Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Չկան թե՛ փուլային, թե՛ փաթեթային լուծման մեխանիզմներ. դիվանագիտական բառախաղ է»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթի հյուրն է քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը

 

Պարո՛ն Շահնազարյան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը մեկ փաստաթղթում մեկընդմիշտ հնարավոր չէ լուծել և անհրաժեշտ է փուլային մոտեցում: Ի՞նչ է ենթադրում Ս. Լավրովի փուլային մոտեցումը, երբ հայկական կողմը փաթեթային լուծման կողմնակիցն է: Այն է՝ ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշում և տարածքային ամբողջականություն:

– Այն, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքներն ընկած են բանակցությունների հիմքում, և դրանց հիման վրա պետք է կարգավորվի հակամարտությունը, ակնհայտ է և արձանագրելի է որպես քաղաքական փաստ: Ընդ որում՝ այդ մոտեցումն ակնհայտ է ոչ միայն ՌԴ–ի, Ֆրանսիայի և ԱՄՆ ներկայացուցիչների կողմից, այլև ՀԱՊԿ–ի, ԱՊՀ անդամ երկրների կողմից: Վերջին հայտարարությունները հենց այդ մասին են փաստում:

Վերջերս այն արձանագրվեց նաև Եվրամիության անդամ երկրների կողմից, որովհետև երեք սկզբունքները ներառված են նաև Հայաստանի հետ գործակցության պայմանագրում, որը բոլորովին վերջերս ստորագրվեց: Հետևաբար, ըստ իս, այստեղ քննարկելու որևէ առիթ չունենք: Այլ հարց է, որ բանակցային գործընթաց, որպես այդպիսին, չկա: ՌԴ արտգործնախարարն էլ, ըստ էության, խոսում էր ոչ թե կարգավորման ուղիների, այլ այն մասին, որ պատասխանատվությունը, կամքը և պարտականությունը դրված է հակամարտող կողմերի վրա:

Ասում է, որ որպես միջնորդ իրենք ամեն ինչ փորձում են անել, բայց լուծումները, վերջին հաշվով, պետք է գտնեն հակամարտող կողմերը: Նա ինչ–որ չափով պատասխանատվությունը փորձեց հակամարտող կողմերի վրա դնել, որովհետև գիտենք, որ վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ ՌԴ–ն առաջնային դեր ունի հակամարտության մեջ, բայց այդուհանդերձ չի կարողանում արդյունք արձանագրել: ՌԴ–ն իր հերթին այդ առաջնայնությունը տալիս է հակամարտող կողմերին, որ թե՛ սպասելիքների, թե՛ ձախողումների առումով պատասխանատվություն չկրի:

 

Իսկ ի՞նչ ակնարկ է «փուլային լուծումը»:

– Ո՛չ փուլային, ո՛չ փաթեթային լուծման մեխանիզմներ, առավել ևս՝ որոշումներ այս պահի դրությամբ չկան: Դա դիվանագիտական բառախաղ է: Այդ միջոցով հակամարտող կողմերը փորձում են առանձնացնել և ցույց տալ իրենց դիրքորոշումների տարբերությունն ու առանձնահատկությունը:

Բայց իրականության մեջ բանակցություններ, կարգավորման լուծման ուղիներ այսօր չեն քննարկվում: Միակ հարցը, որը քննարկվում է ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների, նախագահների հանդիպման ժամանակ, սահմանային լարվածության նվազեցումն է և վստահության մթնոլորտի ձևավորումը: Հիմա փուլային, թե փաթեթային կկոչեն, ամենևին կարևոր չէ, որովհետև նման բան ընդհանրապես չկա:

 

Այնուամենայնիվ, ՀՀ–ն և Ադրբեջանը Լավրովի հայտարարության վերաբերյալ իրենց կարծիքը հայտնեցին: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը մասնավորապես ընդգծել էր, որ խոսքը փաթեթային լուծման մասին է՝ փուլային իրականացմամբ: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն էլ նշել է, որ ադրբեջանական կողմը ողջունում է ՌԴ ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը:

– Պաշտոնական Երևանը և պաշտոնական Բաքուն պարզապես Լավրովի հայտարարությունը փորձեցին հարմարեցնել իրենց դիրքորոշմանը: Այսինքն՝ այնպես ներկայացնել, թե նա պաշտպանում է հենց իրենց դիրքորոշումը: Իսկ Լավրովի հայտարարության մեջ ամենակարևոր դրույթը, որը նա ասում էր նաև անցած տարվա վերջում, այն է, որ կողմերի միջև վստահության չկա, պետք է վստահություն մթնոլորտը վերականգնվի և լարվածությունն առաջնագծում նվազի: Սա է միակ քաղաքական օրակարգը, մնացածը դիվանագիտական գնահատականներ են, որոնք որևէ կերպ չեն ազդում բանակցային գործընթացի վրա: Ընդ որում՝ բոլորը տեսնում են, և Լավրովն ինքը չի թաքցնում, որ թե՛ նախաձեռնություններից, և թե՛ բանակցային գործընթացից մեծ հաշվով սպասելիքներ չունեն:

 

Նշեցիք, որ կողմերը փորձեցին այնպես ներկայացնել, թե Ս. Լավրովը փորձում է պաշտպանել հենց իրենց դիրքորոշումը: Այդուհանդերձ, Դուք նրա հայտարարության մեջ կողմերից մեկին պաշտպանելու միտում չե՞ք տեսնում:

– Ոչ, չեմ տեսնում: ՌԴ–ն ունի իր շահերը հակամարտության մեջ, և կարծում եմ, որ ՌԴ–ն երբեք չի պաշտպանել հակամարտության և ոչ մի կողմի: Փորձել է հավասար մոտեցում ցույց տալ: Այդ հավասարակշռված մոտեցումը ցուցաբերել է թե՛ ՀՀ–ի և Ադրբեջանի համար և թե՛ իր շահերի տեսակետից: Սա քաղաքականություն է, և այստեղ գործընկերության, կամ, առավել ևս, եղբայրության սկզբունքներով, ցավոք սրտի, ոչ ոք չի առաջնորդվում: Բոլորին բացառապես պետական շահն է հետաքրքրում:

 

Աննա Բադալյան

 

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ