Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պուտինը՝ Ռուսաստանի անփոփոխ նախագահ

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Նույնիսկ մեր օրերում, երբ հզորների պատերազմներն ավելի շատ ոչ թե ուղիղ ռազմական բախման, այլ պատժամիջոցների կամ proxy օպերացիաների ծավալման միջոցով են գլուխ բերվում, միևնույն է, անցյալի նմանությամբ, հաղթանակները որոշարկվում են ավելի շատ հակառակորդին բարոյապես ծնկի բերելու, քան՝ կորուստների պարզ հաշվարկի ճանապարհով: Ասվածի դասագրքային օրինակը, մեր կարծիքով, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԱՄՆ–Ճապոնիա հակամարտությունն է:

1941–45 թթ.–ին ԱՄՆ–ն այս կողմերում շուրջ 100000 զոհ տվեց՝ ի տարբերություն Ճապոնիայի, որը միայն 1945 թ. ապրիլ–հունիսին, Օկինավա կղզու գրավման գործողությունների ժամանակ, ճիշտ այդքան զինծառայող և համարյա նույնքան էլ քաղաքացիական անձինք կորցրեց: Դրանով հանդերձ՝ Ճապոնիան վերջնականապես ծնկի բերվեց միայն այն բանից հետո, երբ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը որոշեց միջուկային ռումբ նետել Նագասակիի և Հիրոսիմայի ուղղությամբ՝ ուղղակի ստորացնելով/բարոյալքելով հակառակորդին:

Թիրախները վերջնականապես խոցելու հարցում հոգեբանական առավելության հասնելու անհրաժեշտությունն, ուրեմն, այսօր էլ ամենակարևորն է: Միայն ձևերն են փոխվել: Անշուշտ, շատերն են գիտակցում, որ վերոնշյալ համատեքստում ընթացող՝ Արևմուտք vs Ռուսաստան պայքարում անընդունելի էր նաև մեծ սպորտը քաղաքականացնելու գործելակերպը (նոր–նոր սկիզբ առնող այս դիսկուրսն, ի դեպ, շատ նման է Ռուզվելտի քայլի առիթով աշխարհում ծավալված էթիկական բանավեճին), որովհետև դեռ հայտնի չէ՝ տրված վնասն է առավել մեծ, թե՝ ձեռքբերումը:

Բայց նաև ակնհայտ է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշման արդյունքում Ռուսաստանը կատարելապես է ստորացված: Այդ երկիրը, փաստորեն, ոչ միայն որակազրկվել է հակադոպինգային պայքարի շրջանակներում, այլև ընդհանրապես է դուրս թողնվել աշխարհի քաղաքական քարտեզից: Ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում արգելված է ծածանել ՌԴ դրոշը, և եթե այժմ ռուս մարզիկները կամենում են ոտք դնել Փխենչհան՝ իրավունք ունեն միայն չեզոք դրոշի ներքո հանդես գալ: Իհարկե, Պուտինը Պուտին չէր լինի, եթե միանգամից չըմբռներ իրենց հասցեագրված ուղերձը:

Բայց չորեքշաբթի օրը, երբ ողջ աշխարհն էր նրանից բոյկոտ ակնկալում՝ հուսալով, որ ՌԴ հավաքականն այդկերպ կզրկվի ևս 3 տարի մրցումներին մասնակցելու իրավունքից (վատ գիտեմ սպորտային կանոնադրությունները, բայց ռուսական հարթակներում հենց նման քննարկում էր ընթանում), Պուտինը կարողացավ ոտքի վրա մնալ և չբոյկոտեց Ձմեռային խաղերը:

«Մենք չենք պատրաստվում բոյկոտ հայտարարել: Չենք պատրաստվում նաև ինքնաշրջափակվել և չենք խոչընդոտելու մեր մարզիկների մասնակցությանը չեզոք դրոշի ներքո, եթե նրանցից որևէ մեկը ցանկանա մեկնել Օլիմպիական խաղերին: Շատերին անձամբ եմ ճանաչում և գիտեմ, թե նրանք այդ մրցաշարին մասնակցելու համար որքան են նախապատրաստվել»,– հայտարարեց Պուտինը՝ Կամավորականներին համառուսական ֆորումի շրջանակներում օրը երիտասարդների հետ շարունակելով:

Ուղիղն ասած՝ մենք այլ բան չէինք էլ ակնկալում: Բայց նաև սպասում էինք, որ հենց այդ պահին Պուտինը կհայտարարեր առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ (պիտի հասնի և անցնի, չէ՞, Կենտրոնական Ասիայի սիրելի եղբայրներին կամ Ստալինին, որն ուղիղ 29 տարի ղեկավարեց ԽՍՀՄ–ը): Պարզվեց, սակայն, որ նա այս անգամ էլ կարողացավ սեղմել պաուզայի կոճակը և այդ մասին միայն հինգշաբթի օրը՝ Գորկու Ավտոգազի բանվորական արտահագուստով մարդկանց ներկայությամբ խոսեց: Նաև իրեն հատուկ ժեստիկուլյացիայով հավելեց՝ «Մեզ մոտ, վստահ եմ, ամեն բան կստացվի»:

Ըստ էության, ուղերձը պարզ էր. դուք դեռ սպասեք, որովհետև «Տերմինատորը վերադառնում է»՝ մեկ, Ռուսաստանը կհաղթահարի իր տնտեսական խնդիրները, և այդ ժամանակ ըստ էության կխոսենք՝ երկու: Երկրի արդյունաբերական հսկայի ընտրությունը, մեր կարծիքով, հենց դրանով էր պայմանավորված: Սիրիայում իր ռազմական կարողություններն ի ցույց դրած Պուտինն այժմ նաև տնտեսությունը փոխելու անուղղակի ուղերձ է հղում իր գործարարին ու ողջ աշխարհին: Կստացվի՞ կամ՝ ինչպիսի՞ Ռուսաստանի հետ գործ կունենանք հաջողության ու ձախողման դեպքում, դեռ պիտի տեսնել: Ավելի ճիշտ՝ հաղթահարել…

 

Գոհար Սիմոնյան

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal