Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ–ն Մերձավոր Արևելքում անհետևողականություն է դրսևորում, ոչ համակարգված գործողությունների պատճառով սխալներ գործում

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Մեր հյուրն է Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ղեկավար Վահրամ Տեր–Մաթևոսյանը:
 
– Կատարի քաղաքական շրջափակումը դեռ երկա՞ր կմնա ուժի մեջ:
 
– Կատարի դեպքերի մասին բազմաթիվ բացատրություններ ու մեկնաբանություններ են հնչել: Բայց այդ ամենից դուրս է մնացել մի կարևոր հարց՝ ահաբեկչությանն աջակցող մի երկիր՝ Սաուդյան Արաբիան, ահաբեկչությանն աջակցելու համար քննադատում է մեկ այլ երկրի՝ Կատարին: Այնքան իռոնիա, ցինիզմ կա այս ամենում: Եթե հիշենք, Սաուդյան Արաբիայի ու Քաթարի անունները մշտապես միմյանց կողքին են նշվել՝ որպես ԻՊ–ին հովանավորողներ: Բայց հանկարծ Արաբիան դարձավ լավ ոստիկան, իսկ Կատարը՝ վատ: Հասկանալի է, որ այստեղ աշխարհաքաղաքական լուրջ խնդիրներ կան, և շատ հարցերի պատասխաններ գտնվում են Կատարից ու Ս. Արաբիայից դուրս:
 
ԱՄՆ–Իրան–Ռուսաստան–Թուրքիա քառյակի միջև գործընթաց է գնում, որի շատ մանրամասներ դեռևս հասկանալի չեն: Դրա մասին են վկայում նաև ԱՄՆ իշխանությունների՝ միմյանց հակասող հայտարարությունները: Ուշագրավ է նաև Թուրքիայի դիրքորոշումը, որն օգտագործելով այս պատեհ առիթը՝ մեծացնում է իր ռազմական ներկայությունը Կատարում, կուտակում է քաղաքական կապիտալ: Այս համատեքստում շատ կարևոր է ՌԴ–ի դիրքորոշումը, որը փորձում է չմիջամտել, բայցև որոշակի աջակցություն է ցուցաբերում Կատարի իշխանություններին:
 
– Ահաբեկչության դեմ պայքարը ԱՄՆ–ի թիվ մեկ օրակարգային հարցն է: Բայց Կատարի դեպքերից մի քանի օր հետո այդ երկիրը ԱՄՆ–ից ձեռք է բերել 12 մլրդ դոլարի կործանիչ ինքնաթիռ, ինչն անուղղակի աջակցություն է Կատարին:
 
– ԱՄՆ–ի քաղաքականության մեջ պարադոքսներ գտնելը դժվար չէ: Բայց հարց է, թե այդ ամենն ինչպես է ազդում իրական քաղաքականության վրա, և հակադիր ուժերն ինչպես են փորձում այդ հանգամանքը դարձնել քաղաքական կապիտալ: Հասկանալի է, որ ԱՄՆ–ի համար ամենևին էլ ձեռնտու չէ Կատարի հետ հարաբերությունների իսպառ վատթարացումը: Այնտեղ տեղակայված է ամերիկյան զինուժ, որը կարևոր պլացդարմ է ԱՄՆ–ի համար: Սակայն մյուս կողմից ԱՄՆ–ն չի ցանկանում, որ այս գործընթացում Ռուսաստանն առաջին ջութակի դեր ստանձնի: Նա շարունակում է տարածաշրջանը դիտել որպես իր բացառիկ իրավունքների տարածք: Մենք ականատես ենք լինում, թե ինչպես է ամերիկյան արտաքին քաղաքականությունը Մերձավոր արևելքում անհետևողականություն դրսևորում, ոչ համակարգված գործողությունների պատճառով սխալներ գործում: Եվ այդ սխալները ոչ թե առանձին դեպքեր են, այլ դառնում են օրինաչափություն:
 
– Այս դեպքերն անուղղակիորեն ուղղված են Իրանի դեմ: Սակայն որքան էլ պարադոքսալ հնչի, պայքարի առաջնագծում հայտնվեց Թուրքիան: Ինչո՞ւ և ինչպե՞ս:
 
– Եթե տասնամյակներ առաջ անհնար էր պատկերացնել, որ եվրոպամետ Թուրքիան որևէ առնչություն կունենա Մերձավոր արևելքի հետ, ապա հիմա տեսնում ենք ճիշտ հակառակը՝ Թուրքիան գնալով ավելի է հեռանում Արևմուտքից և ավելի մեծ քայլերով մխրճվում մերձավորարևելյան խնդիրների մեջ: Սակայն դրանք բացի որոշակի խնդիրներ ստեղծելուց, նաև նոր հնարավորություններ են ընձեռում Թուրքիային: Թեև մեծ հարց է, թե այդ երկրի ռեսուրսները արդյոք բավարար են՝ այդ գործընթացներում լիարժեք ներգրավվածություն ունենալու համար:
 
Չմոռանանք, որ Էրդողանն ունի ավելի հեռուն գնացող հավակնություններ, քան պարզապես Կատարի գործընթացներն են: Խոսքը իսլամադավան աշխարհում առաջնորդի դերը ստանձնելու մասին է: 2–3 տասնամյակ է՝ այդ հարցում Սաուդյան Արաբիան առաջնային դերում է, մյուս բևեռում Իրանն է, երրորդում փորձում է հայտնվել Թուրքիան: Թուրքիայի իշխանությունները, հատկապես նրա պահպանողական կողմնորոշման ղեկավարները չեն կարող անտարբեր մնալ այս գործընթացների նկատմամբ: Իհարկե, այդ ամենը մատուցվում է իսլամական, կրոնադավան քողի ներքո, սակայն դրա իրական պատճառներն աշխարհաքաղաքական են: Թուրքիայի բիզնես շահերի մասին ևս չպետք է մոռանալ: Տարիներ շարունակ այդ երկիրը ներգրավված է եղել տարածաշրջանի էներգետիկ ծրագրերում, կատարել խոշոր ներդրումներ, թուրքական կապիտալը մեծածավալ կերպով ներկայացված է այդ երկրներում: Ուստի նա չի կարող մի կողմ քաշված մնալ:
 
Չմոռանանք, որ այն դեպքերում, երբ Թուրքիայի նշանակությունը հարցականի տակ է դրվում, նրան օգնության է հասնում նրա աշխարհագրական դիրքը: Այստեղ ևս անհնար է պատկերացնել, որ Թուրքիայի նման դաշնակից ունենալով՝ ԱՄՆ–ն, չնայած նրանց միջև առկա որոշակի հակասությունների, որոշ հարցերի բարձրացումը չի պատվիրակում հենց Թուրքիային:
 
Այս ամենի համադրումն է, որ մեզ թույլ է տալիս ասել, որ Թուրքիան չէր կարող անմասն մնալ Կատարում կատարվող գործընթացներից:
 
– Այդ դեպքերի առնչությամբ նոր շունչ ստացավ Թուրքիա–Իրան գործակցությունը: Սա զուտ մարտավարակա՞ն խնդիր լուծող համագործակցություն է:
 
– Թուրքիա–Իրան հարաբերություններն ամենաուշագրավն են: Դժվար է հիշել մեկ ուրիշ երկու հզոր հարևաններ, որոնց հարաբերություններն ունենան նման զիգզագաձև զարգացում: Մեկ ամիս նրանք մտերիմ դաշնակիցներ են, հաջորդ ամիս՝ գրեթե պատերազմական վիճակում գտնվող թշնամիներ: Այս վերջին համագործակցությունը ևս պետք է ժամանակավորների շարքին դասել: Խնդիրներ նրանց միջև այսօր էլ կան, բայց կան նաև այնպիսի ոլորտներ, որտեղ նրանց շահերը միանշանակ համընկնում են:
 
 

Արփի Սահակյան
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով