Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հասարակություն և բանակ. որպես ծնող և որպես երեխա

INTERVIEW

«Փաստ» օրաթերթի հյուրն է «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար, հետախույզ Վովա Վարդանովը

 

Պարոն Վարդանով, ապրիլյան պատերազմից հետո ինչ արվեց մեր բանակում` ձեզ բավարարո՞ւմ է:

– Ո՞ր ծնողն է իր երեխայի առաջընթացով իրեն բավարարված զգում: Միշտ ուզում է, որ ավելի լավը լինի, ավելի շատ գիտելիքներ ունենա և այլն, և այլն:

Ապրիլյան դեպքերից հետո բավականին լուրջ փոփոխություններ պետք է լինեին մեր բանակում: Սակայն ընդամենը մի երկու մարդու հանեցին պաշտոնից, մի քանի այլ բաներ արեցին: Բայց դրանք այն փոփոխությունները չէին, որն անհրաժեշտ էր:

Սակայն, այնուամենայնիվ, տևական ժամանակ քննարկելուց հետո ընդունվեց զինապարտության վերաբերյալ օրենքը: Այն հույս է ներշնչում, որ բանակը այդ ճահճային վիճակից դուրս է գալու ու դառնալու է կենդանի օրգանիզմ, որը մշտապես զարգացում է ապրում:

Եվ հատկապես կարևոր էին օրենքի այն կետերը, որոնք վերաբերում էին առաջին ռեզերվային ստորաբաժանումների ստեղծմանը: Բայց բանն այն է, որ այս կարևոր բանը թողած, հասարակությունը շեշտը բոլորովին այլ բանի վրա դրեց: Բուհերի ղեկավարների դրդմամբ կենտրոնացավ ուսանողներին տարկետում տալու–չտալու հարցի վրա: Սակայն սա տասերորդական նշանակության հարց էր: Իսկ կարևորագույն կետը վրիպեց հասարակության ուշադրությունից:

Հասկանալի է, որ այդ ամենն արվեց ռեկտորների կողմից, որովհետև իրենք «տուժողի» կարգավիճակում էին հայտնվում. մարդիկ, ովքեր գիտությամբ չէին ուզում զբաղվել, բայց ցանկանում էին նաև այդ ճանապարհով խուսափել բանակից, ռեկտորներին կարգին եկամուտ էին ապահովում:

Իսկ կարևորագույն կետը, որը, ցավոք, վրիպեց մարդկանց ուշադրությունից, այն էր, որ մեր հասարակությունն ամբողջությամբ բանակի ռեզերվն է:

 

Իսկ մեր հասարակությունը հոգեբանորեն պատրա՞ստ է Ազգ–բանակ հայեցակարգին: Այն կարո՞ղ է իրականում իրեն բանակի ռեզերվը զգալ:

– Նախ ասեմ, որ դա այն գաղափարն է, որով ես ապրում եմ 1988–ի վերջից մինչ օրս: Այն ինձ համար շատ հոգեհարազատ է:

Իսկ ինչ վերաբերում է հասարակությանը, ապա եթե այն պատրաստ չէ մի բանի, նրան պետք է պատրաստել դրան: Սա ոնց որ նման լինի այն վատորակ ֆիլմերի կամ երաժշտության մատուցմանը, երբ ասում են, թե հասարակությունը դրանք է պահանջում: Հետո ի՞նչ, որ պահանջում է: Չէ՞ որ նրան անհրաժեշտ են բարձրորակ երաժշտություն և ֆիլմեր: Եվ մենք այս դեպքում տուրք չպետք է տանք հասարակության կարծիքին ու նախասիրություններին:

Պարզապես դու քո պահանջը պետք է նրան ներկայացնես ու զուգահեռ նույն այդ հասարակությանը պատրաստես, որպեսզի ընկալի դրանք:

 

Մեր բանակում չեն նվազում դժբախտ դեպքերը: Իրո՞ք մենք չենք կարողանում կարգուկանոն հաստատել նրանում, թե խորքային այլ երևույթներ են սրանք պարզապես:

– Այդ մասին անարդարացիորեն է խոսվում՝ կապված բանակի հետ: Տեսեք, մեր զինված ուժերում երևի մի հարյուր հազար մարդ են: Իսկ հարյուր հազարանոց քաղաքում ինչքա՞ն հանցանքներ ու դժբախտ դեպքեր են լինում: Հաստատ ավելի շատ են լինում, քան դրանք բանակում են:

Բայց բանակում երբ մի բան է տեղի ունենում, հասարակությունը բորբոքվում է ու սկսում է քարկոծել բանակը: Այո՛, շատ հաճախ՝ տեղին: Բայց հաճախ էլ՝ անտեղի:

Պարզապես բանակը մեր ուշադրության կենտրոնում է, սևեռված ենք նրա վրա: Թե չէ նրանում տեղի ունեցող թե դժբախտ պատահարները, թե հանցանքները տոկոսային հարաբերությամբ ավելին չեն, քան լինում են այլուր՝ մեր հասարակության մյուս շերտերում: Որտե՞ղ ինքնասպան չեն լինում, որտե՞ղ դժբախտ պատահար տեղի չի ունենում, որտե՞ղ ավտովթարներ չեն լինում, որտե՞ղ արտադրական վնասվածքներ չեն լինում:

Բանն այն է, որ մենք բանակն ընդունում ենք որպես մեր զավակ: Ու այն շատ սիրելով, կամ որոշ դեպքերում էլ գուցեև՝ չսիրելով, սևեռվում ենք նրա վրա: Ու դրանից էլ մի քիչ էլ հաճախ անարդար ենք բանակի ղեկավարության նկատմամբ:

Ի՞նչ խոսք, բանակի ղեկավարությունը շատ հաճախ է քարկոծման արժանի: Բայց ո՛չ այդքան այս հարցերում, որ մեղադրում ենք նրանց:

 

Դուք կողմնակի՞ց եք այն տեսակետին, որ բանակը պետք է լինի թափանցիկ և աշխատի որպես բաց կառույց:

– Իհարկե, բանակը պետք է լինի բաց կառույց: Բայց դրա հետ միաժամանակ պետք է նաև ունենա իր գաղտնի մասերը, որոնք դրսից ոչ ոքի չպետք է հասու լինեն: Որովհետև բաներ կան, որոնց մասին քո հասարակությունն իմացավ, թե հակառակորդն իմացավ, համարյա միևնույն բանն է:

 

Գոհար Սարդարյան

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal