Երևան, 09.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Անհասկանալի չափանիշներով միավորված համայնքները սարսափելի խնդիրների առջև կարող են կանգնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2011 թվականին կառավարության որոշմամբ հաստատված հայեցակարգով հանրապետությունում պետք է համայնքների խոշորացում իրականացվեր: Եվ եթե նախնական փուլում, որպես պիլոտային ծրագիր 18 համայնք ձևավորվեց, որը ինչ-որ տեղ կարելի է հաջողված համարել, ապա անցյալ տարի ձևավորված 34 համայքները տարերային և անհասկանալի տրամաբանությամբ են ձևավորվել: Եվ քիչ չեն դեպքերը, երբ նույն փնջի մեջ մտած մի համայնքը մյուսից մոտ 50 կիլոմետրից ավելի հեռու է, ինչը չի կարող հետագա բարդություններ չառաջացնել բնակիչների համար:

Համայնքների փորձագետ Վահան Մովսիսյանի կարծիքով համայքների խոշորացումը միանշանակ չի ընթանում նաև այն պատճառով, որ խոշորացմանը զուգահեռ պետք է որոշակի ֆինանսական ներարկումներ լինեն և կառավարման ապակենտրոնացում իրականացվի: Եվ եթե խոշորացած առաջին 18 համայնքների դեպքում որոշակի ֆինանսական ներդրումներ կատարվել են, ինչը հեշտացրել է համայնքների ձևավորման աշխատանքը, ապա մնացածի դեպքում այդպես չէ:

«Հանջորդ 34 խոշորացված փնջերում իմ համոզմամբ դեռևս որևէ ներդրում չի եղել, և տեղերում, մեծ հաշվով, որևէ էական փոփոխություն չի երևում: Բացի այդ, նշված համայնքների խոշորացումից դեռ երկար ժամանակ չի անցել, որպեսզի հնարավոր լինի հստակ ախտորոշում իրականացնել, սակայն հայեցակարգից շեղումներով իրականացված գործընթացը մտահոգություններ է առաջացնում»,- Past.am-ին ասաց Վ. Մովսիսյանը:

Նրա խոսքով ավելի վաղ ձևավորված 18 փնջերում հիմա վիճակը զգալի տարբերվում է նախկինից, քանի որ համայնքապետարանի աշխատակիցների կրճատման հետևանքով հնարավոր է դարձել բնակիչների համար նոր ծառայություններ մատուցել:

«Աղբի մեքենա է հայտնվել, հնարավոր է դարձել բոլոր 6-7 նախկին համայնքների ճանապարհները հարթեցնել, կոմբայն կարողացան ունենալ, որը համայնքի բոլոր բնակիչների ցորենը կհնձի: Այսինքն, եթե նախկինում դրանք ամեն մի համայնք չէր կարող ունենալ, ապա հիմա ձեռք բերված տեխնիկան կարող է սպասարկել բոլորին: Այլ է վիճակը հաջորդ քայլով խոշորացված 34 համայնքներում: Դեռևս հասկանալի չէ, թե ինչ իրավիճակ է տեղերում տիրում: Հայտնի չէ, թե ինչ սկզբունքով են խոշորացել համայնքները, ինչ հաշվարկ է եղել դրա տակ, ինչու են հատկապես այդ փնջերով խոշորացվել համայնքները: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նշված 34 համայնքներում խոշորացումը ավելի մեծ փնջերով է իրականացվել: Օրինակ՝ Ղափանում, Սիսիանում 30-ից ավել համայնք է միավորվել, որը սարսափելի է»,- ասաց Վ. Մովսիսյանը:

Փորձագետի կարծիքով համայնքների խոշորացման գաղափարը համայնքների ուժեղացման ու զարգացման նպատակ է հետապնդում, որպեսզի հնարավոր լինի լիազորությունները մարզպետարաններից համայնքներ փոխանցելու միջոցով ապակենտրոնացում իրականացնել և մարզպետարանների աշխատանքը թեթևացնել, իսկ մեծ փնջերով խոշորացնելով, հետևանքները կարող են անկանխատեսելի լինել:

«Ասում են համայնքապետերով հավաքվեցին, այդպիսի առաջարկ արեցին: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մինչև հիմա համայնքապետերն ինչ ուզել են, պետական պատկան կառույցներն արել են: Բայց խնդիրն այն է, որ հստակ հայեցակարգ կա, որը դեռևս 2011 թվականին է ընդունվել կառավարության կողմից, որով էլ պետք էր առաջնորդվել: Այնտեղ հստակ չափորոշիչներ կան սահմանված, որոնք պետք էր պահել, ոչ թե օրինակ՝ համայնքների միջև սահմանված հեռավորությունը դարձնել 70 կիլոմետր, ոչ թե մի քանի հոգով հավաքվեին ու անհասկանալի որոշումներ կայացնեին»,- ասաց Վ. Մովսիսյանը:

Արմինե Գրիգորյան

Երևանի, Կոտայքի և Արմավիրի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի ՀԻՄԱ. Սրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ Միավորվել է պետք. Նաիրի Սարգսյանի՝ մայիսի 9-ի ուղերձը Աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայկական համայնքԸնթացքի մեջ են Մ6-Սարահարթ-Սանահին-Ակներ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները Նշում ենք Հաղթանակի օրը. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա Ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Մեկ շաբաթում ԱՄՆ-ի նավթի պաշարները կրճատվել են 1.4 մլն բարելով Երկկողմ հարաբերությունները զարգանում են հաջողությամբ․ Պուտինը՝ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վաղ առավոտյան այցելել է «Եռաբլուր» պանթեոն Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է Այսօր մեր պատմության առավել խորհրդանշական օրերից մեկն է՝ Մայիսյան Եռատոնը. Ավետիք ՉալաբյանԿուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել․ մանրամասներ՝ Փաշինյան–Պուտին առանձնազրույցից (տեսանյութ) Պեսկովը կոչ է արել չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները Ջուր չի լինելու․ հասցեներ Երկկողմ հարաբերությունները շատ հաջող են զարգանում․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ) Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան․ Պուտինը՝ Փաշինյանին Արցախը կերան, արցախցինե՛ր, դուք որևէ բանով տարբեր չեք, ով տարբերություն կդնի, նրանք Հուդայի բաժին են․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե պատերազմ սկսի, ուրեմն մեր իշխանությունն է հրահրողն էլ, պատասխանատուն էլ, պայմանավորվողն էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ո՛չ վախկոտ ենք, ո՛չ տկար ենք, ո՛չ թույլ ենք. Սրբազանը Աբովյանում է Մայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Սրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա Լևոնյան Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՍա լույսի շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. երթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարանի մոտ (տեսանյութ) Ցանկացած հոգևորական իրենից 10-ապատիկ ավել գիտի. Տեր Հուսիկը՝ Փաշինյանին (տեսանյութ) Միացել ենք Բագրատ Սրբազանին, խաղաղության, աղոթքի, հաշտության կոչով ենք երթին եկել. հոգևորական (տեսանյութ) ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Ուշադրություն․ ճանապարհ փակ կլինի ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն Աբովյան կհասնի ժամը 20:00-ին 2018-ին աթոռակռիվ ստացվեց, մի մարդ իրան հռչակեց վարչապետ․ Սարդարյան Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները ևս միացել են երթին․ Սրբազան «Երևանյան գիշերներ» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Մայիսյան ձյունը ծածկում է Մոսկվան (տեսանյութ) ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ ՍրբազանՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայ Դատի գրասենյակը կոչ է արել քայլեր ձեռնարկել Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության համար Արցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ) Հույս ունեմ, որ սա վերջին շարժումը կլինի, կսկսենք հանգիստ ապրել մեր երկրում (տեսանյութ) Այսօր իմ թիմի հետ հանդիպեցի Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին. Թագուհի ԹովմասյանՏեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին պատկերապատման շնորհանդեսը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ