Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ներկա մոդելով մեր երկիրն ապագա չունի. ի՞նչ անել

INTERVIEW

«Փաստ» օրաթերթի  հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

 

Պարոն Բոզոյան, դուք մշտապես ասում եք` որպեսզի մեր երկիրն ապագա ունենա, պետք է համախմբվեն բոլոր խելացի մարդիկ՝ անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից ու քաղաքական հայացքներից, ու նոր պրոցեսի սկիզբ դնեն: Որովհետև ներկա գործող մոդելն այլևս ապագա չունի: Բայց այդ մարդկանց կհաջողվի՞: Ի վերջո, գիտենք, որ անգրագետ խավն առավել մարտնչող է ու իր նպատակներին հասնող:

– Իսկ ես այսպես ասեմ, եթե մեր ազգի խելացի զանգվածը չհամախմբվի, ուրեմն պետք է հասկանան, որ իրենք խելացի չեն: Քանզի եթե նրանք ապրելու են Հայաստանում, ապա պետք է գիտակցեն, որ ներկա վիճակով Հայաստանը կործանվելու է: Եվ կործանվելու է իրենց հետ միասին:

Օրինակ, Ադրբեջանում անցյալ տարի պաշտոնական տվյալներով մոտ 15 մլրդ դոլարի ներդրումներ են կատարվել: Իսկ Հայաստանում չգիտենք էլ, թե ինչքան են եղել ներդրումները: Մի մասն ասում է 100 միլիոն դոլար է եղել, մի մասը 800 միլիոնից է խոսում:

Անզեն աչքով էլ պարզ է, որ Հայաստանը մրցակցությանը չի դիմանալու: Մենք պոլիտ կոռեկտ ժամանակներ չենք ապրում, որ ինչ–որ բաներ դնենք կշռենք: Մեր վիճակն օրհասական է:

Ավելի վտանգավոր է վիճակը, քան Սարդարապատի ժամանակ էր: Ի վերջո Սարդարապատից մի վեց ամիս հետո Թուրքիան Մուդրոսյան պայմանագրով պարտված համարվեց: Իսկ մեր ժամանակներում Թուրքիայի պարտության հույս չկա, այն զարգացող, հզոր երկիր է: Կողքին էլ բարձրանում է ուժեղ Ադրբեջանը, որն արդեն պաշտոնապես հայտարարում է, թե Հայաստանը կեղծ կատեգորիա է և Արևմտյան Ադրբեջանն է ընդամենը:

Իսկ այս ամենը ինտուիտիվ զգալով՝ ժողովուրդը փախչում է այստեղից: Երկրում ստեղծվել է հայրենական մեծ արտագաղթ: Մարդիկ, ոտքով քվեարկելով, ասում են, որ իրենք չեն հավատում իրենց ապագային, չեն հավատում իրենց երկրի ապագային:

 

Իսկ մեր իշխանությունները քաղաքական օրակարգ ունե՞ն այս իրավիճակի համար: Ո՞րն է դա:

– Հայաստանում քաղաքական օրակարգ չկա: Կա ընդամենը անձերի խնդիր, թե ով կլինի վարչապետը, ով կլինի այսինչ պաշտոնում:

Եվ այս անիմաստ երկընտրանքներն են, որ մատուցվում են հանրությանը: Անիմաստ երկընտրանքներ են թե՛ քաղաքական, թե՛ հանրային և թե՛ երկրի ապագայի առումներով:

 

Այսօր մարդկանց խմբեր կան, որոնք հանդես են գալիս նախաձեռնություններով: Օրինակ, հենց «Հոգևոր Հայաստան» նախաձեռնությունը. հայրենիքը նախ ստեղծենք մեր հոգիներում, որից հետո այն իրականություն կդառնա:

Նման նախաձեռնությունները կարո՞ղ են թմբիրից հանել մեր ազգին, վտանգը նրան զգացնել տան…

– Ես պասիվ մարդ չեմ: Բայց նրանցից որևէ ռացիոնալ միտք չեմ լսել: Չեմ լսել, թե ինչ են առաջարկում: Նշանակում է՝ հասարակ քաղաքացին էլ տեղյակ չի կարող լինել:

Ասելիքս այն է, որ եթե մարդը մտահոգ է, դա դեռ քիչ է: Նա պետք է կարողանա գործունյա լինել, և կարողանա ծրագիր առաջարկել: Եվ այդ ծրագիրը լինի առարկայական:

 

Անկախանալով՝ մենք չձևակերպեցինք մեր երկրի օրակարգը: Այսինքն՝ իրական ինքնորոշում չապրեցինք: Մենք մեր մասին ու մեր վաղվա ստեղծելիք երկրի մասին մեր պատկերացումը չունեցանք: Գուցե նաև դրանի՞ց է, որ առայսօր խարխափելով ենք առաջ գնում:

– Անշուշտ, այդպես է: Որովհետև մենք չինքնորոշվեցինք որպես անկախ ազգ: Միայն Ղարաբաղի հարցում էինք ինքնորոշված. ամենքս ուզում էինք, որ Ղարաբաղը մերը լինի:

Սակայն այնպես եղավ, որ ԽՍՀՄ–ը փլուզվեց, ու անկախ եղանք մեր ցանկությունից դուրս: Օրինակ, Էստոնիայի համար այլ բան էր անկախությունը: Նրանք անկախանում էին ռուսական իմպերիայից: Եվ Ռուսաստանից անկախանալով՝ դարձան Եվրամիության անդամ:

Իսկ մենք անկախանալու նման գաղափար չունեինք: Որովհետև մտածում էինք, որ ռուսական իմպերիայից անկախանալով, կհայտնվենք թուրքի բերանում:

Իսկ նման պայմաններում պետք է ոչ ստանդարտ ձևակերպում տրվեր, թե մեզ համար ի՞նչ է նշանակում անկախությունը: Այսինքն՝ ասվեր, թե մենք ի՞նչ դաշտում կարող ենք անկախանալ և անկախ պետություն ստեղծել: Որովհետև մենք չունեինք այն ռեսուրսը, որը կար Բալթյան երկրների պարագայում: Բայց մյուս կողմից ցանկանում էինք անկախանալ ու կառուցել մեր պետությունը:

Ըստ իս, սրա պատճառն այն էր, որ գրագետ այն մարդիկ, ովքեր կարող էին այդ ձևակերպումը տալ, գոնե այն տարիներին չկային իշխանության մեջ: Իշխանության մեջ էին ինժեներներ, մաթեմատիկոսներ, հումանիտար մասնագիտության մարդիկ ընդամենը:

Ապա այս մարդկանց 2000–ական թվականներին փոխարինեցին կոլխոզի նախագահի մակարդակի մարդիկ: Հիմա արդեն վերջիններիս փոխարինել են քրեական աշխարհի մարդիկ: Նրա՛նք են մեր քաղաքական և տնտեսական վերնախավը:

Այս ամենը ցույց է տալիս, որ մեր ժողովուրդն օբյեկտիվորեն պատրաստ չէր պետականության. նա վերնախավ չուներ:

Ինչ որ է. փաստն այս է: Բայց քանի որ հայտնվել ենք նման իրավիճակի մեջ, շատ արագ պարտավոր ենք եղած ռեսուրսներից վերնախավ «ծնել»: Եվ դա անել շատ արագ: Որովհետև այն հրամայական է մեր երկրի համար:

 

Գոհար Սարդարյան

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal