Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քաղաքացիական հասարակությո՞ւն, թե իշխանական էլիտա. ո՞ւմն է երկրի զարգացումն ապահովելու մարտահրավերը

INTERVIEW

«Փաստ» օրաթերթի հյուրն է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը

 

Տիկին Ալավերդյան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ–ի նիստում:

– Եթե՝ ընդհանուր առմամբ, ապա տեղին ելույթ էր: Հատկապես որոշ շեշտադրումների առումով:

 

Մասնավորապես որո՞նք էին դրանք:

– Այն հարցերի պատասխանները, որ վերաբերվում էին Ադրբեջանին:

Իսկ ընդհանրապես դրական էր երկու տարբեր միությունների՝ եվրոպական և եվրասիական միությունների հետ համագործակցելու պատրաստակամությունը, որն արտահայտեց ՀՀ նախագահը:

 

Իսկ մեզ համար, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, արժանահավա՞տ էին այն խոսքերը , թե ժողովրդավարության առումով մեր երկիրը բավականին առաջընթաց է գրանցել:

– Ես կցանկանայի, որ այն ամենը, ինչ ասվեց այդ ելույթի մեջ, ամբողջությամբ իրականություն դառնային Հայաստանում: Բայց այն, որ մեր իշխանությունները գիտեն, թե ի՞նչ է անհրաժեշտ մեր երկրին և ինչն ինչպե՞ս պետք է լինի, լավ երևաց:

 

Եվրոպացիները տեղյակ չե՞ն իրականությանը, չգիտե՞ն, թե ինչ կա մեր երկրում և ինչ չափով է այն ուռճացված ներկայացվում:

– Շատ լավ տեղյակ են: Պարզապես մեզ համեմատում են մեր հարևանների հետ: Եվ այս առումով մենք պետք է նկատենք, որ մեր հանդեպ առկա է բավականին հանդուրժողականություն: Մեզանից պարզապես կորզում են խոստումներ, որպեսզի հետագայում կարողանան պահանջել դրանց իրականացումը կամ գոնե փորձեն նաև նպաստել այդ ամենին:

 

Դա կարո՞ղ ենք ասել Սերժ Սարգսյանի հայտն էր Եվրոպայի առաջ, որ ցանկանում է լինել Հայաստանի ապագա վարչապետ:

– Եթե նման հավակնություններ էլ կան, ես դրանք այս ելույթում չեմ տեսել: Եվ այն հավակնոտությունը, որ առկա էր այս ելույթի մեջ, բնական է, որ պետք է լիներ: Իսկ վարչապետ լինելու նրա հավակնությունների վերաբերյալ ես գիտեմ այնքան, ինչքան՝ դուք:

 

Իսկ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ լինելու պարագան օգտակա՞ր կլինի մեր երկրի համար, թե՝ հակառակը:

– Ես ռոտացիայի կողմնակից եմ: Նույն կարծիքին եմ նաև Անգելա Մերկելի վերաբերյալ: Նույն պաշտոնում նույն անձի գտնվելը միշտ չէ, որ բերում է երկրի զարգացմանը: Կրկին կառավարումը դառնում է անգամ սովորույթի հարց:

Մինչդեռ կառավարումը պետք է լինի մարտահրավեր: Ներառվեն նոր խնդիրներ, նոր տեսակետներ, և դրանք իրականություն դարձվեն քաղաքական նոր թիմի կողմից:

 

Իսկ ո՞ր պարագայում մեր երկրի կառավարման համակարգը որակական փոփոխություն կկրի: Ինչպիսի՞ վարչապետի պարագայում:

– Երբ քաղաքացիական հասարակությունը կդառնա ուժեղ կողմ: Եվ հնարավորություն կունենա ազդել իշխանության եկած ցանկացած ուժի վրա, լինի անձ, խմբավորում, թե քաղաքական կուսակցություն: Ընդհանրապես, բոլոր պետություններում հաջողությունները կապված են քաղաքացիական հասարակության նախաձեռնողականության, պահանջատիրության և ունեցած հմտությունների հետ:

Ինչքան էլ ասվում է, որ քաղաքական էլիտայի պարագան ավելի մեծ նշանակություն ունի, ես համոզված եմ, որ նաև քաղաքական էլիտայի որակն է մեծապես կախված քաղաքացիական հասարակության մակարդակից, նրա հմտություններից, ի վերջո՝ ուժից: Եվ քաղաքացիական հասարակությունը, ունենալով նման անվանում, պետք է հասկանա, որ ապագայի հանդեպ պատասխանատվությունն իշխանությունների հետ հավասարապես է կիսում:

Այո, իշխանություններն ունեն պատասխանատվություն և պարտականություններ հասարակության առաջ, բայց քաղաքացիական հասարակությունը, եթե իրեն ավելի ուժեղ ու կարող չզգաց, ապա կմնանք նույն աստիճանի վրա:

 

Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած համաձայնագիրը դերակատարություն կունենա՞, որպեսզի արթնացնենք մեր քաղհասարակությանը:

– Համաձայնագրում կան լավ դրույթներ քաղաքացիական հասարակության համար: Եվ արդեն մեզանից, տվյալ դեպքում՝ քաղաքացիական հասարակությունից է շատ բան կախված: Բանն այն է, որ միշտ չէ, որ քաղաքացիական հասարակության սուբյեկտները համերաշխ են և կարողանում են նույն ուղղությամբ աշխատել:

Բայց բոլոր դեպքերում, այս համաձայնագրով հնարավորությունները տրված են: Իսկ թե ինչքանո՞վ կկարողանան դրանք իրականություն դարձնել, կամ կկարողանա՞ արդյոք քաղաքացիական մեր հասարակությունը մտնել այդ ակտիվ գործընթացների մեջ, արդեն նրա մարտահրավերն է: Եվ առավել ի՛ր մարտահրավերն է, քան՝ իշխանությունների:

Բանն այն է նաև, որ մենք գիտենք իշխանության, այսպես ասած, իներցիոն սովորությունները: Ուստի քաղաքացիական հասարակությունը պետք է կարողանա ազդել իշխանությունների վրա: Այն պետք է յուրացնի նաև նոր հմտություններ, նոր գաղափարներ, աշխատանքի նոր ձևեր ու մեթոդներ: Եվ փոփոխություններն էլ կգան միայն այդ ճանապարհով:

Անշուշտ, լավ կլիներ, եթե իշխանությունները փոխեին իրենց որակները: Բայց ես այս հարցում քիչ սպասելիքներ ունեմ: Չեմ կարծում, որ նրանք կարող են ինքնուրույն թռիչքային փոփոխություն ապրել:

Այնպես որ, խոսքը միանշանակ քաղաքացիական հասարակությանն է:

 

Գոհար Սարդարյան

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal