Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Շուտով նոր սոցիալական պայթյուն է սպասվում

ECONOMICS

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, , պարզվում է, այդքան էլ «կորած» կառույց չէ: Ավելին, այս օրերին, բավականին ակտիվ կերպով ձեռնամուխ է եղել մայրաքաղաքի մասնավոր տներին մատակարարվող հին ջրագծերը նորով փոխարինելու գործին: Առաջին հայացքից շատ օգտակար ու այս լավ նախաձեռնությունը, որն իրականացվում է կառավարության որոշմամբ, կարող է սոցիալական նոր ու բավականին լուրջ պայթյունի պատճառ դառնալ:

Խնդիրն այն է, որ մարդիկ, երբ այս օրերին իրենց ձմռան ապրուստի ու տաքանալու վրա ծախսվելիք գումարային հարցերն են պլանավորում, մեկ էլ հանկարծ տեղեկանում են, որ կարող են այս ձմռան կեսին անջուր մնալ: Վարկային միջոցներով կառուցվող այս նոր ջրագիծն ու մասնավոր տներից դուրս տեղադրվող նոր դիտահորը կառուցվում է նրա համար, որ բնակիչ–բաժանորդ ջրի տեսուչ շփումը հասցվի զրոյի: Այն կառուցվում է նաև սպառողներին ավելի լավ որակի ջուր մատակարարելու համար, բայց արի ու տես, որ ծրագրից անտեղյակ քաղաքացին միանգամից հայտնվում է անելանելի իրավիճակում, երբ իմանում է, որ դիտահորից մինչև տուն նոր ջրագիծ պետք է կառուցի, այն էլ իր գրպանի հաշվին, հակառակ դեպքում տունը կջրազրկվի: Այս երկընտրանքի առջև կանգնած մարդիկ ստիպված իրենց առօրյա աջ ու ձախ վազքը պետք է թողնեն ու ձմռան կեսին դիտահորից մինչև տուն ջրագիծ կառուցելու հարցով զբաղվեն:

Որ նման լայն թափով ու բարձր մակարդակով ծրագիր է իրականացվում, շատ լավ է, բայց ցավալին այն է, որ մարդը՝ սպառողը, ում համար իրականացվում է ծրագիրը, անտեսված է ու արհամարհված: Այդ հրաշք ծրագրում չկա այն դրույթը, թե սովորական սպառողն ումից և ինչպես պետք է տեղեկանա, թե նոր կառուցվող ջրագիծն ինչ չափորոշիչների պետք է բավարարի, ով պետք է դրանով զբաղվի և այլն: Չի բացառվում նաև, որ վաղը, մյուս օրը պարզ դառնա նաև, որ նոր կառուցված ջրագիծը «Վեոլիա ջուր» ընկերության չափանիշներին չի համապատասխանում և իրենք էլ իրենց հերթին մարդկանց ստիպեն նորից քանդել ու նոր ջրագիծ անցկացնել, կրկին սպառողի միջոցների ու նյարդերի հաշվին:

Նման անակնկալներից խուսափելու համար լավ կլիներ, որ կառավարությունը բնակչի առանց այն էլ քայքայված նյարդերը փրկելու համար մտածեր նաև այս մասին ու նույն այդ բնակչի գումարների հաշվին կազմակերպեր նաև այս գործընթացը: Ի դեպ, լավ կլինի, որ կառավարության հարգարժան անդամները հիշեին նաև, որ այս երկրում կան նաև սոցիալական այս կամ այն խմբին պատկանող բնակիչ–բաժանորդներ, և նրանց համար պետք է հատուկ պայմաններով այն իրականացնել:

Մյուս կողմից պատկան կառույցները պետք է կազմակերպեն նաև բաժանորդների պատշաճ իրազեկման գործընթացը, որպեսզի սպառողն էլ տեղին, ժամանակին, կազմակերպված, կազմ ու պատրաստ կարողանա պլանավորել այն ծախսը, որը պետք է գալու նոր ջրագիծ անցկացնելու համար:

Բայց, քանի որ մեր իշխանությունները անտեսում են ոչ միայն մարդու, այլև սպառողի իրավունքները, ուստիև նրա գլխին ինչ օյին ուզում՝ խաղում են ու դրա համար պատասխան չեն տալիս: Նորմալ իրավական համակարգ ունեցող երկրներում նման փնթի աշխատաոճի, ձմռան կեսին սպառողին նյութական ու բարոյական վնաս պատճառելու, ինչպես նաև սթրեսի մեջ գցելու համար մեղավորները հաստատ պատասխանատվության կենթարկվեին: Բայց, քանի որ մենք նման կուլտուրա ունենալու բարեբախտություն չունենք, ուստի հարկ ենք համարում իրազեկել նման որոշում կայացնողներին, որ դիտահորից մինչև սեփական տուն ջրագիծ կառուցելը բավականին թանկ հաճույք է, այն էլ այս ձմռան կեսին և չի բացառվում, որ  անաղմուկ չանցնի:

Այնպես որ, հարգելի վարչապետ, եթե վաղը կառավարության շենքի մոտ բողոքողների մի նոր խումբ ևս ավելանա, հանկարծ չզարմանաք:

Արմինե Գրիգորյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal