Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԵՄ-ն Հայաստանի հետ հեռահար նպատակներ ունի. 17 մլն եվրոն ու «աչքփակոցին»

POLITICS




Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ծրագրերի, բարեփոխումների իրականացման համար ԵՄ-ն Հայաստանին 17 մլն եվրո է տրամադրում: Օրերս տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Տրամադրվող գումարը նախատեսված է օգտագործել հինգ ոլորտներում՝ ընտրական համակարգի բարեփոխումներ, խոշտանգումների կանխարգելում, կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովում, խտրականության դեմ պայքար և երեխաների իրավունքների պաշտպանություն։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը նկատում է՝ հերթական անգամ ԵՄ-ին ներկայացվելու են ինչ-որ գործողություններ, միգուցեև՝ մշակված օրենսդրական փաթեթներ:

«Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ՀՀ-ում վերջին տարիներին իրականում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ոչինչ չի իրականացվել և չի իրականացվելու: Սա մեր իշխանությունների որդեգրած դիրքորոշումն է: Ակնհայտ է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում այս ոլորտում մենք միանշանակ միայն հետընթաց ենք ունեցել: Այնպիսի հետընթացներ, որոնք իրավապաշտպանների և փաստաբանների կողմից գնահատվում են անգամ որպես «1937 թվականի հետապնդումներ»: Այսօր ես դժվար եմ պատկերացնում, թե ի՞նչ հաշվետվություն է ներկայացվելու ԵՄ-ին: Բայց շատ լավ եմ պատկերացնում, որ գումարները հաստատ կծախսվեն»,-Past.am-ի հետ զրույցում ասաց նա:

Իրավապաշտպանը շեշտեց, որ ԵՄ-ն պետք է հետևողական լինի:
 «Մասնավորապես՝ տրամադրված գումարներն արդյո՞ք նպատակային են ծախսվել, թե ոչ: ԵՄ-ն, իհարկե, ունի վերահսկողական մեխանիզմ՝ պարզելու, թե գումարները ինչպես են օգտագործվել և արդյոք ծառայել են նպատակին: Իրենք ունեն նաև ազդելու մեխանիզմներ: Բայց կարծում եմ, որ ԵՄ-ն ՀՀ-ի հետ կապված ավելի շատ ունի հեռահար նպատակներ: Իսկ հեռահարին հասնելու համար, իմ խորին համոզմամբ, հենց այս պահին հստակ ու քննադատական  գործողություններ են անհրաժեշտ, որոնք ես եմ տեսնում: Միգուցե մեզ համար դա տեսանելի չի, բայց կարծում եմ, որ եթե լիներ թույլատրելի ճնշում կամ միջամտություն, բնականաբար, գումարներն անտեղի չէին վատնվի, մեր իշխանություններն էլ ցինիզմով չէին ասի, որ առաջընթաց ու մարդու իրավունքների պաշտպանության պայքար կա: Վստահ եմ, որ մեր միջազգային գործընկերները ևս տեսնում են այդ ցինիզմը, նրանց համար տեսանելի են այդ խախտումները»,-նշեց նա՝ հավելելով, որ եթե կոշտ արձագանք լիներ, նման իրավիճակ չէր լինի:  
«Եթե ցանկացած ոլորտում կոնկրետ գործողություններ անելու համար հսկայական գումարներ են տրամադրվում և դա չի կատարվում, ստացվում է, որ իշխանությունները խաբում են նաև ԵՄ-ին, ինչի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն: Անլուրջ է թե՛ կոռուպցիայի, թե այլ ոլորտներում «գրանցած» ցուցանիշներ ցույց տալն ու համոզելը, որ այդ ոլորտներում բարեփոխումներ անելուն ուղղված գումարները նպատակային են ծախսվել»,-նշեց իրավապաշտպանը:

Իսկ թե ինչ է ենթադրում հեռահար նպատակներ ասվածը, նա մանրամասնեց. «ԵՄ-ն ցանկություն ունի ՀՀ-ի հետ ավելի սերտ համագործակցել, քան ենթադրում է անցած տարվա նոյեմբերին ստորագրված համաձայնագիրը: Բոլոր գիտակից մարդիկ հասկանում են, որ մենք այլընտրանք չունենք: ՌԴ-ի հետ պետք է լինի համագործակցություն, բայց այն պետք է լինի չափավոր ու գիտակցված, որ ՀՀ-ն լրացուցիչ խնդիրներ չունենա: ՀՀ-ն պետք է դուրս գա ԵՏՄ-ի շրջանակներից և ԵՄ-ն շահագրգռված է ՀՀ-ին տեսնել իր հետ ավելի խորը համագործակցող պետությունների շարքում: Ենթադրում եմ, որ հենց այդ նպատակներին հասնելու համար այս պահին ԵՄ-ն շատ բաների վրա աչք է փակում: Ամեն դեպքում ես կնախընտրեի ավելի թիրախային ու շեշտադրված դիրքորոշումներ լսել: Ինձ համար ակնհայտ է, որ մարդու իրավունքների պաշտպանության և վերոնշյալ ոլորտներում  որևէ դրական շարժ չի լինելու»:

Նինա Կարապետյանցը մտավախություն հայտնեց, որ բացի նշվածներից, կմշակվեն օրենքների և օրենսդրական ակտերի այնպիսի տարբերակներ, որոնց հիման վրա էլ կսկսեն հետապնդվել հատկապես իրավապաշտպանները, որի օրինակը կա Ռուսաստանում:

Աննա Բադալյան


 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal