Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ալբերտ Բաղդասարյան. «Քաղաքական գործընթացներ՝ հագեցած բլեֆներով, շանտաժով, խաբեությամբ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Այն, որ ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ ՌԴ–ն որոշակի քայլերի կդիմի՝ վերլուծական շրջանակներում կանխատեսելի էր: Ռուսական կողմն, ի վերջո, գործի դրեց պետական քարոզչամեքենան, որի միջոցով Հայաստանին մեղադրեց նաև Ուկրաինայի ուղին բռնելու մեջ: «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի անդամ, ԳԽ նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանի խոսքով՝ ՌԴ–ն ունի իր պարզ, ուղղագիծ քաղաքական կուրսը, որը փորձում է իրագործել հազար ու մի փորձված, ինչպես նաև վերջին շրջանում նոր մշակումներով «թարմացված» միջոցներով:

«Պուտինը փորձում է վերականգնել ռուսական կայսրական սահմաններն ու ազդեցությունը նոր, հիբրիդային պատերազմներով: Այդպիսով փորձում է վերադառնալ նաև միջազգային հարց լուծողների «ակումբ»: Եթե մինչև Պուտինը թուլացած, քանդման եզրին հասած ՌԴ–ն ամեն ինչ անում էր գոնե ազդեցություն պահել–վերականգնելու համար, ապա այժմ Պուտինն ամեն ինչ անում է նաև ֆիզիկապես վերանվաճելու Այսրկովկասը: Ու որպես այդ ծրագրի իրականացման հիմնական միջոց հանդես է գալիս Հայաստանն իր Արցախյան խնդրով: Մոսկվայի համար կարևոր է Ադրբեջանի վերատիրման հարցը, որին հայկական հողերը զիջելու միջոցով պետք է հասնի: Սակայն Ապրիլյան լայնամասշտաբ բախումներն իրենց արդյունքով Մոսկվային ցույց տվեցին, որ չնայած ՀՀ–ի ու Արցախի իշխանությունների դրածո լինելուն, վերոնշյալ հարցում այս իշխանություններն անզոր են: Նրանք անառարկելի ու բացարձակ ազդեցություն չունեն առաջնագծի շարքային զինվորի և միջին սպայակազմի վրա: Ու երբ «հողեր հանձնելու ու ռուսական զորքը Արցախում տեղակայելու» գլխավոր պահանջի շրջանակներում Մոսկվայի թելադրանքով «խաղատախտակին» հայտնվեց վարչապետ Կարեն Կարապետյանը, որպես դամոկլյան սուր Ս. Սարգսյանի հետագա իշխանավարմանը, պարզվեց, որ Մոսկվան այստեղ անմիջական ենթակայության հզոր քաղաքական բազա չունի: Համարյա բոլոր «ռսասեր» կուսակցություններին ու անհատներին Ս. Սարգսյանն «իրենով է արել»»,– Past.am–ի հետ զրույցում ասաց Ա. Բաղդասարյանը՝ նկատելով, որ Մոսկվայի հրահանգով լեգիտիմ իշխանափոխության համար Կ. Կարապետյանը զրկված է իրական քաղաքական հենարանից:

«Սա հասկացել են բոլոր «խաղացողները»: Եվ բացի քաղաքական հենարանները, հատկապես տոտալիտար ՀՀԿ–ն «իրենով անելուց», Ս. Սարգսյանը նաև արտաքին ճակատում, ԵՄ–ի հետ ստորագրվելիք ոչ ազդեցիկ համաձայնագիրն է առաջ մղում, որպես իրեն բարեկամական, արտաքին այլընտրանքային ուժ: Մի խոսքով՝ բազմակողմանի քաղաքական գործընթացներ՝ հագեցած բլեֆներով, շանտաժով, խաբեությամբ, փոխադարձ «քցոցիներով», և այդ բոլորը փաթեթավորված միջազգայնորեն ընթացող եռանախագահության արտաքնապես քաղաքակիրթ գործունեության շղարշով: Ու քանի որ Կրեմլը հասկացել է, որ իր աճեցրած այս մի նախագահը չի կարողանում իրականացնել իր հիմնական ծրագիրը, բայց նաև «ամուր է նստած գահին», անցնում է արդեն իր սիրած տապոռային մեթոդին», նշեց նա՝ հավելելով, որ Գարեգին Նժդեհի պետրոսառաջինակերպ արձանի տեղադրման, ֆաշիստներին աջակից լինելու այսքան ուշացումով հղումները, և արդեն նաև Ս. Սարգսյանի հենարան ՀՀԿ–ի ֆաշիստական լինելու մասին բարձրացված կիսապաշտոնական հիստերիան հենց այս քաղաքական տրամաբանության շրջանակում է:

 

Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանՎերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ) Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ուսանողները պայքար են սկսումԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան «Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք»․ Դավիթ Ամալյան Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով՝ մայիսի 10-ին նախատեսված հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան Հրդեհ՝ Աբովյան փողոցում Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը․ Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության Իրեն ու իր խմբակին հանդարտության կոչ եմ անում. Ասպրամ Կրպեյանը՝ ՓաշինյանինԲագրատ սրբազանի խոսքով՝ մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչը ինքը չէ, ինքը պարզապես քայլում է «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Արտակարգ իրավիճակ Աբովյան փողոցում․ սրճարան-բարը «ծխի մեջ» էՎրաստանում գերլարված իրավիճակ է, նոր հեղափոխությունը բացառված չէԱկնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԵթե ֆրանսիական զորքերը հայտնվեն ուկրաինական հակամարտության գոտում, անխուսափելիորեն կդառնան ռուսական բանակի թիրախ. Զախարովա Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըՈղբերգական դեպք Wildberries-ում․ 27-ամյա աշխատակից է մահացել պահեստներից մեկում Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Քասախում Կրակոցը եղել է զինծառայողի կզակի հատվածում. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում Մեր հայրենիքի համար ենք դուրս եկել. էլ վախենալու ժամանակ չունենք. գյումրեցի Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքԳյումրիում Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ մեկնարկեց ավտոերթ դեպի Աբովյան Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանԵկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ Եկեղեցու զանգերի կոչնակով Գյումրիից երթը մեկնարկեց Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Մայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ես լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն Մելիքյան Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Ջերմուկում ձյուն է տեղում Թուրքիայի և Քուվեյթի միջև 6 փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել