Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արմեն Մարտիրոսյանը՝ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մանրամասների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ



Մի քանի օր առաջ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել էր «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամների, իսկ անցած շաբաթվա վերջին՝ կուսակցության առաջնորդ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Հանդիպման ժամանակ ժառանգականները երկայացրել են երկրում ստեղծված բարդ իրավիճակին լուծում տալու՝ կուսակցության տեսլականը։ Իր դիրքորոշման ու պատկերացումների մասին խոսել է նաև Արմեն Սարգսյանը՝ ներկայացնելով սեփական մոտեցումները՝ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում:

Past.am-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից փորձեց պարզել, թե իրականում ինչ տվեց հանդիպումը:

«Համակարգային և ներքաղաքական հարցերի շրջանակներում է տեղի ունեցել քննարկումը՝ քաղբանտարկյալներից սկսած՝ արտագաղթից վերջացրած: Մատնացույց ենք արել նաև Սահմանադրության հակասությունը, համաձայն որի երկրի նախագահը համարվելով պետության գլուխ նրա վրա վրա է դրված նաև Սահմանադրության երաշխավորը լինելու պարտականությունը, սակայն այն կյանքի կոչելու որևէ լիազորություն չունի: Արմեն Սարգսյանն այն մոտեցումն է ցուցաբերել, որ փորձելու է իր կարողությունների շրջանակներում հնարավորինս նպաստել տարբեր խնդիրների լուծմանը»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Նախագահի թեկնածուն հանդիպման ժամանակ շեշտը դրել է հանրային միասնության վրա, բայց Ա. Մարտիրոսյանի խոսքով նա չունենալով որևէ լծակ, դրան կարող է փորձել հասնել հասարակության  ներկայացուցիչների միջոցով:

«Այդ առումով ես ոչ դրական գնահատական կարող եմ տալ, ոչ էլ բացասական: Ժամանակը ցույց կտա, թե նա իրականում ցանկություն կունենա, չի ունենա, կարող է թե՝ չի կարող: Ակնհայտորեն, որոշակի կարողություններ ունի Արմեն Սարգսյանը, նկատի ունենալով հատկապես արտաքին քաղաքական դաշտում ունեցած իր գործընկերներին, բայց ինչ կլինի չեմ կարող ասել»,- ասաց կուսակցության փոխնախագահը:
Նա նաև նշեց, որ հանդիպումը բավականին բովանդակային էր և եթե նախագահի թեկնածուին հաջողվի անգամ երկրի առջև ծառացած խնդիրներից գոնե մեկը լուծել, ապա  դա արդեն իսկ կարելի է առաջխաղացում համարել:

«Արմեն Սարգսյանն ասել է, որ պետք է երկիրը ղեկավարի առաջնորդելով: Եթե նա ցանկանա հանրային միասնություն ապահովել, որպեսզի երկրում իրական բարեփոխումների դաշտ բացվի, կօգնենք նրան այդ գործում: Եթե չցանկանա, ապա մենք կունենանք այն իրավիճակն, ինչ հիմա ունենք: Չեմ կարող խոսել որևէ հույս ունենալու մասին, քանի որ դա նրա անձնական որոշումն է, բայց համոզված եմ, որ սրանից ավելի վատ, չի լինի: Խնդիրը շատ ավելի գլոբալ է, թե արդյո՞ք նա կկարողանա իրական
փոփոխություններին միտված քայլերի գնալ հանրության աջակցությամբ, թե՝ ոչ: Մեր երկրում չնայած նախագահն ուղիղ մանդատով չի ընտրվելու, բայց ես կարծում եմ, որ եթե Արմեն Սարգսյանը փորձի բարեփոխումների ուղղությամբ շարժվել, ապա քաղաքական և հասարակական դաշտի աջակցությունը կունենա»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:  

Արմինե Գրիգորյան  

Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանումՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանՊեսկովը շատ վտանգավոր է անվանել Մակրոնի խոսքերը Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Բլինքենն ուշադիր հետևում է վրաստանյան զարգացումներին Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ Բեգլարյան «Զսպե՛ք ձեզ»․ լեզվակռիվ ԱԺ-ում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենն Ադրբեջան է ժամանել Գազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի Գտե՞լ եք Սամվել Վարդանյանին ստորացնողներին, իհարկե՝ ոչ, սա սև խարան է այս իշխանությունների վրա․ Արթուր Խաչատրյան Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կան Ջուր չի լինի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ