Թունավորելով սպանել են Սկրիպալի որդուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնգլիական լրտես, նախկին ռուս հետախույզ Սերգեյ Սկրիպալի և իր աղջկա թունավորման աղմկոտ պատմությունից հետո, հատուկ ծառայությունները սկսել են զբաղվել Սկրիպալի որդու՝ Ալեքսանդրի թունավորման պատմությամբ:
Նրան թունավորել են անցյալ տարի՝ հուլիսի 13-ին՝ Սանկտ Պետերբուրգում, հինգ օր անց` 2017-ի հուլիսի 18-ին նա մահացել է 43 տարեկանում:
Ալեքսանդրն ամուսնացել էր հոր մտերիմ ընկեր, ՊԱԿ-ի գնդապետ, Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության նախկին պետ Գենադի Գրիշչենկոյի աղջկա՝ Նատալյայի հետ:
Ամուսնությունից հետո երիտասարդները բնակություն էին հաստատել Մեծ Բրիտանիայում: Կարճ ժամանակ անց ամուսնալուծվել են:
Անցյալ տարի իր ընկերուհու հետ Ալեքսանդրը մեկնում է Մոսկվա, այնտեղից էլ ՝ Սանկտ Պետերբուրգ, որտեղ էլ նրան թունավորում են:
Հինգ օր անց Սկրիպալի որդին մահանում է, իբր երիկամների անբավարարությունից:
Նրա մարմինը հողին են հանձնել Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում, որտեղ օրերս թունավորվել էր հայրը: