Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թրամփյան տարի, կամ State of the Union

INTERNATIONAL NEWS

Չնայած ԱՄՆ–ում պետության նախագահական կառավարման մոդելն է գործում, այդուհանդերձ, օրենսդրի լիազորություններն ու քաղաքական կշիռն այնքան մեծ են, որ նախագահներն ընտրությունից միայն 1 տարի անց են Կոնգրեսի առաջ Ուղերձ հնչեցնելու իրավունք ստանում:

State of the Union կոչվող տեքստով, որպես կանոն, նրանք ոչ միայն պետության ներսում ձևավորված դրությունն են պարզաբանումկամ հռչակում արդեն որոշարկված արտաքին քաղաքականության տեսլականը, այլև, ասես հաշվետու են լինում օրենսդրին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Բնական է, ուրեմն, որ ԱՄՆ ներկայի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին Ուղերձին Կոնգրեսն անհամբերությամբ էր սպասում: Եվ պարզից էլ պարզ է, որ Կոնգրես–Սպիտակ տուն հակասական, երբեմն էլ՝ թշնամական հարաբերությունների ֆոնին Թրամփը ոչ այնքան սովորական տեքստ էր հնչեցնելու, որքան՝ բացատրական և պաշտպանական:

Այնպես որ ոչ մի զարմանալի բան չկար միասնության կոչում, որով միանգամից հանդես եկավ Թրամփը և որն այդքան զայրացրել է դեմոկրատներին:

«Կոչ եմ անում բոլորին՝ մի կողմ դնել մեր հակասությունները և, հանուն այն մարդկանց, որոնք իրենց քվեն մեզ են տվել, միավորվել ընդհանուր հարթակի շուրջ»,– հայտարարեց Թրամփը՝ ելույթի հետագա ողջ բովանդակությունը դարձյալ կառուցելով ԱՄՆ–ի առաջնայնության հիմքի վրա:

Ըստ Թրամփի՝ հենց միայն հարկային բարեփոխումների շնորհիվ, արդեն իսկ առնվազն 3 մլն մարդ իր մաշկի վրա են զգացել կյանքի որակի բարելավման դրական հետևանքները: Ըստ այդմ՝ ԱՄՆ տնտեսությունը ոչ միայն բարելավվել է, այլև վերելք ապրել՝ փոքր բիզնեսի աշխուժության, նոր գործարանների ու խոշոր ձեռնարկությունների, ներդրումների աճի և ընդհանրապես՝ բիզնես–աշխարհի պաշտպանված լինելու հավատի հիմքի վրա:

«Ընտրվելուց ի վեր մենք բացել ենք ավելի քան 2,4 միլիոն նոր աշխատատեղ»,– հայտարարեց նախագահ Թրամփը՝ ընդգծելով, որ 1–ին անգամ պատմական նվազագույնի է հասել գործազրկության ցուցանիշը: Այդ թվում՝ աֆրո–ամերիկյան սեկտորում (հավանաբար, սա անուղղակի պատասխան էր իրեն ռասիստ համարելու՝ ոմանց տեքստերին):

Նախագահը խոսեց նաև առաջիկայում երկրի ենթակառուցվածքներում արվելիք 1 տրիլիոն դոլարի ներդրումների վերաբերյալ, ինչն արմատապես կփոխի երկրի դեմքը: Ինչ վերաբերում է քաղաքական սուր պայքարի առիթ դարձած ներգաղթի խնդրին՝ Թրամփը պետության անվտանգության տեսանկյունից խիստ անհրաժեշտ համարեց բոլոր այն 4 դրույթները, որ ոլորտի խնդիրները կարգավորող նոր օրենքի հիմքում են ընկած:

Այն է՝ DACA ծրագրի մասնակիցներին քաղաքացիության շնորհման նոր մեխանիզմների ստեղծում, գրին քարտ խաղարկության չեղարկում, Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցում և շղթայական ներգաղթի վերանայում: Ահա. Թրամփի, այսպես կոչված, ներքին օրակարգի բոլոր կարևոր ուղերձներն այսքանն էին: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, պարզվում է՝ ԱՄՆ–ը պատմության այս հատվածում անընդհատ ստիպված է լինում, այսպես կոչված, իզգոյ ռեժիմների հանցավորությանն ու արտաքին առևտրի հին՝ ոչ արդարացի կանոններին բախվել:

Այս կոնտեքստում Թրամփն առաջինը Չինաստանին ու ՌԴ–ին հիշատակեց իբր մրցակից՝ ընդգծելով ԱՄՆ–ի տնտեսությանը, շահերին ու արժեքներին հակառակվող այդ երկրներին միասնաբար զսպելու անհրաժեշտությունը (այստեղ էր, որ Թրամփը կոչ արեց փոխել shut down–ի կոնգրեսյան պահվածքը և ֆինանսավորել ամերիկյան մեծ բանակին):

Իրանի մասով Թրամփը Կոնգրեսին կոչ արեց նորից քննել վերջինիս հետ կնքված խայտառակ Համաձայնագիրը, Կուբայի և Վենեսուելայի պատժամիջոցներն արդարացված որակեց, Իսրայելի հետ կապված՝ հայտարարեց, որ ինքն ընդամենը կյանքի է կոչել Կոնգրեսի որոշումը, ինչ վերաբերում է Պաղեստինին տրվող օգնության սառեցմանը՝ սա ևս արդարացվեց՝ ԱՄՆ քաղաքացիների մուծած հարկերի տրամադրման և, իբր, խաղաղության՝ պաղեստինյան խոչընդոտման կոնտեքստում: Բայց, իհարկե, արտաքին քաղաքականության բլոկը հիմնականում հակաահաբեկչակա՛ն պայքարի ծիրում կառուցվեց:

Թրամփը պնդեց, որ իրենց հաջողվել է լիովին ջախջախել ԴԱԻՇ–ին, անհրաժեշտ համարեց Մերձավոր Արևելքում ԱՄՆ հետագա ներկայությունը և Կոնգրեսին կոչ արեց օրենք ընդունել՝ ընդհանրապես առավել արդյունավետ հակաահաբեկչական պայքար ծավալելու նպատակով: Ավելին՝ նա բացառեց Գուանտանամա բանտի փակումը, որ էքսնախագահ Օբաման էր ձեռնարկել (իբր՝ պարագաներ կան, երբ ահաբեկիչներին պիտի ձերբակալես և հարցաքննես), մի անգամ էլ հաստատեց երկրի ողջ միջուկային արսենալը հզորացնելու իր որոշումը՝ հայտարարելով, թե ԱՄՆ–ն այն երբեք չի գործածի, սակայն, պիտի վստահ լինի, որ իրենք վիճակի կլինեն ցանկացած հարձակում դիմակայել:

 

 

Գոհար Սիմոնյան

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer