Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երբ անկարող են օրենքն իրականացնել

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Շարունակելով անդրադառնալ Կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված՝ կրթության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումների նախագծին, ներկայացնենք Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի կարծիքը:

 

Նախագիծը ընթերցելուց հետո ինչ–որ լավ կետեր տեսնո՞ւմ եք, որոնց կատարումը կրթության ոլորտին օգուտ կբերի:

– Այսպիսի բազում փաստաթղթեր են եկել ու գնացել հակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների մասին: Սակայն փաստն այն է, որ ՀՀ–ում հակակոռուպցիոն միջոցառումների ոչ մի ծրագրի ոչ մի պաշտոնյա ո՛չ հետևում է, ո՛չ հավատում, ո՛չ էլ պատասխանատվությամբ մոտենում: Պետք է, գրում են: Ընդ որում, սրանք գրվում են Եվրամիության հետ դրամաշնորհների տրամադրման դեպքում: Փողը տալիս են, և երբեմն ոլորտի հետ կապ չունեցող մարդիկ կարող են նստել ու գրել այս միջոցառումների ծրագիրը և ասել՝ արեցինք:

Բայց ես չեմ հիշում, որ կառավարությանը կից հակակոռուպցիոն հանձնաժողովը այս ծրագրերին, միջոցառումներին հետևի, ինչ–որ բան հայտարարի, ինչ–որ գործընթաց սկսի մեկի դեմ, փաստեր բացահայտի, ռիսկերի գնահատման ուղղությամբ տարվող աշխատանքներ գնահատի ու այդ գնահատականների արդյունքում որևէ մեկը պատասխանատվության ենթարկվի: Չկա մեր երկրում այդպիսի բան: Բացի այդ, հայտնի չէ՝ սա ինչ փաստաթուղթ է, ով է ընդունելու, ով հաստատելու, ոչինչ գրված չէ:

 

Ձեզ համար ի՞նչ հետաքրքիր կետեր եք առանձնացրել:

– Որպես կոռուպցիոն ռիսկ են գրել այնպիսի մի կետ, որի կատարումը օրենքի պահանջ է: Օրենքով պահանջվում է ուսումնական հաստատությունների ֆինանսական հաշվետվությունները հրապարակել, ունենալ կայք, այնտեղ տեղադրել եռամսյակային և տարեկան հաշվետվություններ: Քանի որ օրենքով չի իրականանում այդ ամենը, դա գրում են որպես կոռուպցիոն ռիսկ և դրա դեմ գործողություն են մշակում:

Ներողություն, եթե օրենքը չեք կարողանում աշխատեցնել և օրենքի պահանջը չեք կարողանում իրականացնել, այլ ամրագրում եք որպես կոռուպցիոն ռիսկ, ուրեմն միանգամից պետք է խոստովանեք, բարձրաձայնեք, որ անկարող եք օրենք իրականացնել: Իրենք անկարող են պահանջել օրենքի կիրառում բոլորի կողմից հավասարապես:

Հակակոռուպցիոն ծրագրի մեջ նաև դպրոցական դասագրքերի վերաբերյալ կետ կա: Շահերի բախում կա դասագրքերի կազմման ու հրատարակման գործընթացում, սակայն այն միջոցառումը, որ առաջարկում են, լուրջ հարց է առաջացնում: Դասագրքերի մրցույթներին, դասագրքերի առարկայական գնահատման հանձնաժողովների աշխատանքներին արգելել դասագրքերի հեղինակների, խմբագրի, դասագրքի ստեղծմանը փոխկապակցված անձանց մասնակցությունը: Կասկածում եմ, որ սա գլուխ են բերելու: Ի վերջո հրատարակիչները իրենց հրատարակած գիրքը առաջ տանելու ու վաճառելու ձևերը գտնում են: Իրենք էլ այս երկրի մարդիկ, մարզպետների, նախարարի հետ ընկեր են:

Կոռուպցիոն մեխանիզմների գլուխը թաղված է ԽԾԲ ցանցի մեջ, իսկ ցանցը չես կարող վերացնել, որովհետև բոլորը երեք քայլից հետո իրար ընկեր են, ծանոթ, բարեկամ: Մնում է մարդկանց գիտակցության մեջ ամրացնել, որ կոռուպցիան կարելի է հաղթել միայն ո՛չ ասելով ընկերոջը, բարեկամին, խնամուն, ծնողին: «Ո՛չ, սա օրենքի խախտում է, չեմ կարող անել, որովհետև արդար չէ»: Այս նախադասությունը պետք է մտնի մարդկանց մեջ: Պետք է ասել՝ ո՛չ սիրելի՛ս, լավ ընկե՛ր, մենք ընկեր ենք, բայց ես չեմ կարող, քանի որ շահերի բախում կա, անարդար կլինի:

 

Կոռուպցիոն ռիսկերի մեջ է մտնում նաև մանկավարժի՝ իր աշակերտին առանձին դասավանդելու երևույթը: Արդյոք ճի՞շտ է արգելել մանկավարժին իր աշակերտի հետ առանձին պարապմունքներ անցկացնելը:

– Սա կապված է տնօրենից, թե ինչ մարդ է, ինչ քաղաքացի: Եթե նա իր երկրի քաղաքացին է, եթե ուզում է իր դպրոցում արդարությունն ու օրենքը իշխի, նա կարող է այնպես անել, որ ուսուցչի մոտ պարապելը չանդրադառնա գնահատականներին: Տնօրենից է կախված: Ինչքան ուզում են գրեն, չի լինի: Ի վերջո դասավանդողի կողմից իր սովորողին վճարովի կրթական ծառայությունների մատուցումը որևէ մեկը չի կարող արգելել: Ուղղակի ծնողը պետք է իր երեխայի կրթության շահերից ելնելով ընտրի այն մարդուն, ով իր երեխայի կրթության որակը, գիտելիքների աստիճանը կբարձրացնի: Բայց մեր ծնողներն այսօր այդ ճանապարհով գնում են իրենց երեխայի գնահատականը՝ չխորանալով, որ դա փուչ թվանշան է:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal