Երևան, 09.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ազգը հանրային գիտակցության լրջագույն փուլի մեջ է»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երգիչ, երգահան Վահան Արծրունին պատասխանել է «Փաստ»–ի հարցերին

– Պարո՛ն Արծրունի, 2017 թվականի վերջում՝ Ամանորի նախաշեմին, «Փաստ»–ի հետ զրույցի ժամանակ նշեցիք, որ ժողովրդի մեջ ապատիան շարունակվում է: Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բազմամարդ հանրահավաքները չեն դադարում: Ի՞նչ տեսանք այս օրերին: Համոզվեցի՞նք հակառակում:

– Այն ժամանակ իմ հարցազրույցում փաստում էի մի իրողություն, հիմա մենք փաստում ենք լրիվ այլ իրողություն: Այսինքն՝ այն, որ Ամանորի նախաշեմին ասացի, թե ապատիա է տիրում, չի նշանակում, որ 25 տարուց հետո էլ պետք է ապատիա տիրի: Այնպես որ՝ բնական է, ժամանակները փոխվում են, և մեր դատողությունները պետք է անենք ըստ այն իրողությունների, որոնց հետ առնչվում ենք: Իսկ այսօրվա իրողությունները, բնականաբար, հստակ տարբերվում են կես տարի առաջ եղած իրողություններից:
Ես այն ժամանակ նշել եմ, որ համընդհանուր ապատիա կա, այսինքն՝ ես միշտ եմ խոսել հասարակության մեջ կյանքի որակի նիշը բարձրացնելու խնդրի մասին: Իմ հիմնական թեզը հետևյալն է եղել. քաղաքակիրթ երկրի քաղաքացին առաջին հերթին պետք է մտահոգված լինի կյանքի որակով, որի մեջ մտնում է ամեն ինչ. կենցաղային, առողջապահության խնդիրներից մինչև հանրային դրսևորումներ, օրենքի գերակայություն և վերջացրած նրանով, թե նա որպես մշակութային էակ ինչպե՞ս է ապրում: Այդ առումով մենք հիմա քաղաքական շերտի մեջ որոշակի հասարակական գիտակցության ձևավորում ենք տեսնում և ըստ դրա որոշակի շարժում, որով հիմա ապրում են Երևանի փողոցները:
Այս օրերին մենք տեսանք նոր քաղաքական մշակույթի ձևավորում: Այսինքն՝ նոր հասարակական էֆեկտներ և նոր հասարակական հարաբերությունների տեսակներ, որոնք հստակ սահմանադրական բնույթ են կրում, օրենքի սահմաններից դուրս չեն գալիս: Այդ տեսակները տարածվում են դեմոկրատական երկրի քաղաքացու իրավունքների շրջանակում: Մենք ցիվիլ հասարակական–քաղաքական շարժման զարգացում ենք տեսնում:

– Ուսանողների և անգամ դպրոցականների մասնակցությունը ևս մեծ է: Շատ է խոսվում անչափահասներին այս ամենից հեռու պահելու մասին: Համամի՞տ եք:

– Մենք այս պարագայում չպետք է առաջնորդվենք չափահաս–անչափահաս, երիտասարդ–տարեց չափանիշներով: Մենք հիմա պետք է հասկանանք, որ մեր հասարակությունը հստակ բաժանվել է մի քանի սեգմենտների: Եվ այն սեգմենտը, որը ներկայացնում է Հայաստանի ապագան, այսինքն՝ երիտասարդությունը, և ոչ թե ներկան կամ անցյալը, առավել մտահոգված է Հայաստանում տիրող իրավիճակի բնույթով: Երիտասարդությունն իր մտահոգությունն է արտահայտում: Նրանցից բոլորը, նույնիսկ դպրոցականը, գիտակցում են, որ իրենք առաջին հերթին քաղաքացի են: Մենք պետք է հասկանանք, որ հանրությունն ու ազգը քաղաքացիական հասարակության և հանրային գիտակցության լրջագույն փուլի մեջ են մտել: Այս ամենն արդեն չի սահմանափակվում Երևանով: Մենք տեսնում ենք, որ այն համահայկական բնույթ է կրում՝ դրսևորումները Սփյուռքում ևս չեն ուշանում:

– Կառավարական շենքերի շրջափակումներ, բազմահազարանոց հանրահավաքներ, խաղաղ անհնազանդություն: Ի՞նչ կարծիք ունեք մասնակիցների որդեգրած մարտավարության մասին:

– Մենք որոշ քաղաքական նոր տեխնոլոգիաների կիրառում ենք տեսնում՝ լավ իմաստով: Այսինքն՝ աշխատում է այն մոդելը, որը երբեք Հայաստանում չի աշխատել: Մենք պետք է հասկանանք, որ սա հասարակության մեջ նոր մշակույթ է բերում: Իսկ նոր մշակույթի հետ համակերպվելն այսօր իշխանության և ուժային կառույցների գերագույն խնդիրն է. երբ շարժումը խիստ սահմանադրական է և դուրս չի գալիս օրենքի սահմաններից, դու, որպես իշխանություն և որպես ուժային կառույց, պարտավոր ես ըստ այդմ դրսևորվել: Այսինքն՝ դու ևս իրավունք չունես դուրս գալ օրենքի սահմաններից ու սահմանադրությամբ սահմանափակված քո գործողությունների շրջանակից:

– Արդյունքի հասնելու համար ներկա իրադրությունը պահպանելը բավարա՞ր է, թե այլ մարտավարության կարիք կա:

– Արդյունքը պայմանավորված է ոչ միայն այն դրսևորումներով, որոնց մասին նշեցի, այլև հակադարձ դրսևորումներով՝ իշխանության կողմից: Այսինքն՝ մենք գտնվում ենք խիստ հակասական պատկերացումների դաշտում, որովհետև իշխանությունը այլ կերպ է ընկալում երկրի զարգացումը, իսկ երկրի ապագան ներկայացնող սերունդը՝ լրիվ այլ պատկերացումներ ունի: Իշխանության պատկերացումներն այսօր նեղ կուսակցական են, նրանք երկրի զարգացումը տեսնում են միայն իրենց կուսակցական պլանների ներքո և կուսակցության «հոր» առաջնորդությամբ: Բայց տեսնում ենք, որ երիտասարդությունը կամաց–կամաց այլ վարկածի է գալիս: Իսկ այլ վարկածը պարզ ժողովրդավարությունն է և այդ ժողովրդավարությանը հատուկ իմացաբանական կատեգորիաները: Դրանք են՝ երկրի քաղաքացու ինքնագիտակցությունը, իմ իրավունքները երկրի ու պետության նկատմամբ, և իմ պարտավորությունները՝ առաջին հերթին որպես քաղաքացի:

Աննա Բադալյան

Ես գիշերը մնալու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՔՊ խմբակցությունը պատասխանել է վարչապետի հրաժարականի վերաբերյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պահանջին Նիկոլ Փաշինյա՛ն, խոփդ քարին է կպել, պարզապես ժամանակ ես ձգում, մենք ավելի համառ ենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին Զգու՞մ եք ով է կառավարում մեր երկիրը. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ևս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին՝ հրաժարական տալու համար Բագրատ Սրբազանի երթն ու հանրահավաքը` թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Մեր սրտերում մնալու է Արցախ վերադառնալու տեսիլքը. Բագրատ Սրբազան Պետք լինի՝ մի քանի գիշեր չենք քնի, բայց չենք հոգնի հայրենիքի համար պայքարից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մի 60 հոգի կանք չէ՞, ժողովու՛րդ, էսքան «նարկոբարոն» և «գործակալ» որտեղի՞ց են հավաքել. Սրբազան (տեսանյութ) Այն ժողովրդին է ահաբեկում, ում քվեն մուրացել ու գողացել է՝ դառնալով ահաբեկիչ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան Մեր շարժումը գույն չունի, բայց բոլոր գույների համադրությունն է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի գլխավորությամբ տեղի է ունենում հանրահավաք․ ուղիղ «Տղերք, բարի օր, լա՞վ եք», «Հայաստան, Հայաստան». Սրբազանի գլխավորած երթը մոտենում է հրապարակին (տեսանյութ) Ոստիկանները որևէ ապօրինի քայլ չեն անի, ի՞նչ է անում ժողովուրդը, քայլելով Տավուշից եկել է Երևան Խոստացան խաղաղություն՝ բերեցին պատերազմ. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) ՀՀԿ-ն անցնցում իշխանափոխության կողմնակից է. Շարմազանով «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին ՈՒՂԻՂ. Համազգային հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում Դիմացը դիմակավոր ոստիկաններ են, էստեղ ատոմային զենք ունեցող չկա, մի’ փչացրեք էդ տղերքին. Սրբազան (տեսանյութ) Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ «Քյոխը», Հանրապետության հրապարակում է Քայլերթն ուղեկցող ոստիկաններից մեկին ավտոմեքենան հարվածեց. Տեսանյութ Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ սպիտակ սքեմը, որն այսօր կրում է Բագրատ սրբազանըՊետք եղավ՝ մահակի տակ էլ կընկնեմ՝ հանուն իմ եկեղեցու. Արման Աբովյան Զելենսկին Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան է նշանակել Զալուժնիին Տեղեկություններ ենք ստանում, որ պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է, որ խաղաղ հավաքներին մասնակցելու դեպքում կհեռացվեն աշխատանքից. Ռուբեն Մելիքյան «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկած քայլերթը հասավ Հանրապետության հրապարակ Նահատակ հերոս Մխիթար Գալեյանի մայրը եկել է փոքրիկ Մխիթարի հետ Ձեռքերս բաց են, թող կալանավորեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. Կրեմլ Լոս Անջելեսի հայ համայնքը միացել է Շարժմանը Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով Ոստիկանությունը ուժեր է կուտակում (լուսանկարներ) «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Wien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանՈչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Երևան Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս «Հայաքվեի» անդամները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներինԺողովրդի մոտ հավատի յուրահատուկ էներգիա կա, գնում ենք Հրապարակ, սպասենք առաջիկա կարևոր իրադարձությանը․ Աբրահամ Գասպարյան «Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ կամրջով այլևս երթևեկել չի լինի». Ոսկան Սարգսյան«ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանըԵթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չեմ մատակարարի. Բայդեն Ովքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ Սրբազան Ինչպես են քաղաքացիները ողջունում Սրբազանին Մի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ