Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թե ինչպես ենք պայքարում կոռուպցիայի դեմ ու կառուցում արդար Հայաստան. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին լրատվական հանրության ականջներին հարվածում է ցնցող մի լուր: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցը ցնցող, կարելի է ասել` անհավատալի մի իրողության մասին է խոսում: Ամեն ինչ տեսած մեր հանրությունը զարմացած է սրանից: Այսքան առա՞ջ գնալ կամայականությունների մեջ: Այսչափ անտեսե՞լ մարդուն ու նրա իրավունքը, այսքան հարվածե՞լ մասնագետին ու արհամարհե՞լ նրա մասնագիտական կարողությունները:

Ի՞նչ է եղել: Սննդի անվտանգության պետական ծառայությունը, եթե այս դեպքից դատենք, դարձել է յուրատեսակ պետություն պետության մեջ: Այն անտեսում է պետական կառույցի` Քաղաքացիական ծառայության խորհրդի գործառույթները ու ինքն է իր համար իր ներսում սահմանել խաղի կանոններ:

Նարեկ Մանթաշյանը, ով նախկինում եղել է գյուղատնտեսության նախարարի օգնականը, հաղթել է ԳՆ ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի պետի թափուր տեղի համար Քաղծառայության խորհրդի կողմից կազմակերպված մրցույթում:

Օրենքն ասում է` եթե հաղթել է, ուրեմն ինքն է պետը: Սակայն Սննդի անվտանգության ծառայությունն այլ պլաններ է ունեցել պետի հաշվով: Ցանկացել է պետ դարձնել պետի պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցնող Արտակ Թաթոյանին: Բայց վերջինս, ցավոք, չի հաղթահարել մրցույթի անցողիկ շեմը:

Բայց հո այս մարդիկ ձեռքները ծալած չէի՞ն նստելու և հրաժարվելու իրենց մտադրություններից: Անցել են պլան բ–ին:

Գործարք են առաջարկել Արտակ Մանթաշյանին: Խոստացել են, որ նրան այլ աշխատանքի կտեղափոխեն, եթե մեկ ամիս հետո հրաժարվի պաշտոնից: Հրաժարվի` դե յուրե: Իսկ դե ֆակտո նա առաջին օրվանից էր հրաժարված. պարզապես գրանցված է եղել որպես պետ, բայց իրական պետը կրկին մնացել է մրցույթում պարտված իրենց կադրը` Արտակ Թաթոյանը:

Էլ ավելի չխորանանք մանրամասնությունների մեջ: Պարզապես մեկ էլ ասենք, որ, ըստ Նարեկ Մանթաշյանի, այս կառույցում` ՍԱՊԾ–ում, գործում է մի անխախտ պրակտիկա. ցանկացած մարդ, ով աշխատանքի է ընդունվում այստեղ, ներկայացնում է երկու դիմում: Մեկը աշխատանքի ընդունվելու, մյուսը` աշխատանքից ազատվելու: Ու այսպես` աշխատակիցը ղեկավարության ձեռքերի մեջ է, ինչպես բռնված ճնճղուկը:

Կարո՞ղ ես արդեն այս կողմ, այն կողմ անել, կարո՞ղ ես գլուխդ բարձրացնել ու ղեկավարության ինչ–ինչ արածներին այլ աչքով նայել: Դատավճիռդ իրենց ձեռքին է. դու արդեն ազատման դիմում ես գրել: Մեկ ժամ հետո փողոցում կհայտնվես:

Բանն այն է, որ եթե նման բաներ ես լսում տնտեսության մասնավոր հատվածի ձեռնարկություններում տիրող բարքերի մասին, զարհուրում ես: Մտածում ես` այս ինչպե՞ս են վարվում մարդկանց հետ, ինչպե՞ս կարելի է հանդուրժել այս ամենն ու շարունակել աշխատել: Բայց որ պետական կազմակերպությունն է մասնավորին տվել ու անցել, սրա մասին գոնե ես երբեք չէի մտածի:

Մշտապես կարծել եմ, որ, որքան էլ` երևութական, այնուամենայնիվ, գոնե արտաքին բաղադրիչների առումով պետական պաշտոնյան պաշտպանված է: Քաղաքացիական ծառայության ինստիտուտի ներդրումով` պետական պաշտոնյայի պաշտպանվածության մեկ այլ մակարդակ ապահովվեց:

Բայց ի՞նչ ենք ասում. ի՜նչ քաղաքացիական ծառայություն, ի՜նչ Աշխատանքային օրենսգիրք, ի՜նչ մարդու իրավունքներ: Եվ այս ամենը տեղի է ունենում պետական կառույցում:

Լավ, սա՛ էլ մի կողմ. բա մեր պետական պաշտոնյաների լռությո՞ւնը: Թվում է, թե արտառոց դեպք է բացահայտվել, ինչո՞ւ են լռում նրանք:

Կոնկրետ մեր երկրի նախագահին, մեր կառավարության ղեկավարին, մեր գլխավոր դատախազին չի՞ հուզում, թե ինչ է կատարվում իր կառույցի ներսում: Թե ինչպես է այդ կառույցն իրեն վեր դասում պետական գլխավոր կառույցներից: Կամ այսպես ասեմ` պետական ինստիտուտներից, որոնք իրենցով ներկայացնում են պետության ընդհանուր քաղաքականությունն այս կամ այն հարցի կամ ոլորտի վերաբերյալ:

Ինչո՞ւ նրանք հանդես չեն գալիս պարզաբանումով, ինչո՞ւ չեն ներկայացնում իրական վիճակը: Գուցե այս մարդը` Նարեկ Մանթաշյանը սո՞ւտ է ասում:

Բայց գոնե կոռուպցիայի դեմ պայքարող, երկրում կարգ ու կանոն հաստատելու ջատագով մեր կառավարության թեժ գիծը չլռի: Արդեն մի քանի օր է տեղյակ է պահված իրավիճակի մասին: Պատասխանել են, որ մեկ ամսվա ընթացքում ձեր հարցի պատասխանը կստանաք:

Մեկ ամիս. պատկերացնո՞ւմ եք: Էլ այդտեղ թեժ գի՞ծ մնաց: Ընդհանրապես մեկ ամսվա մեջ թեժ բա՞ն կմնա:

Այսպես: Անցանք առաջ` կոռուպցիայի դեմ պայքարելու կամ ապօրինությունները կանխելու հաջորդ բնագծերը նվաճելու համար:

Բարի գալուստ արդար Հայաստան:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak