Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Խաղաղություն՝ ըստ Քուշների

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրույմ է

 

Կիրակի օրն ամբողջ աշխարհն էր ուշի ուշով հետևում Իսլամական պետությունների լիգայի նախարարների խորհրդի նիստին՝ միևնույն ժամանակ համափորձագիտական մակարդակում ամրագրելով, որ Էր Ռիադի գլխավորությամբ ընթացող ցանկացած հակաիսրայելական/հակաամերիկյան ձեռնարկից ինչ–ինչ հեղափոխական ակնկալիքներ ունենալը կատարյալ միամտություն կլիներ: Ուղիղն ասած՝ կանխատեսումներն արդարացան:

Չնայած ԱՊԼ–ն իսկապես չկարողացավ արհամարհել «մահմեդական փողոցի» զայրույթն ու հանդես եկավ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու՝ ԱՄՆ դիրքորոշման հանդեպ կոշտ դատապարտման հայտարարությամբ, ակնհայտ է, որ քանի դեռ Սպիտակ տան և, այսպես կոչված, Arabia&Co.–ի համար Պարսից ծոցում կարևորվում է նոր ռազմավարական դաշինքն Էր Ռիադի և Թել Ավիվի միջև, Պաղեստինը կզրկվի արաբական օրակարգում իր նախկին գերակայությունից: Ի դեպ, սա փաստ է, որի մասին արդեն բոլորն են անթաքույց խոսում:

Այդ թվում՝ արաբական աշխարհում: Ճիշտ է՝ քննարկվում է նաև անկանխատեսելիության սցենարը (օրինակ՝ ՀԱՄԱՍ–ի իրական ինթիֆադան, որի հետևանքների պատասխանատվությունը կընկնի, այսպես կոչված, արտաքին թշնամիների և ազգային ինքնասիրությունը ոտքի տակ տված արաբական աշխարհի վրա), սակայն, եթե իսկապես նախապատվությունը տրվել է Իսրայել–Արաբիա մեծ գործարքին, որի կնքահայրն, իբր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և Սպիտակ տան խորհրդական Ջարեդ Քուշներն է, ուրեմն, ընդվզման բոլոր պլանները, սաուդա–ամերիկյան ճնշման, իսրայելական հետախուզության և ՑԱԽԱԼ–ի ռմբակոծությունների ներքո, կարող են դեռ չծնված տապալվել:

Կարո՞ղ են, արդյոք, այդ դեպքում Իրանը, Հըզբոլլահը, Քաթարն ու Թուրքիան օգնել ՀԱՄԱՍ–ին՝ խափանելով այս բոլորի պլաններն ու ակտիվացնելով իսլամական ումմային (ընդհանրական համայնքին): Ահա մի հարց, որ այս օրերին շատերին է տանջում հատկապես Իրանի անզիջում կեցվածքի, Լիբանանի՝ ԱՄՆ–ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչի, Հըզբոլլահի ռազմաշունչ տեքստերի և Էրդողանի ստամբուլյան ելույթի ֆոնին, որում նա հայտարարեց, թե «Անկարան թույլ չի տա, որպեսզի բռնազավթված Երուսաղեմն Իսրայելի մանկասպան ռեժիմի ձեռքն անցնի»:

Ենթադրում ենք՝ այս սցենարը նաև ԱՄՆ իսթեբլիշմենթի որոշակի շրջանակներին է հուզում, եթե սկսել են հենց Քուշների հետ կապված նոր տեղեկատվական արտահոսք կազմակերպել, որին, որքան էլ զարմանալի հնչի, նաև հրեական Jerusalem Post պարբերականն է լծվել:

Պարզվում է՝ «Խաղաղություն Մերձավոր Արևելքին» կոչով այս կողմերում հայտնված Քուշներն իր resume–ում և կառավարական հաշվետվություններում չի նշել այն փաստը, որ 2006–2015 թթ. գլխավորել է Չարլզ և Սերիլ Քուշներ ընտանեկան հիմնադրամը, որը Երուսաղեմում և Հորդանանի աջ ափին ֆինանսավորել և մասնակցել է Իսրայելի՝ պաղեստինյան տարածքներում ապօրինի կառուցապատման ու նոր հրեական բնակավայրերի հիմնադրման գործին: Իհարկե, Քուշներն, ի տարբերություն ծնողների, որոնք այդ գործին 20մլն., դոլար են նվիրաբերել (համեմատության համար նշենք, որ քուշներները Թրամփի նախընտրական հիմնադրամին ընդամենը 100000 դոլար էին հատկացրել), սոսկ 58000 դոլար է հատկացրել: Բայց դա չի խանգարել, որպեսզի Թրամփի որոշումն այժմ սեփական փեսայի ու աղջկա անձնական բիզնեսի կամ շահերի բավարարման լույսի տակ ներկայացվի: Մի բան, որ իհարկե, զերծ չէ տրամաբանությունից:

Այդ դեպքում Արաբիա՞ն ինչու է շահագրգիռ դրանում՝ կհարցնեք: Ոչ թե Արաբիան, այլ՝ Մուհամմադ Սալմանը, որը Քուշների միջոցով կարողացավ պետական հեղաշրջում կազմակերպել, ունեզրկել սաուդական մյուս արքայազներին, տնտեսության փրկության/արդիականացման խոստումներ ստանալ՝ իսրայելական հետախուզական տվյալների առատ «հունձքով» հանդերձ, որն աժմ ուզածդ թշնամու, այդ թվում՝ Իրանի դեմ կարելի է գործածել: Մի բան, ինչը նշանակում է, որ գոհ են բոլորը: Նաև՝ վերջին շրջանում անընդհատ բազմահազարանոց բողոքի ցույցերով պատվվող Նեթանյահուն, որը կամենում է Թրամփի որոշումն իր քաղաքական վերարտադրման համար օգտագործել՝ փրկվելով մի շարք կոռուպցիոն գործերով կնոջ հետ միասին բանտում հայտնվելու հեռանկարից:

Մնաց միայն պարզել. կարո՞ղ է Էր Ռիադը գոնե Աբբասին համոզել այն բանում, որ հրաժարվելով նախկին կոշտությունից՝ Թրամփը համաձայնել է չմիջամտել և թույլ տալ, որպեսզի Պաղեստինն ու Իսրայելն ինքնուրույն հակամարտության լուծման հանգեն: Այդ թվում՝ Երուսաղեմի սահմանների հարցում վեճում: Դե, իսկ անկանխատեսելիության գործոնին անդրադարձանք. մենք այնպիսի հետաքրքիր ժամանակներում ենք ապրում, երբ նույնիսկ կաթոլիկ աշխարհում է Հռոմի սրբազան քահանայապետությունը կասկածի տակ առնվում…

 

Գոհար Սիմոնյան

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal