետությունում հանրությունը մեծ հաշվով ոչ թե քաղաքականությամբ է զբաղվում, այլ այսրոպեական կարիքները հոգալով, համոզված է Զ. Թադևոսյանը:

«Առաջին հայացքից թվում է, թե հասարակությունը քաղաքականացված է, բայց մենք ավելի շատ գործ ունենք սպառողական հոգեբանություն ունեցող զանգվածի, քան քաղաքականապես ակտիվ հասարակության հետ: Եվ դա է պատճառը, որ ես սպառող հասարակությանը չեմ կարողանում ընկալել որպես քաղաքական միավոր, որին կարող եմ ուղղել իմ խոսքը»,– ասաց Զ. Թադևոսյանը:

Այդ իրողության հետ նա հաշտվել ու սպասում է, որ ժամանակի ընթացքում հասարակությունը սթափվի ու հասկանա, որ առանց իրական քաղաքականության որևէ մեկը չի կարողանա երկարաժամկետ կտրվածքով բավարարել իր սպառողական ցանկությունները: Բացի այդ, առանց կոնկրետ քաղաքական նպատակների, հնարավոր չէ լուծել նաև ոչ մի տնտեսական խնդիր: Քաղաքական գործչի կարծիքով` պետությունն առաջնահերթ կերպով պետք է կարողանա լուծել այս խնդիրը և իրական, անկեղծ ու ազնիվ քաղաքական դաշտ ձևավորի:

ՀԱԿ խորհրդի անդամի կարծիքով քաղաքական գիծը ամրագրվում է նաև ժողովրդավարությամբ: Եվ այն երկրները, որոնք դա ամրագրել են որպես երկրի զարգացման հիմնական քաղաքական հենարան, քաղաքականությունը ոչ թե պայմանավորել են ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող գործընթացներով, այլ բոլորի կողմից այն ընկալվել է որպես բոլոր՝ տնտեսական, սոցիալական, մշակութային, էկոլոգիական և այլ գործընթացներին համարժեք գործընթաց:

«Քաղաքականությունը, երբ հասարակական կյանքի մնացած ոլորտների հետ սերտաճում և համընթաց զարգանում է, որը նաև ամրագրվում է ժողովրդավարական հասարակություն ձևավորող օրենքներով, այդ ժամանակ ձևավորված իշխանությունները, դառնում են մնացած գործընթացների երաշխավորները: Այդ դեպքում արդեն, սովորական քաղաքացին ընկալում է օրենքի գերակայությունը և կուսակցության նախընտրական ծրագրից ելնելով կատարում է իր ընտրությունը և ձևավորում է երկրի լեգիտիմ իշխանությունը»,– ասում է Զոյա Թադևոսյանը:

Պատասխանելով հարցին, որ եթե մի կողմ թողնենք ընտրությունների ժամանակ տեղի ունեցած դեպքերը, ապա քարոզարշավի ժամանակ ՀԱԿ–ի կողմից առաջ քաշած թեզերն արդյո՞ք համարժեք չէին ընտրությունների ժամանակ ՀԱԿ–ի ստացած ձայներին, քաղաքական գործիչն ասաց, որ ՀԱԿ–ի թեզերն ընդունելի է եղել հասարակության ավելի լայն մասսաների համար: Ավելին, պետության առջև պատասխանատվություն ունեցող քաղաքական ուժը չպետք է այլ թեզ առաջ քաշեր, և դա այն է, ինչ որ արեց ՀԱԿ–ը:

«Այն, որ ՀԱԿ–ը 1%–ի շրջանակներում ձայն ստացավ, գալիս է ապացուցելու, հնչեցված այն տեսակետը, որ մենք սպառողական հասարակություն ունենք, որը մտածում է ոչ թե երկրի զարգացման, ներկայի և ապագայի պատասխանատվության մասին, այլ այն 10 հազար դրամի մասին, որը կօգնի իրեն ինչ–որ չափով բավարարել իր սպառողական ցանկությունները և ոչ ավելին»,– ասաց քաղաքական գործիչը:

Իսկ ՀԱԿ–ի կամ որևէ կուսակցության սպառված լինելու մասին խոսակցությունները նա անհեթեթություն է համարում: Փոխարենը համոզված է, որ նախորդ ընտրություններից առաջ ողջ քաղաքական կուսակցություններն աշխատեցին ՀԱԿ–ի դեմ և 1% ձայն ստանալու փաստը հենց դրանով է պայմանավորված, ոչ թե իրենց թեզերին դեմ լինելով:

«Մեզ դարձրեցին, ինչպես ժողովուրդն է ասում՝ «հող ծախող» և մեղադրեցին հող վաճառելու մեջ, այնինչ բազմաթիվ անգամ հասարակությանը բացատրվեց, որ ոչ թե խոսք է գնում հող վաճառելու կամ հանձնելու մասին, այլ՝ խոսքը գնում է համաշխարհային հանրության կարծրացած վերաբերմունքի մասին, որն այլևս փոխել հնարավոր չէ: Վաղ թե ուշ դա տեղի է ունենալու և ամեն օր սահմանին զոհեր չունենալուն էր մեր առաջ քաշած թեզը վերաբերում: Բայց այսօր, ամեն օր, սահմանին զինվոր է զոհվում և դրա քաղաքական պատասխանատվությունն այն ուժերի վրա է, ովքեր գործում էին մեր՝ ՀԱԿ–ի դեմ»,– ասաց Զ. Թադևոսյանը:

Նրա կարծիքով` ներկայում Հայաստանը իներցիայի ուժով է առաջ շարժվում: Ու քանի որ ճանապարհը թեք է, թույլ է տալիս առաջ շարժվենք, բայց կհասնի մի «տարածքի», որտեղ արդեն իներցիոն ուժերն այլևս չեն «աշխատի» և այդ ժամանակ կհայտնվենք մի ճահճի մեջ, որից դուրս գալ այլևս չենք կարողանա:

«Եվ այդտեղ արդեն կաշխատի ճահճի օրենքը և կկլանի պետությանը: Դրանով կավարտվի մեր պետությունը: Եթե պետությունում չկա պատասխանատվություն, կարգապահություն, ապագայի մասին մտածելու վճռականություն, ռազմավարություն, զարգացման ուղենիշ, վստահություն, այդպիսի պետությունները, ցավոք սրտի, կործանվող պետություններ են: Մեր ընթացքը կործանվող պետության ընթացք է: Մի ժամանակ ասում էինք անդունդի եզրին ենք, հետո ասեցինք՝ արդեն հայտնվել ենք անդունդում: Հիմա անդունդի մեջ կործանվում ենք, քանի որ ամեն օր մի հույս ենք փայփայում, բայց այդպես էլ ոչ տնտեսական աճ կա, ոչ էլ այլ դրական ցուցանիշ: Պետության մասին գաղափար կարելի է կազմել նրա արտագաղթի տեմպերով, անկախ այն հանգամանքից, թե իշխանությունները տարեկան քանի տոկոս տնտեսական աճ են նախատեսում: Բայց եթե չկա գիտելիք ու փորձ ունեցող մարդկային կապիտալ, ապա ինչպե՞ս կարող է որևէ երկիր գոյություն ունենալ: Սա է ամենակարևոր հարցը, որն անհանգստացնում է ինձ»,– ասաց Զ. Թադևոսյանը:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal