Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գառնիկ Իսագուլյանը ՀՀ նախագահի մյունխենյան հանդիպման և ժողովուրդ–պետություն անվստահության առկա մթնոլորտի մասին

POLITICS




ՀՀ–ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը Past.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ նախագահի ելույթին՝ նշեց, որ բոլոր ժամանակներում, այդ թվում հատկապես վերջին շրջանի թե՛ նախագահի ելույթները և թե՛ հարց ու պատասխան ձևաչափի ժամանակ հնչեցրած պատասխաններն իրենց հստակ հասցեատերն ունեցել են և ունեն:

«Շատ հստակ էին նաև արցախյան հիմնախնդրին վերաբերող պատասխանները: Հատկապես, թե ինչպիսի զարգացումներ կարող են լինել և որ լուծումն է ամենաճիշտը:

Ինչ վերաբերում է Երևանում հնչող քննադատություններին, թե՝ Ալիևի՝ Երևանը Ադրբեջանին պատկանելու մասին անհեթեթ հայտարարությանը ՀՀ նախագահը պետք է համարժեք պատասխաներ, ապա կարծում եմ, որ բոլորն էլ ականատես եղան Ս. Սարգսյանի կոշտ պատասխանին: Եվ կարծում եմ՝ նախագահը շատ ճիշտ գնահատեց պահը և տեղը, թե որտեղ պետք է այդ պատասխանը հնչեցներ: Նախագահի դիտարկումները շատ հստակ էին: Եվ մենք պետք է արձանագրենք մի բան, որ երբեք պետք չէ իրադարձություններից ոչ առաջ, ոչ էլ հետ ընկնել: Պետք է կարողանանք դեպքերին համահունչ գնալ և ամեն ինչ ծառայեցնել ի շահ ու ի նպաստ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների»,– ասաց Գ. Իսագուլյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչու դրսում արձանագրած մեր հաջողությունների արտացոլանքը երկրի ներսում այնքան էլ տեսանելի չէ, նա նշեց, որ դրանք պետք է կամենալ տեսնել: Բերելով սահմանամերձ շրջանների բնակիչների հետ կայացած վերջին շրջանի հանդիպումներից մի օրինակ, նա ասաց, որ իր մոտ այնպիսի տպավորություն է, թե մարդկանց մեջ այնպիսի հոգեբանություն է ձևավորվել, որ նույնիսկ շահ ունենալու առաջարկի դեպքում մարդիկ ինչ–որ բանի չեն վստահում:

«Սահմանամերձ բնակավայրերում վերջին օրերին կայացած հանդիպումների ժամանակ վստահեցնում էինք, որ արտադրություն կազմակերպելու դեպքում արտադրանքի իրացման խնդիրները լուծվելու են պետական ամենաբարձր մակարդակով, աշխատատեղեր բացելու 100%–անոց երաշխիքներ են լինելու, բայց միևնույն է, գյուղացու մոտ կա այնպիսի հոգեբանություն, որ այն, ինչ իրենն է, պետք է իրեն էլ մնա: Այդ հոգեբանական բարդույթը հաղթահարելը բավականին դժվար է: Եվ երբ դիտարկում ես մյուս խնդիրները, պարզ է դառնում, որ բոլոր դեպքերում էլ նույն մոտեցումն է ցուցաբերվում»,– ասաց Գ. Իսագուլյանը:

Նրա կարծիքով հենց դա է պատճառը, որ նույնիսկ լավ նախաձեռնություններին ժողովուրդն անտարբերությամբ է արձագանքում: Եվ քանի որ շատ հարցեր տեսանելի չեն դառնում լայն հասարակության համար, ուստի մարդիկ ամեն ինչին իրենց տեսանկյունից են մոտենում:

«Հարց է ծագում, մեզանից յուրաքանչյուրն իր մասով՝ որպես պետության քաղաքացի, իր ստանձնած պատասխանատվությունն իրացնում է, թե՝ ոչ: Բայց բոլորն ասում են՝ պետությունը պետք է սա անի, նա անի: Շարքային քաղաքացուց մինչև ամենահարուստ անձինք, օլիգարխները, իշխանավորներից շատ–շատերը, իրենց անձնական խնդիրները լուծելու ժամանակ փորձում են առաջնորդվել ինչ–որ սկզբունքներով, որոնց մեջ հայրենասիրությունն իսպառ բացակայում է: Եվ այդ պարագայում ինչպե՞ս են մարդիկ իրենց իրավունք վերապահում և իշխանություններից արդարություն պահանջում: Ինչպե՞ս հասկանալ այն տրամաբանությունը, որ մարդն ինչ ասես կարող է անել, նույնիսկ կարող է վնաս հասցնել պետությանը, բայց պետությունը պարտավոր է այս կամ այն բանն իր համար անել, որովհետև պարտավոր է: Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Եվ ժողովուրդն ինքն է իր իշխանությունը ինչ–որ մի ժամանակահատվածով տալիս այս կամ այն քաղաքական ուժին, իր իրավունքն իրացնելու համար: Բայց մեր ժողովուրդը չի ուզում իր իրավունքն իրացնել և բոլոր հարցերի դեպքում միայն իշխանություններին է մեղադրում: Սրանք շատ կարևոր հարցեր են, որոնց վրա ուշադրություն չի դարձվում»,– ասաց Գ. Իսագուլյանը:

Նա նաև նշեց, որ շատ իշխանավորներ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ կամ հասարակական կազմակերպություններ պատեհ պահն ընտրում ու լուն ուղտ են դարձնում, բայց երբ անձնապես իրենցից կախված մի փոքրիկ խնդիր է պետք լինում լուծել, որը կնպաստի և՛ պետության զարգացմանը, և՛ ժողովրդի բարեկեցության բարձրացմանը, իրենք նման նախաձեռնություններին չեն ուզում մասնակցել:

«Երբ ընտրությունների ժամանակ ժողովրդին համոզում ենք, որ իր ձայնը ոչ թե վաճառի, այլ համոզմունքով տա նրան, ում մի քանի տարով կվստահի նաև իր իշխանությունը, այդ ժամանակ արդյո՞ք ժողովուրդն ականջալուր է լինում ասածներին: Եվ դրանից հետո արդյո՞ք մեղավոր չէ, որ իր մոտ ինչ–որ բան այն չէ: Այսինքն, խնդիրներ կան, որոնք մեզանից են կախված, բացի այդ, մարդիկ մի քիչ էլ պետք է նախաձեռնություն ցուցաբերեն: Երբ մարդիկ դառնան այն պատասխանատու քաղաքացիները, ովքեր իրենց վարքով ամեն ինչ ի շահ պետության կանեն, այդ ժամանակ էլ իշխանությունը կփորձի ժողովրդի վստահությունը ստանալ: Պետք է ամեն մեկը հասկանա, որ նման դեպքում իշխանությունները կախված կլինեն ժողովրդի հանդեպ ունեցած վստահությունից: Այդ դեպքում արժեհամակարգ կփոխվի: Իսկ երբ պատեհ առիթի դեպքում մարդիկ փորձում են իրենց անվերապահ նվիրումը ցուցաբերել օրվա իշխանություններին և պատրաստակամություն ցուցաբերել իշխանության ամեն ցանկություն իրականացնելու, դառնում են այն սուբյեկտը, ում նկատմամբ վստահություն այլևս չի կարող լինել: Եվ այդ ժամանակ պատեհ առիթի դեպքում էլ իշխանությունը ոչ թե վստահում է, այլ օգտագործում է մարդկանց: Եվ այդ պարագայում ո՞վ է դառնում մեղավորը»,– ասաց Գ. Իսագուլյանը:

Արմինե Գրիգորյան

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer