Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հայ-թուրքական արձանագրություններն ու թուրքական հեռուստաընկերությունները. ի՞նչն էր պասիվ արձագանքի պատճառը

ПОЛИТИКА

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարելու մասին:

Որոշումից հետո թուրքական պարբերականներն ու էլեկտրոնային լրատվամիջոցները անդրադարձան հայտարարությանը: Անդրադառնալով թուրքական լրատվամիջոցների արձագանքին, թուրքագետ Հակոբ Չաքրյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ հեռուստաընկերությունների արձագանքն, ամեն դեպքում, պասիվ էր:

«Առհասարակ թուրքական հեռուստատեսությունը մամուլի տեսությունը շատ ընդարձակ է տալիս: 3 ժամ է տևում, հյուրեր են ունենում, մեկնաբանում են: Բայց ոչ մի անգամ արձանագրությունները չեղյալ հայտարարելու մասին չեն հիշատակել, որովհետև «գլուխները» բավականին խառն է Սիրիայում. Աֆրինի դեմ կազմակերպած ռազմական գործողությունները, կարծես թե, հաջողություններ չեն ունենալու, երեկ 8 զոհ են տվել: Աֆրինում դիմադրելու երեք տարբերակ կա՝ լքել քաղաքը, հանձնել ռուսական զորքերին կամ դիմադրել: Հիմա դիմադրում են: Ենթադրվում է, որ ռազմական գործողությունները դեռ շատ երկար կտևեն, իսկ ելքն անորոշ է: Հետևաբար, կարծում եմ, հերթը չի հասնում հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին ՀՀ նախագահի հայտարարությանը: Կամ էլ նախընտրելի չէ, որովհետև Թուրքիան իրեն տարածաշրջանային մասշտաբով մեծ տերություն է համարում ու մտածում՝ «փոքրիկ Հայաստանը հանկարծ մի քայլ է կատարել»»,-նշեց թուրքագետը:

Հակոբ Չաքրյանն ընդգծեց՝ ՀՀ նախագահի քայլը տեղին էր:

«Որևէ տեղաշարժ այս առումով չէր լինելու, որովհետև մեծ տերությունները՝ ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու Ռուսաստանը մրցակցում են տարածաշրջանում: Մրցակցում են մասնավորապես Սիրիայի տարածքում: Տարածաշրջանային երկրները՝ Իրանն ու Թուրքիան էլ միմյանց հետ են մրցակցում: Այս իրավիճակում չեմ կարծում, որ միջազգային ուժերը ժամանակ կհատկացնեին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Առանց դրա էլ, այնուամենայնիվ, հնարավոր չէ կարգավորել այդ հարաբերությունները, որովհետև այդ նույն քաղաքականությունը, որն այսօր էրդողանն է վարում, դեռևս 1991 թվականից է որդեգրվել: 1991 թվականից նույն մոտեցումն են ցուցաբերել: Բազմաթիվ կառավարություններ են փոխվել, բայց Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ թշնամական է: Եթե հրաժարվում ես նախապայմանները չկատարելու պատճառով հարաբերություններ հաստատելուց ու սահմանը փակ ես պահում, դա միջազգային նորմերով ակնհայտ թշնամանք է կոչվում: 1991 թվականից մենք սովոր են Թուրքիայի հետ ունեցած նման հարաբերություններին: Մենք սովորեցինք ապրել նման պայմաններում: Թուրքիան ինքն է ուզում տարածաշրջանային գերտերություն դառնալ, Թուրքիան է, որ տարբեր հարաբերություններ ունի տարածաշրջանի երկրների հետ: Հետևաբար, Թուրքիան է, որ այս ամենի շուրջ մտածելու տեղ ունի: Իսկ Հայաստանը փոքր երկիր է: Ինչ վիճակում որ կանք, մեզ բավարարում է»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Հակոբ Չաքրյանը շեշտեց, որ նոր փաստաթուղթ ստեղծելու կարիք չկա:

«Այդ արձանագրությունները կազմելու համար հայ և թուրք դիվանագետները երկու տարի ժամանակ են ծախսել: Նորից նոր գործընթաց սկսելն ու ևս երկու տարի չարչարվելն անիմաստ է: Որքան էլ արձանագրությունները չեղյալ են հայտարարվել, այնուամենայնիվ, երկու երկրների արտգործանախարարների ստորագրությունները կան այդ արձանագրությունների տակ: Հետևաբար, այն կարելի է նորից շրջանառության մեջ մտցնել: Նոր փաստաթուղթ ստեղծելու կարիք չկա, եթե Թուրքիան մտադրություն ունենա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, կկարգավորի, թեև չեմ կարծում, որ նման մտադրություն կունենա»,-ասաց թուրքագետը:

Հայ-թուրքական արձանագրությունները նախաստորագրվել էին 2009թ. հոկտեմբերի 10-ին՝ Ցյուրիխում: Ստորագրված արձանագրությունները պետք է վավերացվեին 2 երկրների խորհրդարանների կողմից, համաձայն փաստաթղթի՝ «ողջամիտ ժամկետներում»։ Թուրքիան, սակայն, պարբերաբար նախապայմաններ էր առաջ քաշում ու երկարաձգում էր վավերացման ժամկետները: Հաշվի առնելով թուրքական կողմի դիրքորոշմամբ ստեղծված իրավիճակը, արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվեց: 2015թ. փետրվարի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով հայ-թուրքական արձանագրությունները հետ էին կանչվել Ազգային ժողովից:

Աննա Բադալյան

 

Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянПримечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские