Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կիսասովետական և կիսաազատական սերունդը գնում է թոշակի

INTERVIEW

«Փաստ» օրաթերթի հյուրն է Ահարոն Ադիբեկյանը

 

Պարոն Ադիբեկյան, ինչո՞ւ Հայաստանի Հանրապետական Կուսակցության կողմից հանրապետության նախագահի պաշտոնում առաջարկվեց հենց Արմեն Սարգսյանի թեկնածությունը:

– Եթե հետևենք Սերժ Սարգսյանի ելույթին, թե ո՞վ կարող է լինել նախագահ, որը ներկայացուցչական դերակատարություն է ունենալու քաղաքական դաշտում, ապա կտեսնենք հետևյալ նկատառումները. նա պետք է լինի վերկուսակցական, պետք է ունենա շփման կարողություններ, այսինքն՝ տիրապետի օտար լեզուների, նաև տնտեսապես լինի այնքան կայուն, որ պաշտոնը չչարաշահի այդ առումով:

Քաղաքական վերնախավի շրջանակներում ամենահարմարը, որը համապատասխանում էր տվյալ չափանիշներին, Արմեն Սարգսյանն էր:

 

Իսկ դուք համաձա՞յն եք նախագահի ներկայացրած չափանիշների հետ:

– Նկատի ունենալով, թե Հայաստանի շահերը պաշտպանելու առումով Արմեն Սարգսյանն ինչպիսի դերակատարություն ունեցավ Մեծ Բրիտանիայում, այո՛:

Հիշենք, որ Անգլիայի թագաժառանգն այցելեց Հայաստան: Եվ այս ամենը նրա շնորհիվ էր: Ուրեմն՝ նա կարողանում է կայացնել շատ ճկուն որոշումներ, և ամենակարևորը՝ իրականացնել դրանք: Ես հույս ունեմ, որ նախագահի պաշտոնում նա այդ հատկանիշները ևս կկիրառի: Եվ կկիրառի այս անգամ արդեն նաև այլ երկրների հետ կապված հարցերը լուծելիս:

 

Սերժ Սարգսյանը նաև ասաց, որ նախագահը պետք է լինի ապաքաղաքական: Դա հնարավո՞ր է, ըստ ձեզ:

– Այնքանով է հնարավոր, որ եթե թեկնածուն որևէ կուսակցության անդամ է, ապա նա, ընտրվելով նախագահի պաշտոնում, պարզապես դուրս է գալիս այդ կուսակցությունից: Այնպես որ՝ դրա լուծումը շատ հեշտ է: Կարևորը, որ նա չպաշտպանի առանձին վերցրած որևէ կուսակցության դիրքորոշում, այլ լինի Սահմանադրության, օրենքի և ընդհանրապես ազգի խորհրդանիշ:

 

Այսինքն՝ մենք ընդամենը խորհրդանիշ ենք ուզում, ոչ թե գործող նախագահ: Այդքա՞ն են լիազորությունները:

– Իհարկե: Որովհետև գործադիր ֆունկցիան անցնելու է վարչապետին: Մենք անցնում ենք վարչապետական կառավարման համակարգի:

Նախագահը, ինչպես Գերմանիայում է, ունի միայն ներկայացուցչական ֆունկցիա: Այնտեղ ևս ողջ գործադիր իշխանությունը կանցլերի վրա է: Ի դեպ, Գերմանիայում նույնպես և՛ կացլերը, և՛ նախագահը ընտրվում են Բունդեսթագի կողմից: Ինչպես և մեզ մոտ է: Ի դեպ, մեր և նրանց մոդելներն իրար շատ նման են:

 

Իսկ դուք հույս ունե՞ք, որ Արմեն Սարգսյանի՝ արտաքին աշխարհում ունեցած կապերը կօգտագործվեն հօգուտ Հայաստանի:

– Նրա գործունեությունը պետք է լինի բաց և թափանցիկ: Եվ արդեն արդյունքներից կորոշվի ամեն ինչ: Եվ պարզ կդառնա, թե հանրությունը և քաղաքական վերնախավը որքանո՞վ են գոհ նրա գործունեությունից:

Եվ եթե մի բան այնպես չեղավ, ապա նրան փոխելը բավականին հեշտ է: Ընդամենը խորհրդարանի նիստ է գումարվում ու այլ նախագահ է ընտրվում: Նախկինին էլ պարզապես ասում են՝ դու չես համապատասխանում այս պաշտոնին, տեղդ ուրիշին զիջիր:

 

Ես այսպիսի մի բան եմ նկատում՝ ինտելեկտուալ մարդկանց ենք բերում կառավարման համակարգ: Հանրապետական կուսակցությունը իրո՞ք ցանկանում է իր մակարդակը բարձրացնել:

– Եթե նայենք, թե վերջին շրջանում հանրապետության նախագահն ում է նշանակել բարձր պաշտոնների, ապա պարզ կդառնա, որ բոլորն էլ նոր սերնդի մարդիկ են և բավականին կրթված: Հենց պաշտպանության նախարարը, որն իր տարիքի համեմատ բավականին բարձր պաշտոն է վարում:

Նաև հենց նախագահի շրջապատում են բավականին շատ երիտասարդներ:

Այսինքն՝ նախկին սերունդը, որը կիսասովետական էր և կիսաազատական էր, կարծես թե արդեն գնում է թոշակի: Եվ տեղը նոր սերունդն է գալիս: Նախագահը դրա անհրաժեշտությունը շատ լավ հասկանում է և կիրառում է այն:

 

Նշանակում է՝ հույս ունենանք, որ քաղաքական մեր մշակույթի մեջ փոփոխություն տեղի կունենա, նոր մշակույթ ձեռք կբերենք:

– Ոչ միայն հույս ուենանք, այլև լինենք պահանջատեր: Ճիշտ տեղում քննադատենք, բացթողումները ցույց տանք: Նաև նշենք այն տարբերակները, որոնք կարող էին, բայց նրանք չեն կիրառել:

Այսինքն՝ հասարակության քաղաքացիական ակտիվությունը պետք է լինի ավելի բարձր: Եվ ոչ թե նստենք ու մտածենք, թե մեր փոխարեն ուրիշն ինչ–որ բան պետք է անի:

Մենք պետք է կառավարման գործընթացին լինենք մասնակից: Ընդհանրապես կառավարման նոր համակարգի իմաստը հենց այդ է, որ ժողովուրդը մասնակից դառնա կառավարմանը: Եվ ոչ թե մեր փոխարեն մեկը որոշումներ կայացնի, իսկ այդ որոշումներն իրականացնող չլինի, որովհետև մենք պատրաստ չենք դրանք իրականացնել:

Պետք է պատրաստ լինենք իրականություն դարձնել ողջ այն ծրագրերը, որոնք կորդեգրեն կառավարողները:

 

Գոհար Սարդարյան

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal