Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մեսիջը փոխանցվեց». մյունխենյան հանդիպումն ու Ալիևի նպատակը

POLITICS


Սերժ Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին, որտեղ նա ելույթ է ունեցել և, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Արցախի խնդրին: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ Հելսինկիի ոգու աղաղակող ոտնահարում է:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նման դիրքորոշումը հատկապես ակնառու է հարևան երկրում մեկնարկած նախընտրական շրջանում. «Նախագահ Ալիևը, ոչ ավել, ոչ պակաս, տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ»:

«Սերժ Սարգսյանն ասաց, որ Եվրոպայի լռության պայմաններում կարող է լուրջ հետևանք լինել, ինչպես այն ժամանակ, երբ Ալիևն իշխանության էր գալիս, բայց նույն համաշխարհային հանրությունը լռում էր: Ի վերջո, Ալիևը Եվրոպայի գլխին փորձանք դարձավ: Նախագահը ենթատեքստում հենց սա նկատի ուներ: Այնպես որ, սա եվրոպացիների համար շատ հասկանալի լեզու էր»,–«Փաստ»–ի հետ զրույցում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթին, ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Այն, որ ելույթը նախորդներից ավելի սուր էր ու հստակ, Լևոն Շիրինյանը հետևյալ կերպ բացատրեց. «Իրավիճակն օր օրի վատթարանում է: Ապրիլյան պատերազմի ժամանակ «քիթ–բերանները ջարդվեց», բայց նորից վերազինվում են: Ադրբեջանի մտադրության մեջ ոչինչ չի փոխվում: Ավելին՝ նրանք դոկտրինա են հռչակում Հայաստանի Հանրապետության ոչնչացումը: Ալիևի այդ հայտարարությունը ռազմավարական նպատակ է հետապնդում»:

Քաղաքագետի խոսքով, սակայն, նման ելույթները բավարար չեն հակառակորդին զսպելու համար. «Մեր պետության զարգացումն է գլխավորը, իսկ մնացածը երկրորդական նշանակություն ունի: Պետության հզորացումը առաջին նախապայմանն է: Վերոնշյալն ու նման ելույթներն օժանդակող մի բան է, որն արվեց: Միջազգային հանրությունը նման հայտարարություններից ևս չի սթափվի, որովհետև մենք միջուկային տերություն չենք: Բայց, բոլոր դեպքերում, մեսիջը փոխանցվեց, որովհետև աշխարհը առաջնորդվում է կոնկրետ շահերով: Քարոզչական աշխատանք է, ինչը նորմալ է, բայց հայությունը պետք է հույսը կտրի, որ աշխարհը իր փոխարեն պետք է գա ու կռվի, կամ աշխարհն իր փոխարեն չպետք է կոռուպցիայով զբաղվի»:

Նրա խոսքով՝ ելույթներն էական ոչ մի փոփոխություն չեն առաջացնում:
«Հարսանիք եք գնացել և պետք է ասեք ձեր բաժակաճառը: Հիմա դրանից թե ո՞ր երկիրն ի՞նչ եզրակացություն կանի, հարց է: Մեծ հաշվով՝ խոշոր տերություններն անգիր գիտեն տարածաշրջանը, և եթե նրանք ուզենային միջոցներ ձեռնարկել, վաղուց կձեռնարկեին: ԵԱՀԿ Մինսկի խումբը ապրիլին չկանխեց պատերազմը: Սա է իրականությունը և այն, ինչը պետք է սպասել միջազգային հանրությունից»:

Լևոն Շիրինյանը շեշտեց, որ զենքի այս կուտակումը չի կարող տարածաշրջանում պատերազմի չհանգեցնել. «Կհանգեցնի, թե ոչ, կախված է նաև մեր գործողություններից. որքանո՞վ հետևություն կանենք և բանակն ու ժողովրդին ինչքանո՞վ կպատրաստենք պատերազմի: Եթե դա անենք, պատերազմ չենք ունենա: Իսկ եթե Ադրբեջանի ղեկավարի դոկտրինան շարունակեն որպես հռետորաբանություն որակել, իմացեք, որ հաջողություն չենք ունենա: Ալիևի հայտարարությունը սպառնալիք է ու նպատակ: Նրանք հստակ նպատակ են ձևավորել: Արժանապատիվ խաղաղության կողմնակիցները «կռախ ապրեցին», որովհետև ում հետ որ խաղաղություն պետք է կնքեին, գնաց պատերազմի»:




Աննա Բադալյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal