Երևան, 28.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արմեն Մարտիրոսյան. «Հանրապետական կուսակցությունը պետք է իշխանությունից հեռացվի»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ժառանգությունը» հրաժարվել է հանդիպել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպումը մերժելու մասին հայտարարության մեջ ասվում է, որ՝ « … նման քննարկում կարելի էր իրականացնել, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և սփյուռքահայ մեր հայրենակիցները կողմնորոշված չլինեին իրենց կարծիքի մեջ, սակայն նրանք վաղուց ունեն իրենց համոզմունքը՝ ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն և արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ այդ օրակարգի շուրջ կարող է բանակցել հրապարակում կանգնած ժողովրդի կողմից լիազորված ներկայացուցիչը: «Ժառանգություն» կուսակցությունը՝ ի սկզբանե լինելով ժողովրդական շարժման ակունքներում, այսօր էլ շարունակում է մեր քաղաքացիների ու հայրենակիցների հետ պայքարել հանուն Հայաստանի քաղաքացու և հայ ժողովրդի: Մենք մերժում ենք «Հայաստանի Հանրապետական» կուսակցության իշխանության մնալու ցանկացած փորձ»:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ հիմա ամենավճռական փուլն է: Հայ ժողովուրդը չպետք է հոգնի և պետք է շարունակի իր պայքարը և չպետք է դիմի որևէ կարգազանցության:
«Բոլորը, այդ թվում նաև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները, օրինական դաշտում էին գործում և եթե ուշադրություն դարձնեք, ընդդիմադիր կուսակցությունների բոլոր հայտնի գործիչները չեն շեղվել օրենքի տառից: Իսկ այս օրերին արդեն առանց համարանիշների մեքենաների ի հայտ գալն ու արագ երթևեկելը մեզ համար նույնպես ընդունելի չէ: Մենք պայքարում ենք օրինականություն հաստատելու համար»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Նա չբացառեց, որ նման վարքագիծ դրսևորողների նպատակը խաղաղ ակցիայի կազմակերպիչների հանդեպ հասարակության մեջ դժգոհության ալիք բարձրացնելը կարող է լինել:

«Հնարավոր է ինչ-որ հատուկ խմբերի ներկայացուցիչներ լինեն, քանի որ նման վարքագիծ են դրսևորում նաև բավականին թանկարժեք մեքենաների վարորդները: Ինչը բնականաբար ընդդիմադիր հատվածի ներկայացուցիչների կարողություններին չի համապատասխանում: Բացի այդ, կարող են նաև ինչ-որ խմբեր լինել, որոնք շարժումը վարկաբեկելու համար հարբած վիճակում ծեծկրտուքներ հրահրեն: Այս ամենից խուսափելու համար մեր քաղաքացիները պետք է զգոն լինեն և շարունակեն իրենց ակտիվությունը, որովհետև հասել ենք վերջին հանգրվանին և մնացել են վերջին հարվածները, որպեսզի թավշյա հեղափոխությունը կյանքի կոչվի»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Կուսակցության առաջնորդի կարծիքով նման վարքագիծ դրսևորելու պատճառը մի կողմից շարժումը սաբոտաժի ենթարկելն է, մյուս կողմից՝ այս պահին դեռևս գործող իշխանությունները փորձում են արտահերթ ընտրություններն իրենց հովանավորության ներքո անցկացնել, ինչը հնարավորություն կտա ընտրակեղծիքների գործիքակազմ օգտագործելով կեղծել արդյունքները:

«Դա թույլ տալ չի կարելի և ես այդ առումով ամբողջովին համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ, որ հրապարակի թեկնածուն պետք է անպայման վարչապետ դառնա և դրանից հետո պետք է ժամանակավոր կառավարություն ձևավորել»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:
Խոսելով վերջին շրջանում ընդդիմադիր կուսակցությունների կողմից դեպրեսիվ կեցվածք դրսևորելու մասին, նա նշեց, որ ոչ միայն «Ժառանգությունը», այլև շատ այլ արտախորհրդարանական քաղաքական ուժեր առաջին իսկ օրերից պայքարի մեջ են եղել: Հարցին, թե այդ դեպքում ինչու համատեղ պայքարի դուրս եկած քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները հարթակից հանդես չեն գալիս հայտարարություններով, Ա.Մարտիրոսյանը պատասխանեց.
«Այդ մասին հետո կխոսենք: Այս պահին Նիկոլ Փաշինյանը համակարգում է այդ շարժումը, այնպես որ, այդ առումով ես որևէ խնդիր չեմ տեսնում, բայց այդ մասին կարծում եմ հետո կխոսենք: Այս պահին ընդամենը պետք է աջակցել մեր քաղաքացիներին, որպեսզի Նիկոլ Փաշինյանի և նրա գործընկերների և համախոհների համակարգմամբ այս շարժումն իր հաղթական ավարտին հասնի: Դրանից հետո արդեն կարող ենք վերլուծել ներկա իրավիճակը»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Բավականին մոտիկից ծանոթ լինելով, իր խոսքով՝ ՀՀԿ-ի կողմից խարդավանքներ հյուսելու կարողություններին և այն ջանքերին, որոնց մասին այս պահին բարձրաձայնելը նպատակահարմար չհամարեց, Ա. Մարտիրոսյանը նշեց, որ թեև փոքր չափով կասկած այնուամենայնիվ կա, բայց չի հավատում, որ ներկա իրավիճակում իշխանությունը պահելու համար ՀՀԿ-ն նման քայլերի կդիմի:

«Ես կարծում եմ եթե մի փոքր էլ այսպես շարունակենք և մի փոքր էլ ակտիվացնենք մեր պայքարը, ապա շատ ժամանակ չի պահանջվի, հաղթական ավարտը դե յուրե գրանցելու համար»,- ասաց Ա.Մարտիրոսյանը:

Խոսելով Սերժ Սարգսյանի վերջին հայտարարության մասին նշեց, որ իշխող կուսակցության ղեկավարի վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո, այդ կուսակցության բոլոր ներկայացուցիչները նույնպես պետք է հրաժարական տան:
 «Ինձ համար միանշանակ է հասարակության պահանջը, որ Հանրապետական կուսակցությունը պետք է իշխանությունից հեռացվի»,- ասաց Ա.Մարտիրոսյանը:  
     
Արմինե Գրիգորյան

Հրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր Քաղաքացիները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին Ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԿա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և 20-ից ավելի վիրավորներ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը կարող է իրականացնել ստուգումներ. պարզաբանումՆԳՆ-ն հայտարարություն է տարածելՔաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել ու մահացելՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Մոսկվայում ձերբակալվել է Կրոկուսի ահաբեկչության գործով 12-րդ անձը․ նա 20 տարեկան է 24 ժամ ջուր չի լինիՌուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ապրիլի 28-ը՝ գարնան լավագույն օրը. ի՞նչ է պետք իմանալ այ օրվա մասին Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյուտե Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Վթար՝ Սյունիքում․ բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Honda CRV»-ն, նաև վիրավոր երեխաներ կան Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Կասկած կա, որ գիշերը Կիրանցում, մեքենայի մեջ եղել է մի ադրբեջանցի ու ՀՀ փոխվարչապետը․ նոր մանրամասներԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի․ Ռաիսի Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին