Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մեր քայլերը թույլ են տալիս, որպեսզի հարաբերական անդորրը պահենք, գոնե ապահովենք խաղաղության ներկա մակարդակը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը

– Պարոն Մելիք–Շահնազարյան, վերջերս Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավարը դիմել էր Թուրքիայի նախագահին` խնդրելով հրաման արձակել և թուրքական զորքերը մտցնելով Ղարաբաղ, ազատագրել այն: Սա որպես ի՞նչ եք գնահատում:

– Գնահատում եմ որպես հիվանդ մարդու երևակայության դրսևորում: «Մուսավաթ» կուսակցության ղեկավարին անգամ իր տանը չեն լսում: Նա ընդհանրապես քաղաքական գործոն չէ: Նա ընդամենը պոպուլիստ է:

– Ինտենսիվ այս զորավարժությունները, որ տեղի են ունենում ադրբեջանական զորքի մասնակցությամբ` տարբեր ձևաչափերով, ի՞նչ նպատակներ են հետապնդում: Կարո՞ղ են դրանք մի օր վերածվել կոնկրետ ռազմական գործողությունների:

– Չեմ կարծում, որ կվերածվեն ռազմական գործողությունների: Դրանք մշտապես իրականացվող զորավարժություններ են, որպիսիք արվում են նաև Հայաստանում: Ի դեպ, այդ զորավարժություններն արդեն մոտենում են իրենց ավարտին, և ես որևէ վտանգավոր բան չեմ տեսնում:

– Իսկ տատի ու աղջկա մահը նրանք կարողացա՞ն օգտագործել ու քարոզչական ոլորտում հասնել իրենց ուզածին, միջազգային կարծիք ձևավորել: Մենք կարծես թե հետ մնացինք այս գործում:

– Նախ` ես համաձայն չեմ, որ մենք հետ մնացինք: Միջազգային հանրությունն էլ շատ ադեկվատ մոտեցավ հարցին, հասկացան, որ ադրբեջանցիները շահարկումներ են անում երեխայի դիակի վրա: Եվ այս փաստը բացասաբար է անդրադառնում հենց Ադրբեջանի հեղինակության վրա:

Ավելացրած` որ բոլորի համար էլ փաստ էր, որ ադրբեջանցիները հայկական դիրքերի վրա կրակում են խաղաղ բնակավայրերից: Եվ բնականաբար հայկական կողմը չէր կարող ձեռնպահ մնալ ու չպատասխանել:

– Ադրբեջանական լոբբին կարո՞ղ է շարունակել այս թեման ու հաջողությունների հասնել իրենց ձևով: Ի վերջո նրանք ունեն կաշառելու հիանալի փորձ:

– Միշտ չէ, որ կաշառելու գործոնն աշխատում է: Այժմ նրանք լուրջ խնդիրներ ունեն հենց իրենց երկրի ներսում` կապված ժողովրդավարական գործընթացների հետ: Վերջերս էլ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը նոր բանաձև ընդունեց Ադրբեջանի դեմ: Նաև գլխացավանք են բացահայտված կաշառքի գործերը` կապված Ագրամունտի հրաժարականի գործընթացի հետ:

Այնպես որ, այսօր Ադրբեջանն իրապես դժվարին վիճակում է գտնվում:

Ի դեպ, միջազգային մամուլում ներկայում գրեթե ամեն օր Ադրբեջանի դեմ հոդվածներ են գրվում: Գրվում են այնտեղ տիրող արժեհամակարգի, բռնապետական ռեժիմի առկայության և ներքին իրավիճակի այլևայլ խնդիրների վերաբերյալ:

– Մենք կարողանո՞ւմ ենք օգտվել Ադրբեջանի շուրջ ստեղծված այս վիճակից:

– Ես ուղղակի չգիտեմ, թե օգտվել ասելով մենք ինչ կարող ենք ակնկալել: Որպեսզի մարդիկ իմանան, թե Ադրբեջանը բռնապետություն է, արդեն գիտեն այդ մասին:

Բանն այն է, որ քաղաքականության մեջ միշտ չէ, որ ժողովուրդների արժեհամակարգերն առաջնային նշանակություն ունեն: Նախ և առաջ կան քաղաքական շահեր: Եվ տեսնում ենք, որ միջազգային հանրությունը չի ցանկանում հարաբերությունները վատացնել Ադրբեջանի հետ: Եվ որևէ բան չի անում Ադրբեջանի ագրեսիվությունը զսպելու համար:

Այո, բոլորը մեզ հասկանում են, բոլորը մեզ ընկալում են, բայց դա գործնական առումով որևէ արդյունք չի տալիս:

– Իսկ մեր քայլերը համարժե՞ք են այն իրավիճակին, որ ստեղծված է հայ–ադրբեջանական հարբերությունների մեջ:

– Մեր քայլերը թույլ են տալիս, որպեսզի հարաբերական անդորր պահենք: Կամ գոնե ապահովենք խաղաղության ներկա մակարդակը: Հակառակ պարագայում իրադարձությունները կարող են շատ ավելի վտանգավոր սցենարով զարգանալ:

Այժմ դեռևս զսպվում է Ադրբեջանը: Իհարկե, դրա համար թանկ գին ենք վճարում: Ցավոք սրտի, այլ տարբերակ չկա: Սահմանի տարբեր կետերում միջադեպեր են լինում, որոնք նաև մեր զինվոների կյանքն են խլում:

Բայց բոլոր դեպքերում նման խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը:

– Այսինքն` դեմ եք որոշ փորձագետների այն տեսակետներին, որ պետք է նաև նախահարձակ լինել ըստ անհրաժեշտի: Պետք է նախաձեռնող լինել, չլինենք ընդամենը հետևանքները կրողներ:

– Ես դեմ չեմ: Այո՛, հարկավոր է նախահարձակ լինել, հարկավոր է նախաձեռնող լինել միջազգային ասպարեզներում: Եվ կարծում եմ, որ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանն իր պոտենցիալը դեռևս լիովին չի օգտագործում:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia