Yerevan, 20.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Brexit–ից հետո Մերձավոր Արևելք

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Եվրամիությունը լքելուց առաջ, մերձավորարևելյան անակնկալ տուրնե է սկսել, որն արդեն երկրորդն է 2017–ի ընթացքում: Փորձագետները նշում են, որ Լոնդոնը փորձում է վերականգնել իր պատմական ազդեցությունը ողջ աշխարհում և հատկապես այս տարածաշրջանում՝ բոլորին ստիպելով հաշվի նստել իր շահերի հետ: Ի դեպ, առաջին անգամ Բրիտանիայի վարչապետն այս մասին Անկարայում կիսաձայն շշնջաց, երբ 2017–ի հունվարին Թուրքիա այցելելով՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ պայմանավորվեց առկա առևտրաշրջանառությունը 15.մլրդ դոլարից առնվազն 20 միլիարդի հասցնել, բարելավել քաղաքական հարաբերությունները և օժանդակել Անկարային ռազմական ոլորտում:

Հաջորդ՝ առավել ընդգրկուն այցի ընթացքում Մեյն ավելի համարձակ գտնվեց: Մասնավորապես, 2017–ի ապրիլին այցելելով Սաուդյան Արաբիա և Հորդանան՝ Բրիտանիայի վարչապետը չթաքցրեց տարածաշրջանի նկատմամբ իր ուշադրությունը և հատուկ ընդգծեց այն փաստը, որ Բահրեյնի Մինա–Սալման քաղաքում ռազմաբազա հիմնելով՝ Լոնդոնը փորձեց վերադառնալ մի տարածաշրջան, որտեղ ինքն ահռելի պատմական դերակատարում է ունեցել:

Այլ կերպ ասած՝ այս անգամ Մեյը չկենտրոնացավ առանձին երկրի վրա՝ հիշատակելով, օրինակ, Օմանը, որտեղ բրիտանական զորախմբերն ազատ ելումուտ ունեն, իսկ անցած տարի, Բահրեյնի Դուքմ ռազմաբազան, որն արդիականացնելու և համատեղ գործարկման պայմանագիր կնքվեց: Չխոսենք արդեն Արաբիայի մասին, որին, չնայած իրավապաշտպանների և հենց բրիտանական CAAT կազմակերպության ընդվզմանը, Բրիտանիան միայն անցած տարի ավելի քան 4 միլիարդ դոլարի զենք վաճառեց, իրավապաշտապանների կարծիքով՝ նպաստելով եմենցի երեխաների սպանությանը: Մի բան, ինչն ամենևին չմտահոգեց Մեյին:

Ինչպես երևում է՝ Լոնդոնը պատրաստվում է այս անգամ էլ արաբական տորթից իր մեծ բաժինը կտրել: Եվ որպեսզի այդ ընթացքում շատ ավելի համոզիչ ու պատկառազդու թվա՝ լրջորեն է որոշել հետևել Զինված ուժերի միավորված հրամանատարության գեներալ Ռիչարդ Բարրոնսի խորհրդին, որի կարծիքով՝ ոչ մի մեծ գործ էլ գլուխ չի գա, եթե Լոնդոնը, հատկապես Brexit–ից հետո, չանցնի ռազմական մոդեռնիզացման և բանակը չպատրաստի թե՛ հակահաբեկչական արդյունավետ պայքարի, թե՛ ընդհանրապես երկարատև պատերազմների համար:

Այս առումով, Մեյի համար, իհարկե, թիկունքից հարված էր Բրյուսելի որոշումը՝ Brexit–ի դիմաց շուրջ 50 մլրդ ֆունտ–ստեռլինգ փոխհատուցելու վերաբերյալ: Բայց բանակցությունները դեռ շարունակվում են, և Լոնդոնը հույս ունի նվազագույն վնասներով, նաև՝ արդեն այս պահին դրսում կնքված առավել շահութաբերությամբ պայմանագրերով դուրս պրծնել իրավիճակից: Ընդ որում՝ հաշվի առնելով աշխարհում, այս դեպքում՝ Մերձավոր Արևելքում ստեղծված նոր դրությունը:

Օրինակ, Լոնդոնը կարծում է, որ ի տարբերություն սրանից մի քանի տարի առաջ ձևավորված իրավիճակին՝ այժմ արդեն Բրիտանիայի համար բնավ ձեռնտու չէ Իրաքյան Քուրդիստանի հռչակումը: Դա էր պատճառը, որ ի ցավ քրդերի՝ Թերեզա Մեյը նոյեմբերի 29–ին Բաղդադում հայտարարեց Իրաքի տարածքային ամբողջականության վերաբերյալ, քրդերին հորդորելով հարգել Իրաքի սահմանադրությունն ու միացյալ Իրաքի պահպանման՝ կառավարության ջանքերը: Հետաքրքիր է, որ ի տարբերություն ԱՄՆ–ի՝ Մեյը բնավ չանդրադարձավ, այսպես կոչված, իրանական սպառնալիքին և գլխի հաստատական շարժումով արձագանքեց վարչապետ Հեյդար ալ–Աբադիի այն պնդմանը, թե Հաշդ աշ–Շաաբի զորախմբերը մեծ նպաստ են բերել Իրաքի հակաահաբեկչական պայքարին:

Բրիտանիայի վարչապետին վաղն արդեն Հորդանանում են սպասում: Իսկ մինչ այդ՝ Մեյը բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայում, որտեղ, Ֆրանս–պրեսի փոխանցմամբ, առանցքային են դարձել Եմենի հումանիտար խնդիրը, Սիրիայի, Լիբանանի իրավիճակն ու Քաթարի ճգնաժամը: Միջազգային մամուլում խոսվում է նաև այն մասին, որ Մեյը հրապարակայնորեն կօժանդակի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանի սկսած տնտեսական ռեֆորմներն ու հակակոռուպցիոն պայքարը՝ այդկերպ ուղի հարթելով նաև նոր էլիտայի հետ շահավետ համագործակցության համար:

 

Գոհար Սիմոնյան

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli