Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


7 խորհուրդ ամուսնացած կանանց,տղամարդկանց մուտքը խստիվ արգելվում է

LIFE
Կանանց 7 սխալները սեքսում
 
 
 
 
 
 
 

Նյութն առաջին հայացքից փոքր-ինչ անիրատեսական կարող է թվալ: Բայց միայն առաջին հայացքից: Որովհետեւ սեքս Հայաստանում, այնուամենայնիվ, կա: Հավանական է, որ նշված սխալներից որոշները ողջունելի լինեն գոյություն ունեցող տարբեր ենթամշակույթների ներկայացուցիչների, մասնավորապես՝ քյառթուների, ծայրահեղական քրիստոնյաների կամ, օրինակ, աղանդավորական խմբերի անդամների համար: Բայց եթե աբստրահվենք այդ ամենից, ստորեւ առանձնացված կետերը, կարծում եմ, կանանց՝ սեքսում արվող հիմնական սխալներից են, որոնք անտեսել հնարավոր չէ: Եվ որոնց առկայության ու լուծում փնտրելու մասին տասնյակ նամակներ են ստացվում: Եվ այսպես, որոնք են սեքսում իգական սեռի կողմից թույլ տրվող ամենատարածված սխալները.

 
 
 

1. Ամաչել շարժվել, մերկանալ, էքսպերիմենտներ անել

Սեքսն այն շատ քիչ գործընթացներից է, որտեղ ամոթը ոչ մի կերպ տեղին ու ակտուալ չէ, ոչ մի լավ ու հաճելի բանի չի հանգեցնում ու սեքսը դարձնում արհեստական, կեղծ ու ինքնանպատակ: Եթե ձեր սեքսը նախատեսված է ոչ թե պտուղ ստեղծելու, այլ հաճույք ստանալու համար (ինչը փաստացի տեղի է ունենում սեռական ակտերի ճնշող մեծամասնության դեպքում), ապա ամաչելը նույնն է, եթե դուք համեղ խորտիկ ուտելիս փակեք քիթն ու չզգաք դրա ախորժաբեր, ախորժագրգիռ բույրը: Շարժվելը, մերկանալն ու փորձարկումներն ուտեստի բույրը, տեսքն ու համեմունքներն են: Իսկ սեռականությունը, ինչպես եւ սնվելը, մեր հիմնարար բնազդներից է:

 

2. «Սեքսը վարում է տղամարդը, իսկ ես կարող եմ սառը ներքնակի պես լուռ պառկել»

Երիտասարդ աղջիկներին (մեծերը ժամանակի ընթացքում դա շտկում են), որպես կանոն, թվում է՝ սեքսի վարիչն ու հիմնադիր-տնօրենը տղամարդն է: Իսկ իրենք արդեն իսկ նրան մեծ լավություն են անում՝ սեքսին զուտ մասնակցելով ու հանդարտ պառկելով: Իրականում, բացի վերը նշված ենթամշակույթի ներկայացուցիչներից, ըստ տղամարդկանց՝ մի բան է կարողանալ սառը ներքնակ լինել պետք եղած պահին, մեկ այլ բան է չկարողանալ ուրիշ ոչինչ լինել: Եկեք հիշենք, որ սեքսը նվազագույնը երկու հոգու կատարում է, որի համար հավասարապես պատասխանատու են եւ հաճույք են ստանում երկուսով: Եթե դուք կողմ եք լռելյայն ու անշարժ պառկելուն, ուրեմն մի հավակնեք նաեւ հաճույքներին:

3.Դերասանություն, օրգազմի իմիտացիա

Դերասանությունն ու հաճույքների իմիտացիան, թերեւս, նախորդ կետի հակապատկերն է: Այստեղ երկու իրավիճակ է պետք քննարկել՝ սեքս նոր զուգընկերոջ հետ եւ սեքս մշտական զուգընկերոջ հետ:

*Հնի կամ մշտականի դեպքում իմիտացիայի իմաստը չեմ կարողանում հասկանալ: Ոչ մի կերպ: Հաճախ նամակներ եմ ստանում՝ «Արդեն մի քանի ամիս կամ, է՛լ ավելի վատ, մի քանի տարի ես օրգազմի իմիտացիա եմ անում, ինչպես ասել նրան այդ մասին»: Միակ արձագանքը, որն ինքնաբերաբար առաջանում է այս զարմանալի իրավիճակի առիթով, հետեւյալն է.«Իսկ ինչո՞ւ խոստովանել, ինչո՞ւ հիասթափեցնել ու խորտակել նրա՝ այդքան ամսվա կամ տարվա սեքսուալ կյանքի իդիլիան: Շարունակեք ապրել իմիտացիայով, եւ երջանիկ կլինեն բոլորը: Միեւնույն է, դուք սովորել եք հաճույք չստանալով սեքսով զբաղվել, իսկ նա՝ իրեն լիարժեք տղամարդ զգալ»:

*Նոր կամ պատահական սեքս-զուգընկերոջ դեպքում օրգազմի իմիտացիան շատ ավելի ընկալելի է. կարող են ամենատարբեր ու քիչ թե շատ հիմնավորված պատճառներ հանդես գալ: Միայն մի հորդոր՝ իմիտացրեք օրգազմը միայն այն դեպքում, եթե դուք դա կատարյալ եք անում, եթե դիմացինի մտքով իսկ չի անցնելու, որ դա կեղծ էր: Հակառակ դեպքում, ամեն ինչ շատ ծիծաղելի տեսք է ունենալու:

4.Ռոմանտիկ եւ բացատրություն պահանջող զրույցներ սեքսի ժամանակ

Սա տիպիկ կանացի գործունեություն է: Նա մի ձեռքով քանդակում է ձեր ստինքները, մյուսով իջեցնում իր տաբատի շղթան: Հետո մի ձեռքով ձեզ գրկած տանում դեպի մահճակալը, մյուսով սենյակի լույսն անջատում: Արվեստագիտորեն համբուրվում ու միաժամանակ մերկացնում ձեզ՝ պատկերացնելով, թե ինչպիսի մեծ ախորժակով է սողոսկելու ձեր մեջ… եւ այդ պահին հարց է հնչում՝ դու ինձ սիրո՞ւմ ես, թե՞ քեզ միայն սեքսն է հետաքրքրում: (Գրողը տանի, ինչո՞վ է հակասում մեկը մյուսին): Կամ՝ սեքսից հետո ինչպե՞ս են շարունակվելու մեր հարաբերությունները: (Ըստ էության՝ արդեն ի՞նչ տարբերություն, թե ինչպես են շարունակվելու, եթե դուք արդեն կիսամերկ եք, իսկ նրա ձեռքը ձեր մեջ է): Կամ՝ աղջի՞կ կուզեիր ունենայինք, թե՞ տղա: (Ոչ մի բան, թերեւս. պահպանակը կողքի դարակում է):

Մեծապես անիրատեսական է մտածել, որ սեքսուալ նախավարժանքի կամ բուն ընթացքի ժամանակ, երբ անջատված է տղամարդու ավագ գլուխն ու միացված է կրտսերը, նա կկարողանա տրամաբանել ու հոդաբաշխ պատմել, թե ինչպես են շարունակվելու ձեր հարաբերությունները: Կամ՝ թե ինչպես եք դուք ուղիղ 8 ամսից զագս գնալու:

5. Հրաժարվել պահպանակից՝ հանուն տղամարդու հորդորների

Այս կետը վերաբերում է հատկապես տվյալ զուգընկերոջ հետ առաջին սեքսին: Կրկին հիշատակենք սեքսից առաջ տղամարդու ավագ գլխի անջատման, կրտսեր գլխի իշխանության, ինչպես նաեւ տղամարդու չհղիանալու փաստերը: Տղամարդկանց մեծագույն մասը, ցավոք, չի անհանգստանում զուգընկերուհուց որեւէ սեռավարակ ձեռք բերելու մասին: Նրանց թվում է՝ իրենք բավականաչափ իմաստուն են առողջագույն զուգընկերուհի ընտրելու համար՝ օդից, առանց այդ կնոջ անձնական գինեկոլոգին հարցաքննելու:

Եվ այսպիսով, նա պնդում, համոզում ու հորջորջում է հրաժարվել պահպանակից՝ հանուն սեփական հաճույքի կամ ծուլության, եւ անպատասխանատվության պատճառով: Այստեղ հիշեք, որ ձեր գլուխը մեկն է, եւ այն իրավունք չունի անջատվելու: Քանզի սեռավարակների ռիսկը միշտ բարձր է, ու դրանք հնարավոր չէ կանխագուշակել՝ տղամարդու արտաքինից: Իսկ հղիությունն ու հղիության ընդհատումը ձեր խնդիրն է դառնալու՝ իր բոլոր հետեւանքներով: Տղամարդը զուտ կարող է ապրումակցել դրանց կամ ոչ:

6.Դեմքին ծեփել ճշմարտությունը

«Աաա՜, էս ինչ փոքր է մոտդ», «հըմմ, հագուստով ավելի մարզված էիր երեւում», «մի անգա՞մ, վե՞րջ, այս մի անգա՞մն էր», «քանի՞ տարեկան ես, 30՞, բա ինչո՞ւ շարժվել չգիտես», «իսկ այ իմ նախկինը կարողանում էր ինձ օդում պահել եւ այդ ընթացքում կունիլինգուս անել»՝ ահա այս տիպի ծեփիչները կարող են կմ-երով հեռու վանել զուգընկերոջը:

Եթե տղամարդու մնացած որակներն այնքան լավն են, որ մնալու եք հետը՝ չնայած թերություններին, ապա իմաստ չկա չափսից կամ անգամներից խոսել: Եթե այդ թերություններն այնքան անտանելի եւ անուղղելի են, որ էլ չեք հանդիպելու նրա հետ, ապա առավել եւս իմաստ չկա խոսել դրանց մասին ու աննրբանկատություն ցուցաբերել:

7. «Սեքս եղավ, ուրեմն մենք հարաբերությունների մեջ ենք»

Ըստ իս՝ սիրային հարաբերությունը բազմաշերտ կառուցվածք ունի, որը նման է աստիճանաձեւ փազլի: Առաջին մակարդակում սեքսն է, քանզի առանց այս հարցում փոխհամընկնման բարդ է ամուր հարաբերություն կազմակերպել: Երկրորդ մակարդակում մենթալ առանձնահատկություններն են՝ տրամաբանություն, մտածողություն, գիտակցություն, պատկերացումներ: Եթե սրանք էլ փոխհամընկնեն, մնում է երրորդը՝ հոգեբանական մակարդակը: Այսինքն, հոգեկան դիմագծեր, բարդույթներ, բնույթ, բնավորություն:

Ըստ այդմ՝ միայն սեքսը ոչ մի կերպ բավարար չէ հարաբերության մեջ հայտնվելուն: Ինչպես հայտնի դեմոտիվատորում է ասվում՝ սեքսը բավարար առիթ չէ ծանոթանալու համար: Այնպես որ, եթե դուք սեքսից հետո պարտադիր կերպով ակնկալում եք սրճարան-ռեստորան-ծնողների հետ ծանոթացում-նշանդրեք-հարսանիք, պատրաստ եղեք ամենավատ ելքերին եւս: Մասնավորապես, տղամարդու կողմից նամակներին, զանգերին չպատասխանել, փողոցում տեսնել չբարեւել, ձեզ ինֆանտիլ կամ հիստերիկ համարել: Ու սա բավականին արդարացի է:

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli