Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Սումգայիթը ցեղասպանության մոդել էր». չլուծված հարցեր՝ 30 տարիների խորքից

ПОЛИТИКА

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը պատասխանել է Past.am-ի հարցերին:

-Տիկին Ավագյան, 30 տարի առաջ՝ 1988 թվականին, Սումգայիթում հայերը ցեղասպանության ենթարկվեցին: Աշխարհի տարբեր երկրներում հայերը բողոքի ակցիաներ են կազմակերպել, նաև հայտարարություններ են հնչում: 30 տարիների ընթացքում աշխարհին լսելի դառնալու, ստեղծված խնդիրները լուծելու համար ի՞նչ արեցինք:

-Սումգայիթը ցեղասպանության մոդել էր, որն Ադրբեջանը հետո շատ կազմակերպված օգտագործեց թե՛ Գանձակում, թե՛ Բաքվում և թե՛ Գարդմանքում: Ադրբեջանի իշխանությունները երեք խոշոր քաղաքներում ցեղասպանություն իրականացրեցին: Այսօր ոչ մի հարց լուծված չէ: Լինելով արտաքին կառավարման, արտաքին վերահսկողության դաշտում՝ մեր իշխանությունները չեն կարողանում կամք ցուցաբերել և ուղիղ խոսել ցեղասպանության մասին: 1990թ. փետրվարի 13-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի և Բաքվի տարածքում կատարվածը որակելով որպես ցեղասպանության շարունակություն: Բայց 3-րդ հանրապետությունը 2-րդ հանրապետության այդ հզոր քայլն այսօր չի օգտագործում:

Չի խոսվում ցեղասպանության մասին: Խոսվում է ջարդերի, տուժածների, մահացածների մասին: Չի խոսվում նաև փախստականների մասին: 660 հազարից ավելի հայ փախստականների իրավունքների մասին իշխանությունները բացառապես քար լռություն են պահպանում: Ի դեպ՝ մենք միշտ խոսում ենք 660 հազար հայերի մասին: Անցած տարվա նոյեմբերին Մութալիբովն իր հարցազրույցում ճշտում է մտցնում մեր թվի մեջ՝ նա փաստում է, որ 1988 թվականի նախօրեին Բաքվում ապրում էին 500 հազար հայեր: Այսինքն՝ ճիշտ կլինի, որ խոսենք ոչ թե 660, այլ 860 հազարից ավելի հայ փախստականների իրավունքներից:

-Ազգային ժողովը պատրաստվում է «Սումգայիթյան ոճրագործությունների 30-րդ տարելիցի մասին» հայտարարություն ընդունել: Չլուծված հարցերի համատեքստում հայտարարությունը որքանո՞վ է բավարարում:

-Թեև ունենք 1990թ. փետրվարի 13-ի Գերագույն խորհրդի որոշման փաստը, բայց այսօր նման «անատամ» փաստաթուղթ է ներկայացվում: Հայտարարության նախագիծը խայտառակություն է: Ասեմ ինչու: Հիմնավորումների մեջ մի քանի անգամ նշվում է ցեղասպանություն բառը, բայց դատապարտման մեջ պարզապես ոճրագործությունների մասին է խոսվում: Իսկ փախստական եզրույթը որևէ ձևով չի օգտագործվում: Ավելին՝ մեր քաղաքական իշխանության ներկայացուցիչներից ոմանք շատ մեծամտորեն ԱԺ-ում հայտարարեցին, որ չի կարելի Ադրբեջանի փաթեթը խառնել Թուրքիայի փաթեթի հետ: Սա ի՞նչ կարճամտություն է: Պարզ չէ, որ այն, ինչ սկսել են 1915 թվականից, նույնը 1988-1992 թ. շարունակեց Թուրքիայի քույր պետություն Ադրբեջանը: Ինչպես կարելի է պրոբլեմն այդքան նեղացնել և հայությանը կրկին դնել հարվածի տակ: Կներեք, բայց իրենք չեն հասկանում, որ այդ «լոպազ» հայտարարություններով վտանգում են հայության գոյությունը տարածաշրջանում: Պատահական չէ, որ այսօր Ալիևը հոխորտում ու ասում է, որ պետք է վերադառնան Երևան և դա իրենց ռազմավարությունն է: Իրենք այդ փաստաթղթով վկայում են, որ երկրի քաղաքական իշխանությունը գտնվում է բացառապես արտաքին կառավարման տակ:

- Ձեր գործընկերները քննարկումներից մեկի ժամանակ հարց բարձրացրեցին՝ նշելով, որ ՀՀ-ն պետք է միջազգային հետախուզում հայտարարի ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք իրենց գործունեությամբ վարել ու վարում են հայատյաց քաղաքականություն: Այդ հնարավորությունը տեսնո՞ւմ եք:

-Ես տեսնում եմ բոլոր հնարավորությունները, եթե, իհարկե, մեր քաղաքական դաշտը փորձի աշխատել: Մեզ մոտ անընդհատ տարատեսակ հարցեր են ծագում, թե ինչու ենք այս դաշտում անընդհատ տանուլ տալիս: Մենք տեսնում ենք անսկզբունքային, հատվածային կամ էլ ընդամենը ռեֆլեքսիվ պատասխաններ Ադրբեջանի որոշակի պահվածքի մասին: Մենք իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ հայտարարել ենք, որ մշակված ռազմավարություն չկա: Եթե լիներ ռազմավարություն՝ իշխանությունը կիմանար, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել: Ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ ռազմավարություն չեն մշակել և չունեն, դրա համար էլ ԱԺ-ի բարձր ամբիոնից մեկը կարող է կանգնել ու որպես քաղաքական վերնախավ հայտարարել, թե Ադրբեջանի փաթեթը պետք չէ խառնել Թուրքիայի փաթեթի հետ: Նրանք երբեմն հայտարարում են, թե «դրսերում» ամեն ինչ գիտեն, բայց քանի որ խավիար շատ են սիրում, հակահայ գործունեություն են ծավալում: Այդպես չէ, դրսում մեր մասին ոչինչ չգիտեն:

Աննա Բադալյան

 

Пашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в Тавуше