Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ընկեր, խնամի, բարեկամով տնտեսություն չես զարգացնի

ECONOMICS

Past.am-ի զրուցակիցն է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը

– Պարոն Առաքելյան, ըստ ԱՎԾ–ի տվյալների՝ 2017 թ. առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 24,8 միլիարդ դրամ, ինչը մոտ 65%–ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Դրան զուգահեռ` այս տարվա համար վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ ամիսներ առաջ մոտ 830 միլիոն դոլարի ներդրում էր խոստացել: Այս համատեքստում ի՞նչ են վկայում ԱՎԾ–ի հրապարակած տվյալները, սա ի՞նչ ցուցանիշ է:

– ԱՎԾ հրապարակած տվյալները ներառում են ներդրումների զուտ մեծությունը: Այդ համատեքստում Տնտեսական ներդրումների և զարգացման նախարարությունը ներկայացրեց, որ միայն ներդրումները կազմել են մոտ 300–350 միլիոն դոլար, իսկ բացասական տարբերության պատճառն այն է, որ Հայաստանից ավելի շատ գումար է դուրս եկել: Սակայն ինչքան էլ համարենք, որ մոտ 300 միլիոնի ներդրումներ են եղել, միևնույն ժամանակ մտահոգիչ է հենց օտարերկրյա կապիտալով աշխատող ընկերությունների գումարի արտահոսքը: Այսինքն՝ նշանակում է, որ Հայաստանում բիզնես միջավայրը չի գտնվում այնպիսի մակարդակի վրա, որ արդեն գործող ընկերություններն իրենց գումարները չհանեն երկրից կամ աշխատող գումարները շարունակեն ներդնել Հայաստանում: Առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների մասով ապահովված ծավալների մեջ մեծ մաս են կազմում նաև դեռևս նախորդ տարիներին ավելի երկարաժամկետ հատվածի համար նախատեսված ներդրումները: Դրանց մեջ մեծ ծավալ են կազմում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ներդրումները: Եվ այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե ընդհանուր տնտեսության զարգացման և հասարակության բարեկեցության վրա ի՞նչ ազդեցություն են ունեցել այդ ներդրումները: Այդ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրումների պարագայում ընդամենը մի քանի հարյուր աշխատատեղ է բացվում, որը չի բերի այն դրական ազդեցությանը, ինչի կարիքը կա:

– Միկողմիցբացասականցուցանիշնէ, մյուսկողմիցէլ՝Տնտեսականներդրումներիևզարգացմաննախարարությանցուցանիշները, ինչիմասինԴուքևսմատնանշեցիք: ՏԶՆփոխնախարարՀովհաննեսԱզիզյանընշելէ, որվարչապետիհայտարարածներդրումներիշուրջ 40%–նարդենիրականացվելէ։

– ԱՎԾ–ից զատ` նախարարության հայտարարություններով ներդրումների կայացման փաստն ամրագրելն ամեն դեպքում արդար չէ: Նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ներդրումների մասով հաշվարկները նախարարությունն է անում, իսկ ԱՎԾ–ն միայն հոսքերն է հաշվարկում: Սա, մեղմ ասած, նորմալ չէ: Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների պատասխանատուն Հայաստանում ԱՎԾ–ն է: Տարբեր գերատեսչությունների առանձին պաշտոնյաների մակարդակով մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին ինչ–որ հայտարարություններ անելը, հաղորդագրություններ տարածելը այդքան էլ լուրջ չէ: Օտարերկրյա ներդրողներն առաջին հերթին ԱՎԾ–ի տվյալներն են նայում:

Տեսնելով նման մտահոգիչ թվեր` նրանք նույնպես խուսափում են ներդրումներ կատարել: Այս տեսանկյունից կառավարությունը այդ խնդիրը կարգավորելու կարիք ունի. ի վերջո օտարերկրյա ներդրումների ծավալն ինչքա՞ն է:

– Այս տարվա մարտին տրվեց «Հայաստանի ներդրողների ակումբ»–ի մեկնարկը: Հայտարարվեց 3,2 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումներ բերելու մասին: Հնչեցին կարծիքներ, թե այն զուտ նախընտրական քարոզչության մաս է, ուրիշ ոչինչ: Ի՞նչ ունենք ամիսներ անց:

– Ակումբի հիմքում ընկած է Ռուսաստանում ապրող հայերի գործոնը: Բայց եթե մենք ուզում ենք տնտեսություն զարգացնել և ունենալ նորմալ օտարերկրյա ներդրումներ, ապա հայրենասիրական, ընկերական և բարեկամական գործոնով լուրջ ներդրումների, իհարկե, չենք կարող հասնել: Պետք է այնպիսի բիզնես միջավայր լինի, որը ներդրողին հնարավորություն կտա ներդրումներն իր կամքով իրականացնել: Ես մեծ հույսեր չեմ կապում այդ ակումբի հետ: Յուրաքանչյուր գործարար կարող է հայրենասիրական նկատառումներով ներդրումներ կատարել: Բայց առանց հիմքում ունենալու բիզնես մոտիվացիա` միլիարդավոր դոլարներ ներդնելն անհնար է: Հետևաբար, այդ ներդրողները ևս լավ ծանոթ լինելով Հայաստանի բիզնես միջավայրին, հարկային օրենսդրությանը և մի շարք խոչընդոտների` բնական է, որ չեն պատրաստվում Հայաստանում զգալի ներդրումներ կատարել:

– Ընթացիկ տարում շարունակվել է կրճատվել նաև ներդրումների զուտ ներհոսքի ծավալը ՌԴ–ից: Ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի ծավալը կրճատվել է լրացուցիչ 6,6 մլրդ դրամով՝ հասնելով 12,3 մլրդ դրամի: Ինչո՞վ է պայմանավորված նման բացասական դինամիկան:

– Կոնկրետ այս ժամանակահատվածում դեպի Ռուսաստան գնացել են էներգակիրների, մասնավորապես՝ «Գազպրոմ»–ի գումարները: Այս ժամանակահատվածի համար հնարավոր է, որ այն սեզոնային բնույթ ունենա: Այսինքն՝ հավաքագրեն տարվա սկզբի գումարներն ու ուղարկեն Ռուսաստան: Բայց ամեն դեպքում ցուցանիշն իսկապես մտահոգիչ է: Ռուսաստանը ԵՏՄ–ի շրջանակներում համարվում է մեր առաջին գործընկերը: ԵՏՄ–ն առաջին հերթին պետք է հենց անդամակից երկրներում ներդրումների ծավալն ավելացնի, ինչը չենք տեսնում:

– ԱՄՆ–ի կողմից Ռուսաստանի դեմ կիրառված նոր պատժամիջոցները կարո՞ղ են արդյոք իրավիճակն ավելի բարդացնել:

– Ռուսաստանում տեղի ունեցող տնտեսական իրադարձությունները Հայաստանի վրա անդրադառնում են: Երբեմն նույնիսկ ավելի խիստ, քան ՌԴ–ի վրա, քանի որ Ռուսաստանից մեր կախվածությունը ուղղակի է և բավականին մեծ: Բնակչության զգալի մասն իր եկամուտները ստանում է ՌԴ–ից փոխանցվող տրանսֆերտների հաշվին: Իսկ տրանսֆերտների նվազումն իր հերթին բերում է շղթայական խնդիրներ՝ աղքատության աճ, սպառման նվազում, տնտեսական պասիվություն: Այդ ամենն իր բացասական անդրադարձն է ունենում:

2014–ի ճգնաժամն իր առաջին փուլն արդեն անցել է: Ցուցանիշների առումով բավականին լուրջ անկում ունենք: Այս համատեքստում՝ ՌԴ–ում տեղի ունեցող հետագա հնարավոր փոքր փոփոխությունները չեն ունենա այն մեծ ազդեցությունը, ինչը որ եղավ մի քանի տարի առաջ: Այդուհանդերձ ես չեմ բացառում, որ ԱՄՆ–ի կողմից պատժամիջոցները առաջիկա ամիսներին ավելի կսրվեն՝ կապված նաև հաջորդ տարի ՌԴ–ում սպասվելիք նախագահական ընտրությունների հետ: Չի բացառվում, որ այդ միջոցով փորձեն ազդել Պուտինի հնարավոր առաջադրման վրա: Ըստ իս՝ տարեվերջին ՌԴ տնտեսական որոշակի փոփոխությունները Հայաստանի վրա նույնպես իրենց ազդեցությունը կունենան:

Աննա Բադալյան



"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded