Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Մենք պատկերացնում ենք ոչ թե Գանդի, Մանդելա կամ Հավել, այլ՝ Գորբաչով

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթի հյուրն է հրապարակախոս Արա Նեդոլյանը

 

Պարոն Նեդոլյան, Արմեն Սարգսյանի ընտրությամբ Հանրապետական կուսակցությունը ցանկանում է առավել ինտելեկտուալների՞ ընդգրկել կառավարման համակարգ: Թե հարցն անձնական շահագրգռությունների տիրույթից կարող է լինել:

– Շատ հնարավոր է, որ ՀՀԿ պատկերացմամբ Ա.Սարգսյանը նաև ինտելեկտուալի համբավ ունի: Բայց հիմնական պատճառը, կարծում եմ, այն է, որ նա հանդիսանում է այդ տիպի մտածողության տեր խմբի համար յուրահատուկ մի իդեալ՝ իրենց պես լեռնա–հումքային բիզնեսի առաջատար: Սակայն՝ լայն, լոնդոնյան կապերով: Բայց իրենց պես առաջադիմության գաղափարներից հեռու անձնավորություն, կասկածելի գործարքների մեջ բավականաչափ ընդգրկված: Սակայն՝ գլոբալ, ո՛չ տեղային մակարդակում:

 

Համենայն դեպս, քաղաքական նոր գործչի այս ֆենոմենը կարո՞ղ է նոր քաղաքական մշակույթի ձևավորման սկիզբ դառնալ մեզանում: Կամ, ի վերջո, դրա ժամանակը չէ՞ արդեն՝ նոր մշակույթի:

– Հումքային բիզնեսմենները առհասարակ նոր քաղաքական մշակույթի կրող չեն: Դա բիզնեսի պարզունակ ու գիշատիչ տարբերակն է, որը չի զարգացնում մարդկային պոտենցիալը, առավել լավ է իրեն զգում բռնապետություններում ու հետադեմ, երրորդ աշխարհի երկրներում: Եվ ձգտում է կոնսերվացնել այդ երկրների հետադիմությունն ու աղքատությունը: Շատ է սիրում նաև կոռուպցիան:

Ադրբեջանը նման բիզնեսի հետ համագործակցության դասական օրինակ է: Անձամբ Ա. Սարգսյանը նույնպես երբևէ առիթ չի տվել, որպեսզի իրեն համարես նոր քաղաքական մշակույթի կրող:

Սակայն, Սերժ Սարգսյանի երկու վերջին նշանակումն էլ՝ Կ. Կարապետյան և Ա. Սարգսյան, մի ընդհանրություն ունեն՝ նրանք ներմուծված գործիչներ են և արտասահմանյան գործիչներ են: Թեև՝ հետադեմ բիզնեսի ոլորտում առաջադիմած, թեև՝ տեղական բիզնես–քաղաքական օլիգարխիայի հետ միանգամայն համադրելի, բայց և՝ տարբերվող, ո՛չ այդքան խճճված վերջինիս հաշիվների ու փոխադարձ պարտքերի մեջ:

Այդ առումով իրենք, իրարկե, Սերժ Սարգսյանի, ՀՀԿ–ի համար որոշ չափով նորություն են: Նրանց մոտ մակերեսի՝ որոշակի հարթեցում ու հավասարեցում է առկա: Գռեհկությունը պակաս է:

Սակայն Հայաստանի հասարակության համար դա մեծ առումով էական չէ: Քանզի, միևնույն է, նրանք զարգացման գործակալներ չեն, այլ կրկին՝ հետադիմության ու լճացման: Ուրախ կլինեմ սխալվել, բայց դրա հույսը իրականում չկա:

 

Իսկ որակական առումով նոր մշակույթն ինչ–որ բան կտա՞ կառավարման մեր համակարգին, թե ընդամենը կարող է ունենալ գեղեցիկ փաթեթավորման էֆեկտ:

– Նոր մշակույթի գոնե ճիգ կառաջանար, եթե նշանակվեր մարդակենտրոն կամ գիտակենտրոն բիզնեսի ներկայացուցիչ, առաջադիմության հաջող փորձառություն ունեցող մարդ: Բայց իզուր չօգտագործեցի «ճիգ» բառը: Անգամ նման անձի նշանակումը էականորեն ոչինչ չէր փոխի, որովհետև իրական նոր մշակույթի կրողը ոչ թե նշանակվում է, այլ իշխանության է գալիս քաղաքական պայքարի միջոցով, հասարակության, և ոչ թե Սերժ Սարգսյանի քվեն ունենալով:

Իհարկե, մենք մեր պատմությունից դրդված՝ պատկերացնում ենք ավելի շուտ ոչ թե Գանդի, Մանդելա կամ Հավել, այլ Գորբաչով: Այսինքն մեկը, ով ծնվեց իշխող կուսակցության ներսում ու կարողացավ այդ կուսակցությանը խաբել ու տապալել:

Բայց դա հրաշքին հավատալու պես մի բան է: Մինչդեռ մեր Սահմանադրությունը, իրավունքն ու նորագույն պատմությունը տալիս են մեզ բավականաչափ հիմքեր, որպեսզի հրաշքին հավատալու փոխարեն ապավինենք ակտիվ քաղաքական պայքարին:

 

Ակտիվորեն քննարկվում է վարչապետ Սարգսյան և վարչապետ Կարապետյան դիլեման: Անձերի պարագան էական կարո՞ղ է լինել, եթե երկուսն էլ, ի վերջո, նույն կուսակցությունն են ներկայացնում: Կամ «Գենսեկի» դերակատարությամբ Սերժ Սարգսյանի պարագա՞ն է առավել վտանգավոր մեր երկրի զարգացման համար, թե եթե նա փորձի անընդմեջ ղեկավարել երկիրը, իհարկե, այս անգամ արդեն վարչապետի պաշտոնում:

– Բովանդակային տարբերություն այդ երկուսի միջև չկա, երկուսն էլ հետադիմության ու լճացման արժեքների կրողներ են: Բայց կա շատ մեծ ֆորմալ տարբերություն. եթե լինի իշխանության երկու կենտրոն՝ վարչապետ և գենսեկ, ապա կստեղծվի իշխանության որոշ տարանջատում:

Միգուցե ակտիվանա նաև քննարկված երրորդ տարբերակը: Այն է՝ նախագահ Ա. Սարգսյանը, իրենց միջև առաջացող անխուսափելի հակասությունների պարագայում, ստիպված լինի որսալ հանրության վստահությունը: Ինչ–որ պահերի՝ նաև աջակցությունը: Ինչը թույլ կտա, որպեսզի հանրությունը կրկին կազմակերպվի, նաև շանս առաջանա ընդդիմադիր քաղաքականության վերակենդանացման համար:

Սերժ Սարգսյանը, իբրև վարչապետ, նման հնարավորություն չի ստեղծի: Սա է այդ երկու մոտեցումների տարբերությունը:

 

 

Գոհար Սարդարյան

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ