Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


7 խորհուրդ ամուսնացած կանանց,տղամարդկանց մուտքը խստիվ արգելվում է

ԼԱՅՖ
Կանանց 7 սխալները սեքսում
 
 
 
 
 
 
 

Նյութն առաջին հայացքից փոքր-ինչ անիրատեսական կարող է թվալ: Բայց միայն առաջին հայացքից: Որովհետեւ սեքս Հայաստանում, այնուամենայնիվ, կա: Հավանական է, որ նշված սխալներից որոշները ողջունելի լինեն գոյություն ունեցող տարբեր ենթամշակույթների ներկայացուցիչների, մասնավորապես՝ քյառթուների, ծայրահեղական քրիստոնյաների կամ, օրինակ, աղանդավորական խմբերի անդամների համար: Բայց եթե աբստրահվենք այդ ամենից, ստորեւ առանձնացված կետերը, կարծում եմ, կանանց՝ սեքսում արվող հիմնական սխալներից են, որոնք անտեսել հնարավոր չէ: Եվ որոնց առկայության ու լուծում փնտրելու մասին տասնյակ նամակներ են ստացվում: Եվ այսպես, որոնք են սեքսում իգական սեռի կողմից թույլ տրվող ամենատարածված սխալները.

 
 
 

1. Ամաչել շարժվել, մերկանալ, էքսպերիմենտներ անել

Սեքսն այն շատ քիչ գործընթացներից է, որտեղ ամոթը ոչ մի կերպ տեղին ու ակտուալ չէ, ոչ մի լավ ու հաճելի բանի չի հանգեցնում ու սեքսը դարձնում արհեստական, կեղծ ու ինքնանպատակ: Եթե ձեր սեքսը նախատեսված է ոչ թե պտուղ ստեղծելու, այլ հաճույք ստանալու համար (ինչը փաստացի տեղի է ունենում սեռական ակտերի ճնշող մեծամասնության դեպքում), ապա ամաչելը նույնն է, եթե դուք համեղ խորտիկ ուտելիս փակեք քիթն ու չզգաք դրա ախորժաբեր, ախորժագրգիռ բույրը: Շարժվելը, մերկանալն ու փորձարկումներն ուտեստի բույրը, տեսքն ու համեմունքներն են: Իսկ սեռականությունը, ինչպես եւ սնվելը, մեր հիմնարար բնազդներից է:

 

2. «Սեքսը վարում է տղամարդը, իսկ ես կարող եմ սառը ներքնակի պես լուռ պառկել»

Երիտասարդ աղջիկներին (մեծերը ժամանակի ընթացքում դա շտկում են), որպես կանոն, թվում է՝ սեքսի վարիչն ու հիմնադիր-տնօրենը տղամարդն է: Իսկ իրենք արդեն իսկ նրան մեծ լավություն են անում՝ սեքսին զուտ մասնակցելով ու հանդարտ պառկելով: Իրականում, բացի վերը նշված ենթամշակույթի ներկայացուցիչներից, ըստ տղամարդկանց՝ մի բան է կարողանալ սառը ներքնակ լինել պետք եղած պահին, մեկ այլ բան է չկարողանալ ուրիշ ոչինչ լինել: Եկեք հիշենք, որ սեքսը նվազագույնը երկու հոգու կատարում է, որի համար հավասարապես պատասխանատու են եւ հաճույք են ստանում երկուսով: Եթե դուք կողմ եք լռելյայն ու անշարժ պառկելուն, ուրեմն մի հավակնեք նաեւ հաճույքներին:

3.Դերասանություն, օրգազմի իմիտացիա

Դերասանությունն ու հաճույքների իմիտացիան, թերեւս, նախորդ կետի հակապատկերն է: Այստեղ երկու իրավիճակ է պետք քննարկել՝ սեքս նոր զուգընկերոջ հետ եւ սեքս մշտական զուգընկերոջ հետ:

*Հնի կամ մշտականի դեպքում իմիտացիայի իմաստը չեմ կարողանում հասկանալ: Ոչ մի կերպ: Հաճախ նամակներ եմ ստանում՝ «Արդեն մի քանի ամիս կամ, է՛լ ավելի վատ, մի քանի տարի ես օրգազմի իմիտացիա եմ անում, ինչպես ասել նրան այդ մասին»: Միակ արձագանքը, որն ինքնաբերաբար առաջանում է այս զարմանալի իրավիճակի առիթով, հետեւյալն է.«Իսկ ինչո՞ւ խոստովանել, ինչո՞ւ հիասթափեցնել ու խորտակել նրա՝ այդքան ամսվա կամ տարվա սեքսուալ կյանքի իդիլիան: Շարունակեք ապրել իմիտացիայով, եւ երջանիկ կլինեն բոլորը: Միեւնույն է, դուք սովորել եք հաճույք չստանալով սեքսով զբաղվել, իսկ նա՝ իրեն լիարժեք տղամարդ զգալ»:

*Նոր կամ պատահական սեքս-զուգընկերոջ դեպքում օրգազմի իմիտացիան շատ ավելի ընկալելի է. կարող են ամենատարբեր ու քիչ թե շատ հիմնավորված պատճառներ հանդես գալ: Միայն մի հորդոր՝ իմիտացրեք օրգազմը միայն այն դեպքում, եթե դուք դա կատարյալ եք անում, եթե դիմացինի մտքով իսկ չի անցնելու, որ դա կեղծ էր: Հակառակ դեպքում, ամեն ինչ շատ ծիծաղելի տեսք է ունենալու:

4.Ռոմանտիկ եւ բացատրություն պահանջող զրույցներ սեքսի ժամանակ

Սա տիպիկ կանացի գործունեություն է: Նա մի ձեռքով քանդակում է ձեր ստինքները, մյուսով իջեցնում իր տաբատի շղթան: Հետո մի ձեռքով ձեզ գրկած տանում դեպի մահճակալը, մյուսով սենյակի լույսն անջատում: Արվեստագիտորեն համբուրվում ու միաժամանակ մերկացնում ձեզ՝ պատկերացնելով, թե ինչպիսի մեծ ախորժակով է սողոսկելու ձեր մեջ… եւ այդ պահին հարց է հնչում՝ դու ինձ սիրո՞ւմ ես, թե՞ քեզ միայն սեքսն է հետաքրքրում: (Գրողը տանի, ինչո՞վ է հակասում մեկը մյուսին): Կամ՝ սեքսից հետո ինչպե՞ս են շարունակվելու մեր հարաբերությունները: (Ըստ էության՝ արդեն ի՞նչ տարբերություն, թե ինչպես են շարունակվելու, եթե դուք արդեն կիսամերկ եք, իսկ նրա ձեռքը ձեր մեջ է): Կամ՝ աղջի՞կ կուզեիր ունենայինք, թե՞ տղա: (Ոչ մի բան, թերեւս. պահպանակը կողքի դարակում է):

Մեծապես անիրատեսական է մտածել, որ սեքսուալ նախավարժանքի կամ բուն ընթացքի ժամանակ, երբ անջատված է տղամարդու ավագ գլուխն ու միացված է կրտսերը, նա կկարողանա տրամաբանել ու հոդաբաշխ պատմել, թե ինչպես են շարունակվելու ձեր հարաբերությունները: Կամ՝ թե ինչպես եք դուք ուղիղ 8 ամսից զագս գնալու:

5. Հրաժարվել պահպանակից՝ հանուն տղամարդու հորդորների

Այս կետը վերաբերում է հատկապես տվյալ զուգընկերոջ հետ առաջին սեքսին: Կրկին հիշատակենք սեքսից առաջ տղամարդու ավագ գլխի անջատման, կրտսեր գլխի իշխանության, ինչպես նաեւ տղամարդու չհղիանալու փաստերը: Տղամարդկանց մեծագույն մասը, ցավոք, չի անհանգստանում զուգընկերուհուց որեւէ սեռավարակ ձեռք բերելու մասին: Նրանց թվում է՝ իրենք բավականաչափ իմաստուն են առողջագույն զուգընկերուհի ընտրելու համար՝ օդից, առանց այդ կնոջ անձնական գինեկոլոգին հարցաքննելու:

Եվ այսպիսով, նա պնդում, համոզում ու հորջորջում է հրաժարվել պահպանակից՝ հանուն սեփական հաճույքի կամ ծուլության, եւ անպատասխանատվության պատճառով: Այստեղ հիշեք, որ ձեր գլուխը մեկն է, եւ այն իրավունք չունի անջատվելու: Քանզի սեռավարակների ռիսկը միշտ բարձր է, ու դրանք հնարավոր չէ կանխագուշակել՝ տղամարդու արտաքինից: Իսկ հղիությունն ու հղիության ընդհատումը ձեր խնդիրն է դառնալու՝ իր բոլոր հետեւանքներով: Տղամարդը զուտ կարող է ապրումակցել դրանց կամ ոչ:

6.Դեմքին ծեփել ճշմարտությունը

«Աաա՜, էս ինչ փոքր է մոտդ», «հըմմ, հագուստով ավելի մարզված էիր երեւում», «մի անգա՞մ, վե՞րջ, այս մի անգա՞մն էր», «քանի՞ տարեկան ես, 30՞, բա ինչո՞ւ շարժվել չգիտես», «իսկ այ իմ նախկինը կարողանում էր ինձ օդում պահել եւ այդ ընթացքում կունիլինգուս անել»՝ ահա այս տիպի ծեփիչները կարող են կմ-երով հեռու վանել զուգընկերոջը:

Եթե տղամարդու մնացած որակներն այնքան լավն են, որ մնալու եք հետը՝ չնայած թերություններին, ապա իմաստ չկա չափսից կամ անգամներից խոսել: Եթե այդ թերություններն այնքան անտանելի եւ անուղղելի են, որ էլ չեք հանդիպելու նրա հետ, ապա առավել եւս իմաստ չկա խոսել դրանց մասին ու աննրբանկատություն ցուցաբերել:

7. «Սեքս եղավ, ուրեմն մենք հարաբերությունների մեջ ենք»

Ըստ իս՝ սիրային հարաբերությունը բազմաշերտ կառուցվածք ունի, որը նման է աստիճանաձեւ փազլի: Առաջին մակարդակում սեքսն է, քանզի առանց այս հարցում փոխհամընկնման բարդ է ամուր հարաբերություն կազմակերպել: Երկրորդ մակարդակում մենթալ առանձնահատկություններն են՝ տրամաբանություն, մտածողություն, գիտակցություն, պատկերացումներ: Եթե սրանք էլ փոխհամընկնեն, մնում է երրորդը՝ հոգեբանական մակարդակը: Այսինքն, հոգեկան դիմագծեր, բարդույթներ, բնույթ, բնավորություն:

Ըստ այդմ՝ միայն սեքսը ոչ մի կերպ բավարար չէ հարաբերության մեջ հայտնվելուն: Ինչպես հայտնի դեմոտիվատորում է ասվում՝ սեքսը բավարար առիթ չէ ծանոթանալու համար: Այնպես որ, եթե դուք սեքսից հետո պարտադիր կերպով ակնկալում եք սրճարան-ռեստորան-ծնողների հետ ծանոթացում-նշանդրեք-հարսանիք, պատրաստ եղեք ամենավատ ելքերին եւս: Մասնավորապես, տղամարդու կողմից նամակներին, զանգերին չպատասխանել, փողոցում տեսնել չբարեւել, ձեզ ինֆանտիլ կամ հիստերիկ համարել: Ու սա բավականին արդարացի է:

Առջևում ոստիկանության զորք կա կուտակված` չտրվեք սադրանքի. Բագրատ Սրբազան 34 ժամ գազ չի լինի 15-ից ավելի բնակավայրերում 14 ժամ ջուր չի լինի Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Ողբերգական դեպք ԵրևանումԹագուհի Թովմասյանը Ազգային ժողովում հյուրընկալել է «Վերականգնում և զարգացում» կենտրոնի աշակերտներինԵթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ Լոռու մարզում իրականացվեց «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագիրը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Մի շարք հասցեներում ջուր չի լինի Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Մեկը կա, պետք է իրեն գործից հանել. Հրանտ Բագրատյանը միացավ երթին Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Կիրանցում սողանք է տեղի ունեցել (վիդեո) Հենց հիմա 3 տեղից, այդ թվում՝ Հարսնաքարի մոտից, փակել են ճանապարհը, որ մարդիկ չգան. Գառնիկ Դանիելյան ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Արարատ Միրզոյանը և Հունգարիայի արտգործնախարարը 2 փաստաթուղթ են ստորագրել Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Շարժումը մեզ կվերադարձնի այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը. Վազգեն Մանուկյան Ուկրաինայում ավելի քան 400,000 բնակիչ, ՌԴ-ի հարվածների պատճառով, մնացել է առանց էլեկտրականության Լավ լուր․ նոր երթուղով չվերթեր են մեկնարկել Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Մենք հաղթանակի կարիք ունենք ու կարոտ ենք մնացել․ Բագրատ սրբազանը աղոթքով սկսեց քայլերթը Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելիք չունե՞ք. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին Ժամը 18:00-ին քայլերթը կհասնի Կոտայքի մարզի Սոլակ գյուղ Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Գալստյան (տեսանյութ) «Ընդունելի չէ, երբ րոպեն մեկ, վայրկյանը մեկ նշվում է իմ անունը». Սեյրան Օհանյան Յուրաքանչյուր հայ մայիսի 9-ին պետք է իր ֆիզիկական ներկայությամբ աջակցի արդարության ու արժանապատվության համահայկական շարժմանըԲագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Սի Ծինփինը կնոջ հետ ժամանել է Փարիզ Կիրանցում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմ դը Վաալը Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինի հազարավոր հասցեներում Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Ով է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9 -ամյա տղան Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակԲագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները