Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սալեհի մահվամբ Եմենում նոր փուլ է սկսվում

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեկտեմբերի 4–ի երեկոյան համաշխարհային մեդիան որպես թոփ նորություն հաղորդեց այն լուրը, որ նույն օրը, մայրաքաղաք Սանայից Մալեբ մեկնելու ճանապարհին, նախկին դաշնակից հուսիների ձեռքով սպանվել է միացյալ Եմենի էքսնախագահ Ալի Աբդալլահ Սալեհը, որը 2012–ին հրաժարական էր ներկայացրել՝ Արաբական գարնան ֆոնին երկրում բռնկված հուզումների արդյունքում:

Դրանից հետո արդեն, հաշված ժամերի ընթացքում, փորձագետները հսկայածավալ նյութեր տեղադրեցին Սալեհի հակասական կառավարման 34–ամյա շրջանի, ընդհանրապես Եմենի հիմնախնդրի և այն մասին, որ վերջին օրերին մայրաքաղաք Սանայում բախումներ էին ընթանում էքսնախագահին հարող զինված խմբերի, բանակային ուժերի և Անսար Ալլահ շիական շարժմանը հարող ժողովրդական կոմիտեների միջև:

Ընդ որում, ոչ ոք չէր էլ կասկածում, որ Սալեհին հետևած դիպուկահարին հենց հուսիների Անսար Ալլահ շարժումն է ուղղորդել: Գլխավոր փաստարկ էր բերվում այն փաստը, որ նոյեմբերից սկսած՝ Սալեհը փաստացի հրաժարվել էր երբեմնի համախոհների աջակցությունից, իսկ արդեն դեկտեմբերի 2–ին հրապարակավ էր պատրաստակամություն հայտնել Սաուդյան Արաբիայի հետ գործակցելու և արաբական երկրների դաշինքի հետ բանակցելու վերաբերյալ:

Շեշտվում էր նաև այն դրվագը, որ Սալեհն իր ձայնն էր բարձրացրել՝ ի պաշտպանություն Եմենի վտարանդի նախագահ Աբդա Ռաբո Մանսուր Հադիի, որ Արաբիայում է հանգրվանել, և այն հանգամանքը, որ Էր Ռիադը, հնարավոր է, Մանսուր Հադիին Սալեհով փոխարիներ: Իբր՝ Արաբիան այդպիսով կամենում էր այդկերպ Իրանին կրկնակի խոցել, որը Եմենի շիաների ու Սալեհի գլխավոր հովանավորն ու ֆինանսավորողն է: Հետաքրքիրը, սակայն, այն է, որ Եմենի էքսնախագահի համախոհները սպանությունից ժամեր անց էլ էին հերքում տարածվող լուրերը՝ դրանում Անսար Ալլահին մեղադրելով: Սաուդական աղբյուրները նույնիսկ գրեցին, թե Սալեհն իրեն լավ է զգում և հուսիների դեմ վարվող գործողություններն է համակարգում:

Համաձայնեք՝ խիստ տարօրինակ մի վիճակ, ինչը լուրջ կասկածներ է առաջացնում սպանության «կոկիկ» և խիստ տրամաբանական թվացող սցենարի հետ կապված: Ի վերջո, սա կարող էր նաև Արաբիայի ձեռքի գործը լինել, որը մի կողմից՝ վրեժ կլուծեր 2012–ին Էր Ռիադի և Վաշինգտոնի հետ համագործակցության ուղուց շեղված Սալեհից, մյուս կողմից՝ պատահածը կբարդեր Իրանի ուսերին: Բացի այդ, Արաբիան Եմենում ավերածություններ գործելու նոր լեգիտիմ առիթ կունենար՝ ընդդիմանալով շրջափակումը դադարեցնելու միջազգային կոչերին:

Ի դեպ, որպես պատվիրատու, չի կարելի բացառել նաև Եմենի վտարանդի նախագահ Մանսուր Հադիին (ի դեպ, 2017–ի մարտի 25–ին, Արաբիայի գործակալը լինելու մեղադրանքով, Սանայի դատարանը նրան մահապատժի ենթարկելու վճիռ է արձակել), որը, հնարավոր է, ցանկացել է պատժել հուսիներին՝ իրեն վտարանդի դարձնելու, և Արաբիային՝ իրեն դավաճանելու և կրկին Սալեհին մեջտեղ բերելու համար: Որպես երրորդ սցենար՝ անհնար է չդիտարկել նաև Ալ–Քաիդայի շահագրգռությունը, որը Եմենում գործում է տեղական բոլոր ուժերի դեմ և, գուցե, փորձել է Եմենում քաոս սերմանելու միջոցով իր դիրքերն ամրացնել:

Ամենևին չենք բացառում նաև օտարերկրյա, այդ թվում՝ արևմտյան երկրների հատուկ ծառայությունների գործոնը, որտեղ նույնպես ընդգծված շահեր ունեն այս տարածաշրջանում: Հանգամանք, որն ինչպես երևում է՝ միջազգային մեդիային ամենևին չի հետաքրքրում: Ինչո՞ւ. որովհետև մի կողմից՝ մենք ապրում ենք ուղեղների լվացման դաժան ժամանակներում, մյուս կողմից էլ՝ հեշտ է հավելյալ ջանքեր չգործադրել և քեզ պատրաստի մատուցվող սցենարներ տիրաժավորել:

Ի վերջո, ընթերցողն անձամբ չի ճանաչում Ալ–Հուսիին, որը, նույնիսկ Արաբիայի մեդիայի մատուցմամբ, ցանկացած ձեռնարկի պատասխանատվությունն ստանձնելու քաջության պակաս չունի: Բայց նա դա չի արել (կամ՝ դեռևս չի արել): Նա ընդամենը «մեծ և չեզոքացված սադրանք» է որակել Սալեհի սպանությունը՝ հավելելով, որ «նրա մահը դեռ հանրապետության մահը չի նշանակում»: Ինչ սադրանք, ում կողմից չեզոքացված. սրանք հարցեր են, որ պատրաստի մատուցվող շրջանակներից դուրս պատասխան են պահանջում նույնիսկ այն դեպքում, եթե պարզվի, որ Սալեհին իսկապես հուսիներն են սպանել:

 

Գոհար Սիմոնյան

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia