Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Չեխովն ասում է՝ ես ամեն օր կաթիլ առ կաթիլ ինձնից հեռացնում եմ ստրուկին»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթի հյուրն է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը

 

Պարոն Բաբայան, 2018 թվականին մեր երկրում արժեքային առումով ինչ– որ փոփոխություններ տեղի կունենա՞ն:

– Ես շատ կուզեի, որ, արժեհամակարգային տեսակետից իսկապես լինեին փոփոխություններ: Մարդը մեզ համար դառնար ամենամեծ արժեքը: Քանզի բոլոր դեպքերում քաղաքակրթությունը ենթադրում է, որ ամենամեծ արժեքը հենց մարդն է՝ իր աշխատասիրությամբ, իր ունակություններով, բարոյական իր կերպարով: Եվ այդ ժամանակ է, որ շատ ու շատ հարցեր սկսում են իրենց ճիշտ լուծումը գտնել:

Իհարկե, սա իմ ցանկությունն է, հարցին՝ սա իմ մոտեցումն է:

 

Իսկ այդպես լինելու համար հիմքեր կա՞ն:

– Ես առաջին հերթին շատ մեծ հույսեր եմ կապում հասարակության հետ: Իսկ դա առաջին հերթին կախված է կրթությունից: Քանզի որևէ հարց հնարավոր չէ լուծել հասարակության մեջ, եթե թերի է կրթությունը: Եվ եթե մենք մեծ ուշադրություն դարձնենք կրթության վրա, ապա այդ ժամանակ կարող են և հույսեր առաջանալ: Իսկ թե ինչքանո՞վ է մեր ներկա վիճակը համապատասխանում իմ այս ասածին, դժվարանում եմ պատասխանել: Ո՛չ կարող եմ միանշանակ ասել՝ այո, ոչ էլ՝ ոչ: Կան օղակներ, համապատասխան ոլորտներ, որտեղ ուշադրություն է դարձվում այս հարցերին, կան ոլորտներ, որտեղ բարձիթողի վիճակ է: Եվ շատ տխուր է այդ առումով տվյալ ոլորտներում:

 

Եվրամիության հետ ստորագրված նոր համաձայնագիրը նման դրույթներ պարունակում է, որ պետք է մարդն արժեք դառնա հասարակություններում, որ պետք է պաշտպանվեն նրա իրավունքները և այլն, և այլն:

– Ես կարծում եմ, որ համաձայնագիր ստորագրելն առաջին քայլն է: Հետո է, որ պետք է այն լցվի համապատասխան բովանդակությամբ: Քանզի որևէ փաստաթուղթ ինքնին արժեք չունի, եթե կյանքի չի կոչվում: Բանն այն է, որ տվյալ համաձայնագիրը տալիս է այդ հնարավորությունը: Պարզապես պետք է աշխատենք դրա ուղղությամբ:

Ընդ որում, կարծում եմ, այստեղ է, որ երևան է գալիս նաև յուրաքանչյուր ոլորտի համար, նաև յուրաքանչյուր մարդու՝ իր վրա աշխատելու կարողականությունը:

 

Իսկ ի՞նչ եք կարծում՝ մեր իշխանությունները կգնա՞ն այդ քայլին. կանե՞ն հստակ բարեփոխումներ:

– Որոշակի բաներ անել կյանքն ինքն է ստիպում: Հիմա՝ ասենք, թե չգնացին. ի՞նչ կլինի այդ դեպքում: Պարզապես վիճակը գնալով ավելի կվատանա: Իսկ ես չեմ կարծում, որ իշխանությունների մեջ չկան մարդիկ, ովքեր մտահոգված չեն երկրի ճակատագրով: Պարզապես պետք է ճիշտ ճանապարհն ընտրել: Իսկ այդ համաձայնագիրը մատնացույց է անում ճիշտ ճանապարհը:

Եվ այն պետք է ընկալել ոչ թե որպես ֆինանսական օգնության հնարավորություն, որը համաձայնագրի միջոցով կարող է հասնել որոշակի օղակների, այլ դիտարկել որպես մի փաստաթուղթ, որը քեզ տալիս է հնարավորություն տեղափոխվելու այլ քաղաքակրթական դաշտ:

Ավելին՝ ես չեմ համարում, որ մենք մեզ անծանոթ ու նոր մի քաղաքակրթական դաշտ ենք տեղափոխվելու: Պարզապես մենք վերադառնալու ենք ընդամենը մեր արմատներին: Մեր ազգային իրական արժեքները հենց այդտեղից են: Մեր Նարեկացին այդտեղից, է Մեսրոպ Մաշտոցն այդտեղից է, Կոմիտասն այդտեղից է: Պարզապես մենք երկար դարեր ապրել ենք այլ միջավայրում, ապրել ենք թուրք–պարսկական, մոնղոլ–թաթարական, գավառական ռուսական միջավայրում: Եվ այս ամենը չէր կարող իր ազդեցությունը չունենալ մեր դավանած արժեհամակարգի վրա:

Իսկ այժմ ժամանակն է, որպեսզի վերադառնանք մեր ակունքներին: Ակունքներ ասելով, իհարկե, ես նկատի չունեմ մեր պապական, այսպես ասած՝ ադաթները, այլ այն արժեքները, որոնք պարունակում են իմ թվարկած մշակութային երևույթները՝ Մաշտոց, Նարեկացի, Կոմիտաս, Արտաշես թագավոր, Պապ թագավոր և այլք:

Այնպես որ, եվրոպական համակարգը մեզ անծանոթ չէ, այն մեր համակարգն է նաև: Պարզապես, ինչպես անհատ մարդու կյանքում, այնպես էլ երկրի կամ ժողովրդի, ժամանակի ընթացքում հավաքվում են ավելորդ բաներ, որոնք բացասաբար են անդրադառնում նրա վրա: Իսկ եթե ցանկանում ենք մեր կյանքը կարգավորել ու ինչ–որ բանի հասնել, պետք է աշխատենք ինքներս մեզ վրա: Չեխովը մի շատ լավ արտահայտություն ունի. ասում է՝ ես ամեն օր կաթիլ առ կաթիլ ինձնից հեռացնում եմ ստրուկին:

Այնպես որ, դա ամենօրյա աշխատանք է: Եթե մի օր մտածեցիր, որ արդեն ամեն ինչ արել ես և այլևս անելիք չունես, շատ արագ հետ կընկնես զարգացման ընթացքից:

 

Այսինքն՝ երկրի բարեփոխումն անցնում է նաև յուրաքանչյուրիս հոգու միջով:

– Կարծում եմ՝ այո: Միանշանակ այդպես է: Երբ մենք մեր երկրի քաղաքակիրթ, բարոյական ու զարգացած լինելու հանգամանքները պայմանավորում ենք միայն մեզնից դուրս եղած շրջապատով ու իրավիճակներով, ապա որևէ բան փոխվել չի կարող:

Իսկ երբ ինքներս ենք փորձում այդ ճանապարհն անցնել, ապա ոչ միայն դա օրինակ է ի տես մյուսների, նաև հարթվում է ընդհանուր ճանապարհի մի մասը: Այնպես որ, չի կարելի միայն ուրիշներից պահանջել, նախ և առաջ դու ինքդ պետք է համապատասխանես տվյալ պահանջներին:

 

Գոհար Սարդարյան

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal