Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ապրիլյան պատերազմը հարց չլուծեց

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է այն մասին, թե Ինչո՞ւ է շտապում Ադրբեջանը

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել: Ընտրությունները կանցկացվեն 2018 թ. ապրիլի 11–ին, մինչդեռ պետք է կայանային 2018 թ. հոկտեմբերի 17–ին:

Արտահերթ ընտրությունները ներքի՞ն, թե արտաքին պատճառներ են ենթադրում: Քաղաքագետ Լևոն Շիրինյանն ավելի շատ ներքին գործոն է տեսնում:

«Ինչո՞ւ: Ավտորիտար և չկայացած պետության ռեժիմը քաղաքական պայքարի իմաստով ուզում է քաղաքական հակառակորդին հանկարծակի բերելու քայլ անել: Այս դեպքում ընտրությունները հեշտ կանցնեն: Պատկերացնո՞ւմ եք, մինչև աշուն ձգձգվեին, իրար հայհոյեին, աղմուկ, աղաղակ... Հետո ինչ–ինչ իրադարձություններ ևս կարող էին լինել:

Այդ պատճառով էլ Ալիևն իր պետական կլաններով և կազմակերպված գնում է ընտրությունների, իսկ իր քաղաքական հակառակորդները միանշանակ դժվար թե այս ընթացքում կարողանան կազմակերպվել: Խնդիրը ներքին է՝ առանց ցնցումների ու կազմակերպված ընտրություններ անցկացնել, ինչը և լինելու է: Հետո, իհարկե, ոչ դեմոկրատական ռեժիմի մասին արտահայտություններ կհնչեն, աղմուկ կլինի և վերջ»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Լևոն Շիրինյանը, սակայն, խնդիր է տեսնում. «Եթե ընտրություններն անցկացվեին հոկտեմբերին, մենք կարող էին հանգիստ լինել, որ մինչև աշուն շփման գծում հանգիստ կլիներ՝ իրենք զբաղված կլինեին ներքաղաքական «ռազբորկաներով»: Բայց այս հանգամանքը վերանում է, և ինձ թույլ եմ տալիս ենթադրելու, որ աշնանը մենք շփման գծում Ադրբեջանի կողմից էսկալացիա կունենանք:

Նույնիսկ պատերազմի հավանականությունը չեմ բացառում: Տեսեք՝ ապրիլից հետո՝ մայիս–հունիս ամիսների ընթացքում, Ալիևն ընդդիմությունը կքշի այն անկյունը, որտեղ որ նախատեսել է: Երկիրն իր հասկացածով կկայունանա: Եվ այստեղ հատկանշական է ուշադրություն դարձնել դեպի Ադրբեջան ներկրվող ու այնտեղ կուտակվող ռուսական զենքի ահռելի քանակության վրա: Կարող է կրկնվել 2016 թ. ապրիլի իրավիճակը: Սարսափ տարածել պետք չէ, բայց պետությունը պետք է կազմակերպվի առավելագույն չափով»:

Քաղաքագետը նշեց, որ տարօրինակ է իրանական կողմի պահվածքը՝ կապված մասնավորապես ռուսական զենքի մատակարարման հետ.

«Եթե սա անմիջական սպառնալիք է Արցախի և Հայաստանի համար, նույն չափով սպառնալիք է նաև Իրանի համար: Իրանը դիվանագիտական, ռազմական, քաղաքական, տեղեկատվական այլ հարթակներում պետք է անդրադառնա այս հանգամանքին, իսկ առաջին հերթին՝ ՌԴ–ի հետ պարզի հարաբերություններն ու հարցնի, թե ո՞ւմ դեմ են զինում Ադրբեջանին:

Ադրբեջանի համար երկու թշնամի կա՝ Իրանն ու հայ ժողովուրդը: Ադրբեջանն ուրիշ թշնամի չունի: Իրանն անընդհատ խուսանավելու, սուր կետերը հարթելու քաղաքականություն է վարում, բայց ինչպես Իրանի, այնպես էլ մեզ համար անտարբերությունը մահաբեր կարող է լինել: Մահաբեր է հույսը դնել կոմերցիոն դաշնակցի վրա»:

Դիտարկմանը, թե Ալիևի որոշումը որևէ ձևով զուգահեռվում է այն փաստին, որ ՀՀ–ում ապրիլին ևս քաղաքական վերադասավորումներ են սպասվում, Լևոն Շիրինյանը պատասխանեց.

«Կապվում է, և տեսեք, թե որ համատեքստում: Պարզ է, որ Հայաստանն ապրիլից հետո ամբողջապես անցում է կատարում խորհրդարանական համակարգի: Մեզ մոտ ընտրություն չի լինելու, մեզ մոտ ցնցումներ առանձնապես չեն լինի: Այս ամենից հետո հունիսին Հայաստանում բացարձակ կայուն վիճակ կարող է լինել: Պարզ է, որ Ադրբեջանին դա ձեռնտու չէ. եթե Ադրբեջանի նախագահի ընտրությունները հոկտեմբերին լինեին, զուգահեռ հայաստանյան կայուն վիճակի, իրենց մոտ այդ ամբողջ ժամանակահատվածում աղմուկ ու հայհոյանքներ կլինեին:

Դրա համար էլ շտապեցին, որպեսզի ելման դիրքերում կայուն ու մոբիլիզացիոն վիճակ ունենան: Այստեղ կրկին նույն հարցն է՝ ՌԴ–ն ո՞ւմ դեմ է զինում Ադրբեջանին: Ապրիլյան պատերազմը ՌԴ–ի ու Ադրբեջանի համար որևէ հարց չլուծեց: Մեր բանակը կռվեց, շատ պրոֆեսիոնալ ու նվիրումով առաջ շարժվեց: Իսկ չլուծված հարցերը մնացել են: Չի բացառվում նաև, որ ընտրություններից հետո էսկալացիայի գնան՝ շփման գծում շիկացնեն իրավիճակը, ներսում ընդդիմությանը դավաճանության մեջ մեղադրելու համար: Ադրբեջանը նման շատ սխեմաներով է առաջնորդվել և սա նորություն չէ»:

 

Աննա Բադալյան

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal