Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ատոմային տեխնոլոգիաների կիրառումը՝ էներգետիկայի ոլորտից դուրս

ECONOMICS

Past.am Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում տեղի ունեցավ սեմինար ատոմային տեխնոլոգիաները ոչ էներգետիկ նպատակներով օգտագործելու թեմայի վերաբերյալ: Սեմինարի բանախոսներն էին «Ռոսատոմ Արևելյան Եվրոպա» ընկերության տնօրենի տեղակալ Վլադիմիր Գորնը, Բելառուսի պետական բժշկական համալասարանի բժշկապրոֆիլակտիկ ամբիոնի վարիչ Արամ Ավետիսովը և Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտի ռադիոէկոլոգիայի և ռադիոքիմիական տեխնոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս Անդրեյ Ակատովը: Միջոցառումը կազմակերպել էր ռուսական «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ Հայաստանի և Ռուսաստանի ատոմային էներգետիկայի ոլորտում երկարամյա և բեղմնավոր համագործակցության շրջանակներում:

Սեմինարի հիմնական ուղերձն այն էր, որ ժամանակակից աշխարհում ատոմային տեխնոլոգիաները չեն սահմանափակվում միայն էլեկտրաէներգիայի արտադրությամբ, այլ լայնորեն օգտագորվում են թե՛ բժշկության, թե՛ գյուղատնտեսության, և թե՛ արդյունաբերության ոլորտներում:

Ատոմային տեխնոլոգիաները կիրառվում են ամենատարբեր ոլորտներում՝ սկսած բժշկական սարքավորումների ստերիալիզացիայից, ջրի աղտոտումից ու մաքրումից, մինչև տիեզերքի ուսումնասիրություններ:

Սեմինարի բանախոս Անդրեյ Ակատովը իր խոսքում ասաց, որ ինքը եկել է երկրագնդի ամենաատոմային քաղաքներից մեկից՝ Սանկտ Պետերբուրգից, և նշեց, որ Լենինգրադի մարզն իր մեջ ներառում է այնքան շատ ատոմային օբյեկտներ, որ այլ տեղ նման քանակ չկա:

Անդրադառնալով ռենտգենյան ճառագայթմանը՝ որպես ատոմային տեխնոլոգիաների մեկնարկի սկիզբ, Ակատովը նշեց, որ այն միայն բժշկության մեջ չեն օգտագորում, ավելին՝ գիտնականները միշտ փորձում են սկանավորել այն ամենը, ինչն իրենց ձեռքի տակ է ընկնում:

«Եվ իհարկե, սա լավ իմաստով է ասված: Չէ՞ որ հենց այդ պրպտումների շնորհիվ է, որ ավելի քան 100 տարի անց բացահայտվեց Մալևիչի «Քառակուսու» գաղտնիքը. պարզվեց, որ այն իր մեջ երկու քողարկված նկար է պարունակում: Եվս մեկ օրինակ էլ վերաբերում է Վան Գոգի նկարներից մեկին: Դա մի կտավ էր, որին պատկերված էին ծաղիկներ: Կտավն ի սկզբանե համարել էին հայտնի նկարչի ձեռքի աշխատանքը, սակայն երբ չէր գտնվել այդ նկարի մասին տեղեկություն Վան Գոգի և իր եղբոր՝ Տեոյի նամակներում, որոշում էր կայացվել նկարը դարձնել անհայտ հեղինակի: Սակայն տարիներ անց, երբ արվեստում մասսայաբար սկսեցին այս նոր տեխնոլոգիաները կիրառել, կտավը ռենտգենյան ճառագայթման ենթարկելուց հետո նրա տակ ևս մի նկար գտնվեց, որի մասին կար Վան Գոգի և իր եղբոր նամակագրության մեջ: Այդպիսով մի քանի 1000 դոլար արժեք ունենալու փոխարեն, կտավը գնահատվեց մի քանի միլիոն ԱՄՆ դոլար ու բավականին հարստացրեց այն թանգարանը, որում այն պահվում էր»,– պատմեց Ակատովը:

Հայազգի բժիշկ Արամ Ավետիսովն էլ իր հերթին ներկայացրեց, թե ինչպիսի մեծ առաջընթաց է ապրել մարդկությունը՝ օգտագործելով ատոմային տեխնոլոգիաները բժշկության ոլորտում՝ հատկապես օնկոլոգիական հիվանդություններ ունեցող մարդկանց բուժման նպատակով:

«Հետազոտությունների ժամանակակից մեթոդները՝ պոզիտրոնոէմիսիոնային և համակարգչային տոմոգրաֆիան, ինչպես նաև էմիսիոնային և համակարգչային տոմոգրաֆիան թույլ են տալիս բարձրացնել ախտորոշման որակն ու բուժման էֆեկտիվությունը օնկոլոգիական հիվանդությունների դեպքում: Կարևորն այն է, որ այդ տեխնոլոգիաները թույլ են տվել բացահայտելու նմանատիպ հիվանդությունները ավելի վաղ փուլերում, և, որպես հետևանք, նվազեցնելու մահացությունների քանակը»,– նշել է նա:

Ինչ վերաբերում է Հայաստանում ատոմային տեխնոլոգիաների օգտագործմանը, ապա Ազգային նորարությունների և ձեռնարկատիրության կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը նշեց, որ տվյալ պահին դա էներգետիկան է: ՀԱԷԿ–ը ապահովում է երկիրը անհրաժեշտ էլեկտրաէներգիայով, ինչը մեծ ազզդեցություն ունի երկրի էկոնոմիկայի զարգացման վրա: Սակայն ատոմի ոչ էներգետիկ նպատակներով օգտագործման պոտենցիալը Հայաստանում շատ մեծ է, որի նպատակով ուսումնասիրվում է այլ երկրների փորձը այդ ուղղությամբ և տարվում պոտենցիալ համագործակցելու պատրաստ ընկերությունների որոնում:

Հավելենք, որ ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը համարվում է համաշխարհային առաջատար ընկերություն ատոմային արդյունաբերության ոլորտում: Ընկերությունն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում ատոմակայանների էներգոբլոկների կառուցման նախագծերի թվով:

Նշենք, որ «Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ Մեծամորի ատոմակայանի մոդեռնիզացիայի վերաբերյալ նախագծում և ապահովում է կայանը ատոմային վառելիքով:

 

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023