Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Եթե դուք եք հովիվը...

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

Չենք հոգնի կրկնել, որ մենք, ձեզ հետ միասին, թերևս, քրիստոնեական քաղաքակրթության ամենաանկումային ժամանակներում ենք ապրում: Եվ ասվածը բացարձակապես կապ չունի այն ենթադրության հետ, թե լավ է այնտեղ (կարդա՝ այն ժամանակներում), որտեղ մենք չկանք:

Բացարձակ հակված չենք նաև անիմաստ վեճերին, որ հաճախ նաև սոցիալական կայքերում են վարվում. իբր՝ մի՞թե քրիստոնեությունը շատ ավելի լավ նկարագիր ուներ, օրինակ, ինկվիզիցայի շրջանում, երբ Եկեղեցին, այսպես ասած, քրիստոնեական ջիհադ էր հայտարարել իր համայնքին ու աշխարհին: Չենք ուզում նաև բուն Եկեղեցու արատներին անդրադառնալ, որ տարածվում է մանկապղծությունից մինչև հանցավոր գործունեություն և այլն: Խնդիրն այս անգամ էլ ենք ուզում մեկ այլ տեսանկյունից ներկայացնել, և այն քրիստոնեության օրրան Մերձավոր Արևելքի փոփոխվող դիմապատկերն է:

Իրավիճակ, որում այս տարածաշրջանը մեզ համարյա առանց քրիստոնյաների է ներկայանում, և, պարզվում է, որ խնդիրն արդեն նույնիսկ քրիստոնյա Եվրոպային, ԶԼՄ–րին ու քրիստոնեական կազմակերպություններին չի հետաքրքրում: Բանը հասել է այնտեղ, որ, օրինակ, Դանիայի քրիստոնեական կազմակերպություններից մեկը՝ Danmission–ը, սեպտեմբերից այս կողմ, սուր քննադատության է ենթարկում երկրի կառավարությանն այն պատճառով, որ համարձակվել է օգնություն նախատեսել Մերձավոր Արևելքի քրիստոնյաների համար:

Danmission–ի ղեկավար Յորգեն Սկուվ Սյորենսենը համոզված է, որ այդ գործոնը կարող է… վատ ազդել Դանիայի մահմեդականների հետ վարվող երկխոսության ընթացքի վրա, որ, երևի, ինքն էլ իր հերթին է վարում՝ Բյորգե Մոհենսենի դիզայներական բազմոցի վրա կուշտ ու կուռ նստած:

Այս մարդն ու Եվրոպայի իր գործընկերները, փաստորեն, թքած ունեն այն փաստի վրա, որ ԱՄՆ–ի՝ Իրաք ներխուժումից հետո, օրինակ, այդ երկրի 1 միլիոնից ավելի քրիստոնեական համայնքը նվազել է մինչև 250000–ի, իսկ մարդկության պատմության վերջին 2000 տարիների ընթացքում առաջին անգամ՝ Մոսուլում մի հատիկ քրիստոնյա էլ չի մնացել: Նրանց բացարձակապես չի մտահոգում այն ողբերգությունը, որ Սիրիայի բնակչության 10%–ը կազմող քրիստոնյաների մի մասը կոտորվել է, մյուս մասը՝ ռմբակոծվել, մի մասն անդարձ է հեռացել երկրից, մնացածներն էլ աղետալի վիճակում են դեռևս:

Սյորենսենը պատրաստ է օժանդակել սիրիական ահաբեկիչների ընտանիքներին թեժ կետերից անվնաս դուրս բերելու գործընթացին, Դանիայում երկխոսել մահմեդականների հետ, բայց ո՛չ օժանդակել Սիրիայի քրիստոնյա երեխաներին, կամ՝ Իրաքի ասորիներին: Նա ավելի շատ հետաքրքրված է քրդերով, քան՝ եգիպտական քրիստոնյա ղպտիներով, որոնք ամեն օր են հալածվում/սպանվում իսլամիստների կողմից:

Բնականաբար, նրան, ինչպես նաև՝ Եվրամիությանը, շատ քիչ են հետաքրքրում կոնկրետ քրիստոնեական համայնքների իրավունքները: Նրանք այնքան են կարևորում ընդհանրապես մարդու իրավունքները, որ մոռանում են քրիստոնյա մարդուն: Համարյա բոլոր այս տիպի կառույցները, ցավոք, ներկայումս ավելի շատ շվեդական Գոթենբուրգի Ֆլատոս եկեղեցու կին սպասավոր, ֆեմինիստուհի Էսթեր Քազենի ուսմունքն են քննարկում, (որը, սրբագրելով Ավետարանը՝ պնդում է, թե քրիստոնյաները սեքսը մեղք են դարձրել, մինչդեռ այն պիտի ազատորեն կյանքի կոչվի և կապ չունի՝ որ սեռերի միջև ու ինչպիսի ընտանիքներում), կամ՝ կենտրոնացած են Գլազգոյի Սուրբ Մարիայի տաճարի վանահայր, ԼԳԲՏ համայնքի ակտիվիստ, սրբազան Քելվին Հոլդսվորֆի՝ շոտլանդացի երեխաներին սովորեցրած աղոթքի վրա, ըստ որի՝ Աստծուց խնդրում են, որպեսզի Բրիտանիայի փոքրիկ արքայազն Ջորջը գեյ դառնա և աջակցի ԼԳԲՏ համայնքին:

Այս իրավիճակում, ուրեմն, դժվար է չհամաձայնել Իրաքի քաղդեական եկեղեցու պատրիարք Լուիս Ռաֆայել Սաքոյի այն պնդման հետ, թե՝ այդ կազմակերպությունների գործունեությունը, նախ և առաջ, նրանց է վշտացնում, որոնց իրենք կոչված են օժանդակել: Ավելին՝ Պատրիարքը պնդում է, որ սրանք նույնիսկ տրամադրվող օժանդակությունն են անտեղի համարում՝ իրենց վախճանաբանական տեքստերում հռչակելով, թե քրիստոնեությունը Մերձավոր Արևելքում ապագա չունի:

Ուղիղն ասած՝ մենք էլ ենք դրանում համոզված: Բայց ոչ թե որովհետև դա բնական տենդենց է, այլ որովհետև Danmission–ի ու վերոնշյալ պաստորների նմաններն էլ իրե՛նց հերթին են նպաստում Մերձավոր Արևելքն առանց քրիստոնյաների թողնելուն…

 

Գոհար Սիմոնյան

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia