Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երվանդ Բոզոյան. «Կողմերը փորձում են մկաններ ցույց տալ»

POLITICS

Ադրբեջանական կողմում կա համոզմունք, ըստ որի՝ Հայաստանում սպասվելիք քաղաքական վերադասավորումներից և Ադրբեջանում սպասվելիք նախագահական ընտրություններից հետո Արցախի խնդրի շուրջ բանակցությունները կակտիվանան: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Հայկական կողմում ևս չեն բացառում դեպքերի նման զարգացումը:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղափոխեց ընտրությունների օրը, դրանով փորձեց սինխրոնիզացնել Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական փոփոխությունները:

Նրա խոսքով՝ այդ որոշումը պայմանավորվում էր հենց վերոնշյալ հանգամանքով՝ որպեսզի ժամանակ չկորցնեն և ինտենսիվ շարունակեն բանակցությունները. «Իրենց կարգախոսն այդպիսին էր, և իրենք, այսպես ասած, հույսով սպասում են, որ ընտրություններից հետո շարունակելու են բանակցությունները: Չեմ կարող ասել՝ ինչ համաձայնություններ կան, ինչ պրոցեսներ են ընթանում, բայց համաձայն եմ՝ ադրբեջանական կողմից այդպիսի արտահոսք և ինֆորմացիոն գրոհ կա: Հայկական կողմից այդպիսի մեծ սպասում չկա, սակայն այստեղ էլ չեն բացառում, որ ընտրություններից հետո ժամանակը չեն կորցնի և կշարունակեն բանակցությունները: Թեև չունեմ այն հարցի պատասխանը, թե ինչ հանգրվանի կարող են հասնել այդ բանակցությունների արդյունքում, բայց ակնհայտ է, որ երեք երկրների քաղաքական պրոցեսները մոտավորապես նույն ժամանակահատվածում են կատարվում: Ակնհայտ է՝ ինչ-որ սինխրոնիզացիա կա այդ պրոցեսների և բանակցային գործընթացի հետագա զարգացման միջև»:

Անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցին ԱՄՆ՝ քաղաքագետն ընդգծեց. «Ընդհանուր առմամբ, կողմերը փորձում են մկաններ ցույց տալ: Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում, անուղղակի փորձում է ցույց տալ Թուրքիայի հաջողություններն Աֆրինում, ինչպես նաև՝ Թուրքիայի ինտենսիվ հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Հայկական կողն էլ փորձում է իր կապիտալներն օգտագործել: Բակո Սահակյանի այցը կարելի է հենց այդ համատեքստի մեջ դիտարկել: Հայկական կողմն էլ կարող է որոշակի աշխատանքներ տանել Կոնգրեսում` աշխատանքներ տանելով Ղարաբաղի հանդեպ դրական մթնոլորտ ձևավորելու հարցում: Սա է խնդիրը: Այս ամենը կարելի է նախապատրաստական աշխատանք համարել՝ ապագա բանակցային գործընթացի համար»:

Քաղաքագետն Արցախի նախագահի այցը սովորական որակեց. «Ըստ էության, նա հանդիպեց փորձագիտական շրջանակների,Կոնգրեսի որոշ ներկայացուցիչների հետ, որը միայն օգուտ է մեզ համար: Թե հետագայում հայկական շրջանակները որքանով կօգտագործեն այս փաստն ի օգուտ Արցախի, կյանքը ցույց կտա: Բանակցային գործընթացից առաջ դու քո մկաններն ես ցույց տալիս: Ցուցադրում ես խաղաթղթերդ: Բանակցությունների բուն կամ տեսանելի արդյունքից հետո միայն կարող ենք ասել, որ կողմն է ավելի լավ օգտագործել իր խաղաթղթերը: Ադրբեջանական կողմն անընդհատ բողոքի նոտաներ է հղում, փորձում է դիրքային առավելություններ ստանալ Ռուսաստանի հետ հարաբերություններում, փորձում է Արևմուտքի հետ ինչ-որ պայմանավորվածությունների գալ, Թուրքիայի գործոնն է փորձում օգտագործել: Հայաստանը չունի այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք ունի Ադրբեջանը: Հայաստանը շրջափակման մեջ է, չի կարող, օրինակ՝ Վրաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներին հավաքել և համատեղ ֆոտո ցույց տալ՝ ասելով, որ մենք այսպիսի պրոցեսի մեջ ենք, իսկ մեր հարևանը մեկուսացված է: Բայց հայկական կողմն էլ ունի Սփյուռք և փորձում է Սփյուռքի գործոնն օգտագործել, ինչը և անում է»,-շեշտեց մեր զրուցակիցը:

«Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինն օրերս տված հարցազրույցում հայտարարեց, թե  5 շրջաններ հանձնելու մասին պայմանագիր կա: Հարցին՝ հայտարարությունը կրկին հասարակական տրամադրությունները ստուգելո՞ւ, թե այլ նպատակ ևս կարող է ենթադրել, քաղաքագետը պատասխանեց. «Այդ խոսակցությունները շատ ավելի ակտուալ էին ապրիլյան պատերազմից հետո՝ 2016 թ. ամռանը: Երբ միջնորդները մտահոգված էին պատերազմից հետո ընկած զարգացումներով և ուզում էին ինչ-որ լուծումներ գտնել, հապճեպ նման իդեաներ էին առաջ քաշում: Հետագայում այդ խոսակցությունները վերացան, և մինչ այս պահը որևէ այլ լուրջ խոսակցություն չկա: Ինչ վերաբերում է Դուգինին, ապա նա լուրջ քաղաքական վերլուծաբան չի համարվում: Նա Ռուսաստանի ազգայնական թևի շերտն է ներկայացնում, ովքեր սերտորեն համագործակցում են Ադրբեջանի հետ: Ադրբեջանցիները վերոնշյալն օգտագործում են իրենց PR-ի համար: Դուգինը միակը չէ: Նման հարցեր պարբերաբար արծարծում են քաղաքագետներ Մարկովը, Ալեքսանդր Պրախանովը: Մեծ հաշվով՝ այդ մարդկանց գնահատականները լուրջ չեն և չարժե, որ հայ հասարակությունը լուրջ ընկալի դրանք»:

Աննա Բադալյան

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak