Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փաստաբաններին ահաբեկում և սպառնում են. ահազանգ

INTERVIEW

«Փաստ» օրաթերթն անդրադառնում է փաստաբանների ահազանգին

 

Խնդիրն այն է, որ վերջին ամիսներին իրենք դարձել են ահաբեկումների թիրախ: Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ և մոնիթորինգային խմբի ղեկավար Նինա Կարապետյանցը «Փաստ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ իրավիճակը բավականին գերզգայուն է և շարունակական ոտնձգությունները փաստաբանների անձի և գործունեության նկատմամբ օրեցօր դառնում են անվերահսկելի:

 

Տիկի՛ն Կարապետյանց, կմանրամասնեք ինչի՞ մասին է խոսքը: Ինչո՞ւ հատկապես վերջին ամիսներին իրավիճակը սրվեց և փաստաբանները տարբեր ամբիոններից սկսեցին ահազանգ հնչեցնել:

– Հայաստանում ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որ հատկապես աղմկահարույց գործերով փաստաբանները սկսեցին «խանգարել» կանխավ մշակված սցենարով ընթացող դատական պրոցեսներին: Ճիշտ պաշտպանական մարտավարություն ընտրած փաստաբաններին լռեցնելու համար ընտրվեց ճնշումների տարբերակը, որը թերևս ամենաարդյունավետը դիտվեց:

Սկսվեցին ճնշումներ սանկցիաների ձևով, դահլիճ չթողնելով, խուզարկություններով: Վերջերս ընդունված օրենքը թերևս գլուխգործոցն է (նոր Դատական օրենսգրքով փաստաբանների ու դատախազների նկատմամբ որպես սանկցիա կարող է կիրառվել նաև տուգանք մինչև 100 հազար դրամի չափով.– խմբ.): Չնայած ես ավելի վատթարագույնին էլ եմ սպասում:

Վերջերս կարդում էի հին ժամանակների մամուլը ու նկատեցի, որ սովետական ժամանակաշրջանում իշխանություններին խանգարած փաստաբանները անգամ կյանքից են զրկվել, այսինքն՝ ֆիզիկապես վերացվել են: Ցավոք, Հայաստանի նման երկրում ես այս տարբերակն էլ չեմ բացառում: Վերջին շրջանում աղմկահարույց գործերի մեկնարկ եղավ: Այդպիսի գործեր մարտի 1–ից հետո չէին եղել: Շանթ Հարությունյանից հետո սկսվեց աղմկահարույց դատաքննությունների շարքը:

 

Դուք խոսում եք ֆիզիկական ոչնչացման մասին: Կա՞ արդյոք նման սպառնալիքի կոնկրետ փաստ և եթե այո, ապա խնդրում եմ՝ ներկայացրեք դրանք:

– Բնականաբար այս գործողությունների տրամաբանությամբ հաջորդ քայլերը պետք է լինեն ավելի խիստ: Այսինքն՝ հարկավոր է փաստաբանին դնել այնպիսի վիճակի մեջ, որ նա ֆինանսապես սննկանա: Եթե այս դեպքում էլ փաստաբանը չլռի, ապա այլընտրանք չի մնում, քան ֆիզիկական ոչնչացումը: Նման ահաբեկում իրականացվել է փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ: Նա ստացել է հաղորդագրություններ, որտեղ սպառնացել են իրեն և ընտանիքի անդամներին:

Պապիկյանը դիմել է համապատասխան մարմիններին, սակայն հարուցված քրեական գործը ոչ մի արդյունք չի տվել: Պարզ է դառնում, որ իրավապահները չեն ցանկանում գտնել և պատժել ահաբեկիչներին: Այս ստոր մարդիկ այնքան տղամարդկություն չունեն, որ թաքնված հաղորդագրություններ են ուղարկում: Նմանատիպ սրիկաներից ամեն բան կարելի է սպասել: Կոնկրետ ես վտանգը տեսնում եմ:

 

Դուք բազմաթիվ աղմկահարույց գործերում ներգրավված փաստաբան եք: Բազմիցս ահազանգել եք նաև Ձեր պաշտպանյալների նկատմամբ իրականացվող բռնությունների մասին: ՔԿՀ–ում տիրող իրավիճակի բացահայտումը ևս վնասո՞ւմ է Ձեզ:

– Քրեակատարողական հիմնարկներում մեր պաշտպանյալները հաճախ լռում են բռնությունների մասին, քանի որ այդ բարձրաձայնումը կարող է վտանգավոր լինել նրանց անձի համար: Թեպետ ունենք աղմկահարույց բացահայտումներով հայտնի Հրաչյա Գևորգյանի դեպքը: Նա ամեն բանի մասին ահազանգում էր ՝ կոռուպցիայի մասին, թմրամիջոցների շրջանառության մասին և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունների մասին:

Նրա վախճանը բոլորը տեսան՝ մահացավ: Ես հիմքեր ունեմ հայտարարելու, որ նա չի մահացել բնական մահով, այլ սպանվել է: Դրա համար ոչ ոք չպատժվեց, չնայած մենք շարունակում ենք բողոքարկել այս գործով: Սրանից հետո հասկանալի դարձավ, որ անազատության մեջ գտնվող մարդը իր կյանքի համար երաշխիքներ չի կարող ունենալ: Անգամ բռնությունների ենթարկվելու դեպքում հարկավոր է լռել:

Այս մասին այլ իրավապաշտպան կազմակերպություններ էլ էին ահազանգել: Մի բան պարզ է՝ կան կալանավորներ, որ ՔԿՀ–ում հետապնդման են ենթարկվում և՛ ադմինիստրացիայի կողմից, և՛ կրիմինալի կողմից:

 

Իրավիճակը ամեն դեպքում պետք է ելք ունենա: Փաստաբանները, որպես բողոք, գործադուլներ են իրականացնում, պայքարում են տուգանքի վերացման համար:

– Որևէ մեկը թող չկասկածի, որ շարունակելու ենք պայքարել մեր վստահորդների իրավունքների համար: Օրենքի դեմ պայքարելու տարբեր ճանապարհներ կան: Վերջերս Հայաստանը Եվրոպական միության հետ ստորագրեց «Համապարփակ համագործակցության մասին համաձայնագիրը», որի մի զգալի մասը վերաբերում էր մարդու իրավունքներին: Նաև պետք է փորձենք այս լծակները օգտագործել, որ կարողանանք ազդել նմանատիպ որոշումների վրա:

 

Լուսինե Ղազարյան

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal