Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեր երկիրն օրենսդրորեն չի ճանաչել սումգայիթյան ցեղասպանությունը: Ինչո՞ւ

INTERVIEW

«Փաստ» օրաթերթի հյուրն է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը

 

Պարոն Այվազյան, արդեն 30 տարի է անցել, երբ հայերը զանգվածաբար բռնագաղթվեցին ադրբեջանական տարածքից: Ադրբեջանահայ համայնքը բավարարված զգո՞ւմ է իրեն: Այս տարիների ընթացքում մեր երկրի կողմից արվե՞ց անհրաժեշտը նրա համար:

– Անշուշտ, ոչ: Չի կարելի ասել, որ ադրբեջանահայ համայնքը Ադրբեջանում ապրած ցեղասպանությունից հետո բավարարված է իրեն զգացել այստեղ: Այո, երկար տարիներ են անցել, շուտով արդեն, ինչպես ասացիք, կլրանա Սումագայիթի ջարդերի 30 տարին, և մինչև հիմա ադրբեջանահայ համայնքը գտնվում է շատ բարդ իրավիճակի մեջ:

Ոչ միայն ապրում է սոցիալ–տնտեսական անտանելի պայմաններում, նաև լուծված չեն քաղաքական և իրավական առումով համայնքի խնդիրները: Անշուշտ, այս հարցերը պահանջում են փաթեթային լուծում: Եվ լուծումն էլ առայժմ չի երևում:

Մնում է միայն հուսալ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես կվերահաստատի դեռևս Խորհրդային Միության կողմից ճանաչված՝ Ադրբեջանում եղած հայության ցեղասպանության փաստը, և ըստ այդմ կիրականացվեն համապատասխան իրավական գործողություններ:

Եվ թիկունք կկանգնի մեր նախաձեռնություններին, որոնք հատկապես վերաբերում են Ադրբեջանի հայցով Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչպես նաև միջազգային այլ ատյաններ դիմելու մեր փորձերին: Այդ ձևով մենք կարող ենք հասնել փոխհատուցման և՛ իրավական, և՛ քաղաքական, և՛ ֆինանսական առումներով:

Բայց քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես չի վերականգնել Խորհրդային Հայաստանի կողմից՝ Ադրբեջանում իրականացված հայության ցեղասպանության փաստի ճանաչումը, ապա մեզ համար նման բան դժվար է ակնկալել:

Այս ամենով հանդերձ, մեր կազմակերպությունը շարունակում է պայքարել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը, ի վերջո, ընդունի վերոնշյալ օրենքը: Որպեսզի Ադրբեջանում հայոց ցեղասպանությունը ճանչվի օրենսդրորեն: Հուսով եմ, որ վաղ, թե՝ ուշ, դա տեղի կունենա: Միաժամանակ աշխատում ենք նաև ադրբեջանահայության համայնքային կազմակերպությունների համար համաշխարհային մասշտաբով հարթակ ստեղծելու ուղղությամբ:

 

Իսկ ո՞րն է ձեր կարծիքը. Սումգայիթի ցեղասպանությունն ինչո՞ւ չի ճանաչում մեր երկիրը:

– Անշուշտ, կան նաև ներքին դրդապատճառներ, որոնք մեր կարծիքով հիմնավորված չեն: Իսկ մենք բազմիցս ենք ասել, որ եթե ցեղասպանությունը չես ճանաչում, քեզ ակամա հանցակից ես դարձնում նրան:

Իհարկե, չճանաչելու համար կարելի է հազար ու մի բացատրություն բերել: Բայց ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ այն պետական և ռազմավարական մտածողության պակասի կամ անգամ դրա լիարժեք բացակայության հետևանք է: Ի վերջո, ակնհայտ է, որ Ադրբեջանում հայերի ցեղասպանության փաստի հիման վրա կարելի է համաշխարհային հանրությանն ապացուցել, որ անհնարին է մեկ պետության մեջ ադրբեջանցի թուրքերի ու արցախահայերի խաղաղ գոյակցությունը: Իսկ նաև սրա՛ մեջ են ղարաբաղյան հարցի հայանպաստ լուծման բանալիները:

Եվ այս հարցը կարող է հանգեցնել Հայաստանի ապաշրջափակմանը, երբ արդեն կսկսի շնչել մեր տնտեսությունը: Նաև այդ դեպքում մեր երկիրը՝ Հայաստանը, համաշխարհային հանրության աչքերում այլևս չի երևա որպես ագրեսոր: Այլ այդ հանրությունը Հայաստանը կընկալի որպես պետություն, որը օգնեց Ղարաբաղի ժողովրդին, որպեսզի վերջինս խուսափի ցեղասպանության ենթարկվել Ադրբեջանի կողմից:

Քանի դեռ հայկական կողմում լիակատար չափով չեն գիտակցել այս մոտեցումների անհրաժեշտությունը և դեռևս առանձնացնում են Արցախի անկախության ճանաչման և Ադրբեջանում հայության ցեղասպանության ճանաչման հարցերը, ապա մշտապես կհանդիպենք պարտությունների: Նաև չի բացառվում, որ կրկնվեն ապրիլյան պատերազմները:

 

Այս տարիներին ձեր նախաձեռնությունները սատարող, ձեզ գաղափարակից քաղաքական ուժեր չե՞ն եղել, որոնք հարցը կփորձեին բարձրացնել խորհրդարանում:

– Մենք այս հարցով դիմել ենք խորհրդարանական բոլոր ուժերին: Նաև համապատասխան օրինագծեր են պտտվել խորհրդարանում: Սակայն չեն մտել օրակարգ: Հատկապես «Ժառանգություն» կուսակցությունն էր խնդիրը փորձում առաջ տանել, երբ պատգամավոր էր Լարիսա Ալավերդյանը: Սակայն հետագայում այս կուսակցությունը ևս հրաժարվեց հարցի արծարծումից:

Եվ այս պահին որևէ կուսակցություն մեզ չի աջակցում: Բայց դա չի խանգարում, որպեսզի մենք շարունակենք մեր պայքարը՝ համոզված լինելով, որ ճիշտ ճանապարհի վրա ենք:

 

Գոհար Սարդարյան

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia