Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հավերժական քաղաք, հավերժական թնջուկ

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ որոշումը շարունակում է լուրջ կրքեր բորբոքել ողջ աշխարհում և հատկապես՝ Պաղեստինում: Կառավարող կուսակցության՝ ՖԱԹՀ–ի քաղխորհդի անդամ Ջիբրիլ Ռաջուբը (նախկինում հատուկ ծառայությունների ղեկավար) հայտարարել է, թե Թրամփի բացատրությունները, որոնք նա մտադիր է փոխնախագահ Մայք Փենսի միջոցով փոխանցել, ոչ մեկին չեն հետաքրքրում:

Մյուս ուժի՝ առավել ռադիկալ ՀԱՄԱՍ–ի առաջնորդ Իսմայիլ Հանիան նոր ինթիֆադա (ժողովրդական ապստամբություն) սկսելու կոչով է հանդես եկել այն դեպքում, երբ պաղեստինցիներն առանց այդ էլ ԱՄՆ–ի, Իսրայելի դրոշներն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարներն են ամենուր այրում: Պաշտոնական Ռամալլան էլ ի՛ր հերթին է քաղաքական կոնտրգործընթաց ծավալել Սպիտակ տան նկատմամբ:

Մասնավորապես, ՄԱԿ–ում Պաղեստինի դիտորդ ներկայացուցիչ Ռիազ Մանսուրը միանգամից 3 նոտա է հղել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին, Գերագույն Ասամբլեայի նախագահին և ԱԽ–ին՝ հիշեցնելով, որ Սպիտակ տան դիրքորոշումը հակասում է ՄԱԿ–ի բոլոր բանաձևերին և միջազգային կոնսենսուսին: «Նոտաներում միջազգային հանրությանը կոչ ենք արել հանդես գալ կոնկրետ և թափանցիկ դիրքորոշմամբ՝ միաժամանակ ԱՄՆ–ի հրահրիչ որոշման չեղարկման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելով»,–նշել է Մանսուրը:

Թրամփի վարչակազմը, սակայն, անդրդվելի է: AFP գործակալության՝ Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրը մի բան էլ ի՛նքն է սպառնացել Աբբասին՝ հաստատելով, որ դեկտեմբերի 18–ին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն Իսրայել է ժամանելու (ի դեպ, սպասվում է նաև նրա ելույթը Կնեսետում), և Ռամալլայի այն ուղերձը, թե հրաժարվում է ԱՄՆ պաշտոնյաների հետ շփումներից, իր իսկ համար վատ հետևանքներ կունենա:

Արդյունքում՝ ոչ ոք այլևս չի կարող կանխատեսել, թե ինչ զարգացումներ կծավալվեն տարածաշրջանում: Իսկ որ պակաս կարևոր չէ՝ շարունակվում է ակտիվորեն քննարկվել այն հարցը, թե ինչո՞ւ հենց հիմա Թրամփը հիշյալ որոշմանը հանգեց: Ուղիղն ասած՝ տեսակետները խիստ տարբեր են: Փորձագետների մի մասը պնդում է, որ Թրամփը փորձել է շեղել ուշադրությունը վարչակազմի և անձամբ իր նկատմամբ սկսված՝ ռուսական գործով հետաքննությունից:

Մյուս մասը պատահածը Փխենյանի հետ է կապում. իբր՝ ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, երբ Պենտագոնն արդեն պարտավոր էր հարվածել, ինչից խուսափելով՝ Թրամփը չմտածված պաուզա է վերցրել: 3–րդ խումբն իսրայելական լոբբիի և Քուշներ–Իվանկա ճնշումներից է խոսում: Կա նաև կայուն մի տեսակետ, ըստ որի՝ ԱՄՆ նախագահն ուղղակի համոզված է, որ իբրև ճշմարիտ քրիստոնյա՝ բացառիկ հնարավորություն ունի Քրիստոսին «մեծարելու և սուրբ քաղաքն իրական տիրոջը վերադարձնելու» համար:

Որ տարբերակն է ճշմարիտ՝ չգիտենք, բայց համոզված ենք, որ Թրամփի որոշումը ոչ միայն ԱՄՆ–ի, այլ նույնիսկ Իսրայելի շահերից չի բխում: Տեսեք. 1947–ին, պաղեստինյան տարածքներում Իսրայելի պետության հռչակումից հետո, ՄԱԿ–ի Գլխավոր Ասամբլեան Պաղեստինի կիսման մասին բանաձև ընդունեց, որով նաև, բրիտանական մանդատի ավարտից հետո, Երուսաղեմը միջազգային վերահսկողության տարածք հռչակեց: Սակայն, 1947–49 թթ. արաբա–իսրայելական պատերազմից հետո, քաղաքը 2 մասի բաժանվեց:

Արևմտյան մասն անցավ Իսրայելի վերահսկողությանը, արևելյանը՝ Հորդանանի: 1967–ի 6–օրյա պատերազմից հետո Իսրայելը նաև արևելյան Երուսաղեմն օկուպացրեց, իսկ արդեն 1980–ին Երուսաղեմը հրեական պետության մայրաքաղաք հռչակվեց: Մի բան, որին միջազգային հանրությունը մշտապես է դեմ արտահայտվել՝ ջանալով կոնֆլիկտն առանց Երուսաղեմի կարգավիճակի քննարկման լուծել: Չնայած դրան՝ 1995–ին ԱՄՆ Կոնգրեսն իր դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու մասին օրինագիծ ընդունեց (ինչն, իհարկե, Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչել կնշանակեր), ինչը նախագահներ Քլինթոնը, Բուշն ու Օբաման չշտապեցին վավերացնել, որպեսզի և՛ հակասության մեջ չմտնեն ՄԱԿ–ի բանաձևերի հետ, և՛ չվտանգեն խաղաղության գործընթացը:

Հետևաբար, աառնվազն տարօրինակ է, որ այդ օրինագիծն այժմ հենց Թրամփն է հաստատում, այն էլ մի իրավիճակում, երբ արաբական երկրների համաձայնությանը հասնելով՝ Իրանին «Չարիքի առանցք» է հռչակել, հաջողելով նաև արաբա–իսրայելական մերձեցման հարցում, իսկ տարածաշրջանն առանց այդ էլ ահաբեկչական հարվածներից է ցնցվում:

Կարճ ասած՝ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ է շահում ԱՄՆ–ը, երբ մի կողմից՝ ՄԱԿ–ի բանաձևերն է արհամարհում, «լեզու դնելով նույն ռուսների բերանում», մյուս կողմից՝ արաբական և ընդհանրապես մահմեդական աշխարհին է իր դեմ հանում, ապացուցելով, որ Իրանն ու Հըզբոլլահն այնքան էլ չեն սխալվում սիոնիստական ռեժիմի հարցում, մյուս կողմից՝ սեփական զինուժին, հետևաբար նաև՝ տարածաշրջանում իր ներկայությունն ու բոլոր նախագծերն է վտանգում, վերջապես՝ բոլորին և հատկապես Իսրայելին է խոցելի դարձնում ահաբեկչության առջև, որտեղ իր որոշումը միայն կոռուպցիոն հետաքննության միջով անցնող և վերարտադրվելու պատրաստվող Նեթանյահուին է ձեռնտու դառնում…

 

Գոհար Սիմոնյան

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli