Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գինու փառատոնը սկսել է արդարացնել կազմակերպիչների սպասելիքները. կայացավ Արենի գինու 9-րդ փառատոնը

ECONOMICS

Արենի գինու 9-րդ փառատոնին միանգամից երկու նորամուծություն կա. «Արմենպրես»-ի հետ զրույցում Արենի գինու փառատոնի ծրագրի համակարգող Մերի Բադալյանը մանրամասնեց.«Փառատոնի նորամուծություններից մեկն այն է, որ կա բավականին հաջողված և նոր ստարտափ,ոըն զբաղվում է աղբի տեսակավորմամբ։ Սրա շնորհիվ հնարավոր է լինում վերամշակել աղբը։ Մյուս նորությունն այն է, որ հնարավորինս հանվել են պլաստմասե բաժակները և շրջանառության մեջ են ապակե բաժակները։ Պատճառներից ամենակարևորն այն է, որ գինու համը միայն ապակե բաժակով է հնարավոր ճիշտ զգալ»։

Արենի գինու փառատոնն արդեն 9 տարի անընդմեջ իրականացվում է շնորհիվ «Արենի փառատոն» հիմնադրամի, որի տնօրենը Նունե Մանուկյանն է։ «Այս տարիների ընթացքում մի քանի ասպեկտներով է առաջընթաց գրանցել փառատոնը։ Արենին արդեն դարձել է միջազգային փառատոն այցելուների առումով։ Այս տարիների ընթացքում փառատոնը մի քանի հարյուր այցելուից հասել է մոտ 30.000-ի։ Անցյալ տարի 26.000 զբոսաշրջիկ է եղել, իսկ այս տարի նախատեսում ենք, որ կլինի35.000 հոգի։ Մեկ այլ հանգամանք էլ կա. եթե առաջին տարիներին ընդամենը 1-2 տեսակի գինի էր ներկայացվում և ոչ այնքան որակով, ապա այսօր արդեն 21 գինեգործ է մասնակցում։ Փառատոնը շատ մեծ դեր կատարեց հայկական գինու ճանաչելիության հարցում, այդ իսկ պատճառով գինի արտադրելը դարձավ շատ շահութաբեր։ Շատ կարևոր է, որ սպառողը այստեղ կարող է անմիջական շփում ունենալ հենց գինու վաճառողի հետ»,- նշեց Մերի Բաղդալյանը։

Նա հավելեց, որ փառատոնի շրջանակում հրավիրվում են նաև տարբեր երկրներից հայտնի սոմելյեներ, ովքեր ամեն փառատոնի վերջում իրենց գնահատականն են տալիս փառատոնին մասնակցող բոլոր գինիներին, և մանարամասնեց այս տարվա ժյուրի հինգ անդամները Ֆրանսիայից են, Իտալիայից և Կիպրոսից։ «Կույր համտեսի արդյունքում գինու մասնագետները որոշել են հաթող կազմակերպությունը։ Պատասխանը հայտնի կդառնա մի քանի օրից։

Ասպեկտներից մյուսը՝ համայնքների զարգացումն է։ Հարակից բոլոր համայնքները անասելի առաջընթաց են գրանցել այն առումով, որ տարեցտարի ավելանում են փոքրիկ խորտկարանները, հյուրատները։ Մարզի բնակիչներից շատերն ամբողջ տարի պատրաստվում են՝ գինիներ են պատրաստում, պահածոներ։ Նրանք իրենց ամբողջ տարվա առևտրի 30 տոկոսն իրականացնում են հենց այս օրը»,- շեշտեց փառատոնի ծրագրի համակարգողը։

Նա վստահեցրեց, որ «Արենի փառատոն» հիմնադրամի կազմակերպած ցանկացած փառատոն ուղղված է համայնքների զարգացմանը։ Մերի Բադալյանի խոսքով՝ գինու փառատոնը այս տարիների ընթացքում շատ մեծ ճանաչելիություն է բերել Հայաստանին և շարունակում է բերել։ «Փառատոնի կազմակերպման աշխատանքերը սկսվում են 8 ամիս առաջ։ Այդ ընթացքում բոլոր հայկական տուրիստական գործակալությունները տեղյակ են պահվում, ներկայացվում է փաթեթը։ Նրանք արդեն գիտեն, որ փառատոնը լինում է ամեն տարի հոկտեմբեր ամսվա երկրորդ շաբաթ օրը։ Այս հստակությունը շատ կարևոր է այդ ասպարեզում։ Այստեղ այցելում են ոչ միայն օտարազգի զբոսաշրջիկներ, այլ նաև մեր հայրենակիցները, ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից։ Այսպիսով փառատոնը նպաստում է նաև ներգնա տուրիզմի զարգամանը»,- տեղեկացրեց Մերի Բադալյանը։

Փառատոնի այցելուներից մեկը նշեց, որ արդեն երկրորդ անգամ է մասնակցում և այս տարի ավելի լավ է կազմակերպված և փոքրիկ մանրուքները նույնպես հաշվի են առնված։ «Այս տարի շատ ավելի լավ է կազմակերպված, տաղավարներն են ավելացել, զբոսաշրջիկները կարծես թե երկու տարում էլ նույնքան են, բայց այս տարի շունչը մի փոքր այլ է՝ ակտիվ է։ Շատ գովելի է, որ զուգարաններ են տեղադրվել, անցյալ տարի այդպիսի բան չկար»,- ընդգծեց այցելուն։

Մեկ այլ այցելու, ով արդեն 4-րդ տարին անընդմեջ մասնակցում է փառատոնին, զարգացում է նկատում նախորդ տարիների համեմատ։ «Չնայած, կարծում եմ, որ անցյալ տարի ավելի շատ զբոսաշրջիկ կար, քան այս տարի, պետք է նշեմ, որ 9 տարիների ընթացքում շատ մեծ զարգացում է ապրել փառատոնը»,- ասաց մեկ այլ այցելու։

Փառատոնը ողջ ընթացքում ուղեկցվում էր երգ ու պարով։

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal