Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԱՄՆ–ը քրդական պետություն է հիմնում Սիրիայում

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է 

 

Հունվարի 20–ին Թուրքիայի գլխավոր շտաբը պաշտոնապես հայտարարեց Սիրիայի քրդաբնակ Աֆրինի շրջանում «Զեյթունի ճյուղ» անունն ստացած ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ: Հաղորդագրության համաձայն՝ առաջին իսկ գրոհի ընթացքում Անկարան 72 ռազմական ինքնաթիռ է գործի դրել, որոնք Աֆրինում առնվազն 108 թիրախ են խոցել:

Չնայած առայժմ հավաստի տեղեկատվություն չկա զոհերի ու ավերածությունների մասին՝ քրդական աղբյուրները հաղորդել են, որ ռմբակոծումների զոհ է դարձել 9 մարդ, որից 6–ը՝ խաղաղ բնակիչ: Այս իրավիճակում պաշտոնական Դամասկոսը նորից է ձայն բարձրացրել թուրքական գործողությունների դեմ՝ հիշյալ ձեռնարկը որակելով որպես Սիրիայի ինքնիշխանության խախտում և միջազգային հանրությունից պահանջելով դատապարտել այն:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հակադարձել է, թե Դամասկոսն անհրաժեշտ կերպով է ծանուցված եղել անխուսափելի գործողությունների վերաբերյալ, և, որ Անկարան կարող է Աֆրինում նաև ցամաքային օպերացիա ձեռնարկել: Դրանից հետո արդեն քրդերն են սադրել իրավիճակը՝ 3 հրթիռ արձակելով թուրքական Քիլիս նահանգի համանուն կենտրոնի ուղղությամբ:

Եվ չնայած Anadolu–ի փոխանցմամբ՝ քիլիսյան սադրանքի արդյունքում ընդամենը մեկ մարդ է վնասվել, և մի քանի շինություն քանդվել, խնդիրն այն է, որ Սիրիայում, փաստորեն, նոր սադրանք է հասունանում, ինչը, գոնե տեսանելի ապագայում, զրոյացնում է հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր հեռանկարները:

Ի դեպ, կատարվածին առաջին հերթին Մոսկվայում են արձագանքել: Պնախարարությունը տարածել է պաշտոնական հաղորդագրություն, որում հայտարարել է, թե «Սիրիայի այս տարածքում ճգնաժամային իրավիճակին նպաստած հիմնական գործոնը ԱՄՆ–ի սադրիչ քայլերն են եղել, որ ուղղված էին սիրիական պետականության փլուզմանը, զինված խմբավորումների աջակցությանը, Թուրքիայի հետ սահմանին, այսպես կոչված, սահմանային ուժերի ձևավորմանը և առավելապես քրդաբնակ բնակավայրերի առանձնացմանը»:

Հետաքրքիր է, որ քրդերն այս անգամ չեն արձագանքել Մոսկվայից հնչած տեսակետին, իսկ Լոնդոնում լույս տեսնող Շարքյուլ Էվրեստ պարբերականը, որ նախկինում հանդես էր գալիս պրոամերիկյան և հակաասադական դիրքերից, բացահայտել է, այսպես կոչված, սիրիական Ռոժանայի և ԱՄՆ–ի հետ կնքված նոր Համաձայնագիրը, որ 10 կետից է բաղկացած:

• Ռազմական, քաղաքական, տնտեսական, դիվանագիտական աջակցության ընդլայնում Սիրիայի քրդական դեմոկրատական ուժերին:

• Քրդական ոստիկանության ձևավորում և կրթության կազմակերպում, որպեսզի վերջինս կարողանա արդյունավետ վերահսկել իրավիճակը, ինչպես նաև՝ քրդական կանոնավոր բանակի ստեղծում:

• Տեղական ինքնակառավարման մարմինների ամրացում ազատագրված տարածքներում:

• Կոնկրետ բյուջեի ձևավորում, որը ոչ միայն կլուծի հումանիտար օգնության խնդիրը, այլև տուժած շրջաններում կվերականգնի ենթակառուցվածքները:

• Զարգացման ծրագրի մշակում, որով Ռոժանան կկարողանա տնտեսապես զարգանալ՝ արդյունավետ կառավարելով շահագործվող նավթա–գազային, ջրային և այլ ռեսուրսները:

• Դատական արդյունավետ համակարգի ձևավորում:

• Ռոժանայի՝ Եփրատով ձգվող սահմանների պաշտպանություն ՀՕՊ համակարգերի միջոցով: Ռաքքայի և Թաբկայի միավորում, ԱՄՆ նոր 5 ռազմաբազաների ձևավորում, որտեղ մշտական հիմունքներով ներկա կլինեն մոտ 1000 ամերիկյան զինծառայող:

• Դիվանագիտական հաստատությունների ձևավորում, ԱՄՆ դեսպանության հիմնում Ռոժանայում, քրդերի ամուր ներկայության ապահովում Ժնևյան գործընթացում:

• Ընտրական օրենսգրքի մշակում և օժանդակություն՝ ընտրությունների կազմակերպման առիթով:

• Օգնություն՝ Ռոժանա–Դամասկոս անխուսափելի բանակցություններում:

Ինչ է սա նշանակում՝ ակնհայտ է: ԱՄՆ–ը չի հրաժարվում Սիրիան մասնատելու իր պլաններից և տարածաշրջանում քրդական գործոնի խաղարկմամբ նոր խնդիրներ է հարուցում ոչ միայն Ասադի, այլև ողջ Մերձավոր Արևելքի համար: Այս իրավիճակում բնական է, որ ոչ ոք՝ Թուրքիայից մինչև Իրան, Իրաք և Լիբանան, ոչ ոք ձեռքերը ծալած չի նստի: Իսկ դա էլ նշանակում է, որ Մերձավոր Արևելքը դարձյալ կցնցվի…

 

 

Գոհար Սիմոնյան

General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank